Ոչբռնութեան Միջազգային Օր
| Ոչբռնութեան Միջազգային Օր | |
|---|---|
|
| |
| Տեսակ | Միջազգային օր |
| Ամսաթիւ | 2 Հոկտեմբեր[1] |
| սկսած | 2007[2] |
| Հաստատուած | 15 Յունիս 2007[3] |
| Անուանուած է | Մահաթմա Կանտի |
| Ի յիշատակ | Ոչբռնություն?[1] |
| Կայք | un.org/en/observa…(անգլերէն) և un.org/es/observa…(սպան․) |
Ոչբռնութեան միջազգային օրը (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Day of Non-Violence, սպ.՝ Día Internacional de la No Violencia, չինարէն՝ 国际非暴力日, ռուս.՝ Международный день ненасилия, ֆր.՝ Journée internationale de la non-violence) կը նշուի 2 Հոկտեմբերին՝ Մահաթմա Կանտիի ծննդեան օրը[4]։
2004 թուականի Յունուարին իրանցի Նոպելեան մրցանակակիր Շիրին Էպատին ընդունած է Մումպայի մէջ տեղի ունեցած համաշխարհային սոցիալական համաժողովին արտասահմանցի ուսանողներուն հինտի ուսուցանող դասախօսի՝ ոչբռնութեան միջազգային օրը Փարիզի մէջ կայացնելու առաջարկը[5]։ Այս գաղափարը աստիճանաբար գրաւած է Հնդկաստանի Քոնկրեսի կուսակցութեան որոշ առաջնորդներու հետաքրքրութիւնը, մինչեւ 2007 թուականի Յունուարին Նիւ Տելհիի մէջ չընդունուեցաւ Սաթեագրահի խորհրդաժողովի բանաձեւը, որ նախաձեռնած էր Հնդկական ազգային քոնկրեսի նախագահ եւ Միացեալ առաջադիմական դաշինքի նախագահ Սոնիա Կանտին եւ արքեպիսկոպոս ՏեսմոնՏ Տուտուն, որ կոչ ըրած էր Միաւորուած ազգերու կազմակերպութեան ընդունել այդ գաղափարը[6]։
15 Յունիս 2007-ին Միաւորուած ազգերու կազմակերպութեան գլխաւոր ասամբլեան քուէարկած է 2 Հոկտեմբերը Ոչբռնութեան միջազգային օր հռչակելու օգտին[7]։ ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի բանաձեւը խնդրած է ՄԱԿ-ի համակարգի բոլոր անդամներուն 2 Հոկտեմբերը նշել «պատշաճ կերպով եւ տարածել ոչբռնութեան ուղերձը, ինչպէս՝ հասարակութեան լուսաւորութեան եւ իրազեկման միջոցով»[8]։
Նիւ Եորքի մէջ ՄԱԿ-ի փոստային վարչակազմը յատուկ ծրար պատրաստած է ի յիշատակ այդ իրադարձութեան՝ ՄԱԿ-ին առընթեր Հնդկաստանի մշտական ներկայացուցչութեան Հնդկաստանի դեսպանի խնդրանքով[9]։
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://www.un.org/en/observances/non-violence-day
- ↑ https://www.upscbuddy.com/international-day-of-non-violence/
- ↑ http://undocs.org/es/A/RES/61/271
- ↑ «International Day of Non-Violence»։ www.timeanddate.com (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020 թ․ օգոստոսի 13
- ↑ «International Day of Non-Violence»։ GLADE (Global Learning and Development Education) (en-US)։ արտագրուած է՝ 2020 թ․ օգոստոսի 13
- ↑ «Conference calls for declaring International day of non-violence»
- ↑ «UN declares 2 October, Gandhi’s birthday, as International Day of Non-Violence»։ United Nations։ 2007 թ․ հունիսի 15։ արտագրուած է՝ 2014 թ․ հոկտեմբերի 2
- ↑ «General Assembly Adopts Texts On Day Of Non-Violence, Ethiopian Millennium; Pays Tribute To Former Secretary-General Kurt Waldheim»։ United Nations։ 2007 թ․ հունիսի 15։ արտագրուած է՝ 2014 թ․ հոկտեմբերի 2
- ↑ Topical Philately Related to Mohandas K. Gandhi, gandhi.topicalphilately.com, http://gandhi.topicalphilately.com/PDF/UNPA2007.htm