Շուշի (թերթ)
Արտաքին տեսք
«Շուշի», հասարակական-քաղաքական երկշաբաթաթերթ, որ 1994-2020 թուականներուն լոյս տեսած է Շուշիի մէջ[1]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արցախի Հանրապետութեան Շուշիի շրջվարչակազմի պաշտօնաթերթ։ Լոյս տեսած է 1994-2020 թուականներուն Շուշիի մէջ։
Խմբագիրներ՝ Մուշեղ Բաղդասարեան, Եաշա Բարալեան, Յովիկ Մուսայէլեան, Վարուժան Փամբուխչեան, Գէորգի Քարամեան, Արարատ Բարսեղեան (2000 թուականէն)։ Արտացոլած է շրջանի վերականգնման-վերակառուցման ընթացքը, անդրադարձած է Արցախեան ազատամարտի տարեգրութեան, լուսաբանած է շրջանի կրթամշակութային, սոցիալ-տնտեսական կեանքը, այդ ոլորտներու զարգացման ուղղուած ծրագիրները։ Տպագրած է գրական եւ գիտական նիւթեր (նաեւ թարգմանութիւններ)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հարությունյան Մհեր (2010)։ Արցախի պարբերական մամուլի պատմությունից։ Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009 թթ.), Պատմաքննական ներածությամբ, ծանոթագրություններով, մեկնաբանություններով։ Ստեփանակերտ: Դիզակ պլյուս
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |