Շուշաննա
| Շուշաննա | |
|---|---|
| Ծնած է | 18 Նոյեմբեր 1968 (57 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ջութակահար |
Շուշաննա (Շուշան Պարգեւի Մարտիրոսեան-Վարդանեան, 18 Նոյեմբեր 1968, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ջութակահարուհի, երգչուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շուշան Մարտիրոսեանը ծնած է 18 Նոյեմբեր 1968-ին Երեւան։ Ուսանած է Երեւանի Չայքովսկիի անուան երաժշտական դպրոցը, միաժամանակ նուագած է ջութակահարներու «Ունիսոն» անսամբլին մէջ։
1978 թուականին ընտանիքին հետ տեղափոխուած է Մարսէյլ։ 14 տարեկանին արժանացած է Մարսէյլի երաժշտանոցի 1-ին մրցանակի, 17 տարեկանին՝ ոսկի մետալի։ Երեք տարի ուսանած է Ժան Տէր-Մերկերեանի դասարանին մէջ, ապա կատարելագործուած Փարիզի երաժշտանոցին մէջ (ղեկ.՝ Տ. Էրլի)։
1985-1987 թուականներուն դասաւանդած է Արլի երաժշտական դպրոցին մէջ։
1989 թուականին մասնակցած է Շ. Ազնաւուրի «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրման։
Մենահամերգներով հանդէս եկած է Ֆրանսայի, Պերճլիքայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հայաստանի մէջ (1990, ջութակահար Կարապետ Հայրապետեանի հետ զուգանուագով՝ Երեւանի, Գիւմրիի, Ամասիոյ մէջ)։ Համագործակցած է երաժիշտներ Ժ. Պ. Լանգի, Ֆ. Պերնէիմի, Ֆ. Լէի, Ս. Ասուսի եւ ուրիշներու հետ։
Թողարկած է «Իմ ջութակի լարերը» (1987), «Շրջել երկրագունդը» (1988) ձայնասկաւառակները, ձայնագրած է ալպոմ (13 ստեղծագործութիւն, 2000)։
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ երաժշտութեան հանրագիտարանէն», որու նիւթերը թողարկուած են՝ Քրիէյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |