Շոմինը

Շոմին (լատին․՝ Spinacia oleracea), ծմել, սպանախ, թելուկազգիներու ընտանիքի երկտուն, միամեայ կամ երկամեայ բոյսերու ցեղ։
Յատկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շոմինը ունի օգտակար յատկութիւններ[1].
- Լիւթէինով հարուստ շոմինը կը պահպանէ լաւ տեսողութիւնը եւ կը պաշտպանէ տարիքի հետ կապուած աչքի հիւանդութիւններէն:
- Սէ. կենսանիւթով եւ երկաթով հարուստ շոմինը կը պայքարի յոգնածութեան դէմ:
- Կենսանիւթերով եւ հանքայիններով հարուստ շոմինը քիչ ջերմուժ եւ ճարպ կը պարունակէ` հետեւաբար յանձնարարելի է նիհարնալ փափաքողներուն եւ առողջ սննդակարգի հետեւողներուն:
- Հակաօքսիտաններով հարուստ շոմինը կը դանդաղեցնէ տարիքի յառաջացման հետ կապուած յիշողութեան տկարացումը:
- Շոմինը կարելի է ուտել հում կամ եփած` երկու տարբերակներն ալ օգտակար են առողջութեան: Եփած շոմինը աւելի հարուստ է` կիրով, Ա. կենսանիւթով, մանրաթելով, բնասպիտով, երկաթով եւ զինկով, մինչդեռ հում շոմինը աւելի հարուստ է լիւթէինով, ֆոլաթթուով եւ Սէ. կենսանիւթով:
- Հետազօտութիւնները պարզած են, որ շոմինը կը կանխէ քաղցկեղի եւ աղի ուտելիքներու պահանջը:
| Դասակարգում | Երկիր | Արտադրութիւն (Թոն) |
|---|---|---|
| 1 | Չինաստան | 18,782,961 |
| 2 | ԱՄՆ | 409,360 |
| 3 | Ճափոն | 263,500 |
| 4 | Թուրքիա | 221,632 |
| 5 | Ինտոնեզիա | 160,513 |
| 6 | Ֆրանսա | 110,473 |
| 7 | Իրան | 105,351 |
| 8 | Հարաւային Քորէա | 104,532 |
| 9 | Փաքիստան | 103,446 |
| 10 | Պելճիքա | 99,750 |
| Համաշխարհային արտադրութիւն | 20,793,353 | |
| Source: UN Food & Agriculture Organization[2] | ||
Շոմինով եւ Ֆեթթա պանիրով ծալլիկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմորին համար`
- 2 գաւաթ ալիւր
- 1 ապուրի դգալ թթխմոր
- 1 ապուրի դգալ շաքար
- 1,5 ապուրի դգալ ձիթապտուղի ձէթ
- Կէս գաւաթ գաղջ ջուր
Միջուկին համար`
- 200 կ շոմին
- Կէս գաւաթ մանրուած սոխ
- 100 կ ֆեթա պանիր
- Կէս թէյի դգալ կարմիր փոշի պղպեղ
- Կէս թէյի դգալ աղ
- 2 ապուրի դգալ ձիթապտուղի ձէթ
Երեսը զարդարելու համար`
Հաւկիթի դեղնուց, շուշմայ, սեւագնդիկ
Պատրաստութիւն
Խմորը շաղել, երեսը ծածկել եւ ձգել, որ 1 ժամ հանգչի:
Խորունկ ամանի մը մէջ խառնել միջուկին բաղադրիչները եւ թեթեւ շաղել:
Խմորը երկուքի բաժնել, գրտնակել, առաջինը տեղաւորել ափսէին յատակին, պատառաքաղով ծակծկել եւ վրան տարածել միջուկը: Երկրորդ կտորով ծածկել միջուկը եւ մատներով սեղմել խմորին ծայրամասերը, որպէսզի յատակի խմորին փակչի եւ միջուկը եփի ժամանակ դուրս չելլէ:
Խմորին երեսը հաւկիթի դեղնուցով ծեփել, ապա շուշմայ եւ սեւագնդիկ ցանել եւ 180 ջերմաստիճանով փուռի մէջ եփել, մինչեւ երեսը ոսկեգոյն դառնայ:
Ընկոյզով շոմին (Պահքի ուտեստ)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բաղադրութիւն
- 1 քիլօ շոմին
- 1 բաժակ ընկոյզ
- 2-3 ապուրի դգալ քացախ
- կէս բաժակ ջուր
- Աղ, սեւ պղպեղ
- սխտոր (2 պճեղ)
- 2 ապուրի դգալ մանրուած ազատքեղ
Պատրաստութիւն
Շոմինը խաշել, քամել եւ աղալ: Ընկոյզը աղալ, հարելով քիչ-քիչ ջուր լեցնել, մինչեւ որ թթուասերի թանձրութեամբ խառնուրդ մը ստացուի: Յետոյ յաջորդաբար աւելցնել` քացախը, աղը, պղպեղը, մանրուած ազատքեղը, ճզմուած սխտորը եւ լաւ խառնել:
Ստացուած թանձրուկը խառնել աղացած շոմինին հետ, ըստ ճաշակի ձեւաւորել եւ բաց ամանի մը մէջ շարել ու զարդարել նռան հատիկներով, ընկոյզի կտորները, ազատքեղի տերեւներով[3]:
Շոմինով աղցան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]450 կրամ թարմ շոմին
2 կարմիր խնձոր
6 շերտ պէյքըն
1 սոխ
3 ապուրի դգալ խնձորի քացախ
1 սուրճի դգալ շաքար
1 սուրճի դգալ մանանեխ
4 ապուրի դգալ ձէթ
25 կրամ գինձ (սնոպար)
Աղ, սեւ պղպեղ
Պատրաստութիւն
Աղցանի խորունկ ամանի մը մէջ դնել լուացուած եւ ցամքեցուած շոմինի թարմ տերեւները:
Փոս ամանի մը մէջ պատրաստել թացանը` յաջորդաբար խառնելով քացախը, շաքարը, մանանեխը, աղը, պղպեղն ու ձէթը:
Շերտել խնձորները եւ աւելցնել շոմինին վրայ, աւելցնել նաեւ մանրուած սոխը:
Տապակի մը մէջ միասին խորովել պէյքընն ու սնոպարը, աւելցնել շոմինին, սոխին եւ խնձորին վրայ: Թացանը թափել խառնուրդին վրայ եւ խառնել[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Շոմինին յատկութիւնները
- ↑ «Production of Spinach by countries»։ UN Food & Agriculture Organization։ 2011։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ հոկտեմբերի 16-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ օգոստոսի 26–ին
- ↑ Պահքի ուտեստ
- ↑ Շոմինով աղցան