Շիքակօ (ֆիլմ)

Jump to navigation Jump to search
Chicago
Պատկեր:Chicago Film Poster.jpg
Բեմադրիչ Ռոր Մարշալ
Արտադրիչ Մարդին Ռիչարտս, Պոպ Ուէյնշդէյն, Հարվի Ուայնսթին, Քրէյկ Զատան եւ Մարդին Ռիչարտս
Երաժշտութիւն Տենի Էլֆման
Մոնտաժ Մարդին Ուոլշ
Տեւողութիւն
113 վայրկեան
Երկիր ԱՄՆ
Լեզու Անգլերէն
Պիւտճէ $45 մլն

Շիքակօ (անգլերէն՝ Chicago), արտադրողն է Ռոպ Մարշալ ֆիլմը՝ նկարահանուած է եղանակին հիման վրայ: Ֆիլմը ներկայացուած է Օսքարի 13 անուանակարգերուն եւ արժանացած է վեց արձանիկի՝ ճանչցուելով նաեւ տարուայ լաւագոյն ֆիլմը:

Յատակագիծ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆիլմի գործողութիւնները տեղի ունեցած են 1920-ական թուականերուն Շիքակոյի մէջ: Ֆիլմի գլխաւոր հերոսուհին՝ Շիքակոյի բնակչուհի Ռոքսի Հարթ, արդէն երկար ժամանակ ամուսնացած է Մեխանիկ Էյմոսի հետ, սակայն կ'երազէ մեծ անուն ձեռլ բերել եւ ելոյթ ունենալ բեմի վրայ, ինչպէս իր կուռքը՝ գոռոզամիտ պրիմադոննա Վելմա Քելլին: Սակայն անոր փոխարէն Ռոքսին օրերով կը նստի տանը՝ սպասելով, թէ երբ պիտի վերադառնայ իր ամուսինը գործվն: Հասարակութեան մէջ իրեն «արժանի» տեղը գրաւելու համար Ռոքսին սիրավէպ սկսած է կահոյքի վաճառական Ֆրետ Քեյսլիի հետ: Վերժինս խոստացած է Ռոքսիին ծանօթացնել իր ընկերոջ հետ, որ սեփական կաբար ունէր: Իրականին ան այդպիսի ընկեր չ'ունէր եւ խաբած էր Ռոքսիին: Գիտնալով իրականութիւնը՝ զայրացած Ռոքսին կը սպանէ իր ամուսինին զէնքով: Սկիզբը Էյմոսն կ'ուզէր մեղքը իր վրայ վերցնել, որովհետեւ Ռոքսին կը պնդէր թէ սպանուածը կողապտիչ է, որ կ'ուզէր մեռցնել իրեն: Բայց գիտնալով կնոջ դաւաճանութեան մասին՝ Էյմոսը կը մատնէ իր կնոջ, եւ անոր կը ձերբակալեն: Այն պահէն կ'սկսի Ռոքսիի կեանքը Շիքակոյի կանանց կալանավայրը: Պատահականութեան բերումով այդտեղ կ'ըլլայ երգչուհի Վելման, ով զայրութի պահին սպանած է ամուսինին ու քրոջը, երբ գիտցած է անոնց սիրային կապի մասին: Բանտի ղեկավարը Մամա մականունով վերակացուն է, որ այդտեղ հաստատած է խիստ կանոններ, բայց հանուն փողի պատրաստ է կատարել բանտարկեալ կանանց ցանկացած խնդրանքը:

Ֆիլմի գլախաւոր հերոսներէն է նաեւ նշանաւոր փաստաբան Պիլի Ֆլին, որ իր ծառայութիւններուն համար կը վերցնէ մեծ գումարներ եւ դեռ ոչ մէկ գործ չէ տուած: Ռոքսին կ'երազէ որ ան վարի իր դատական գործը, բայց խնդիրը այն է որ Ֆլին արդէն կ'աշխատի Վելմայի գործով: Ռոքսիի խնդրանքով Մաման կապ հաստատած է Ֆլինի հետ, որ դժկամութեամբ կը համաձայնի վերցնել նաեւ Ժոքսիի գործը: Անոնցմէ յետոյ Վելման ու Ռոքսին կը թշնամանան: Ֆլին, օգտագործելով իր կապերը, այնպէս կ'ընէ որ Ռոքսիի գործով հետաքրքրուեն հնարաւորինց շատ մարդիկ: Անոր պատմութիւնը մեծ արձագանք կը գտնէ մամուլին եւ Ռոքսիի երազանքը վերջապէս կ'իրակականայ, այժմն ան յայտնի է: Ռոքսին ու Ֆլին միասին կը քննարկեն գործի մանրամասները. անոնք պատրաստ են գնալ ցանկացած զոհողութեան, միայն թէ դատավճիռը ըլլայ օգուտ Ռոքսիի: Ռոքսիի դատէն մի քանի օր առաջ կախաղան բարձրացած են կալանավորներէն մէկը՝ Կատալինա Հելինսկին: Վերջինիս մահապատժից յետոյ Ռոքսին աւելի վճռական տրամադրուած է ամէն կերպ խուսափելու նման ճակատագրից:

Դերերը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կերպար Կերպարի բնագիր անուն Դերակատար
Ռոքսի Հարթ Roxie Hart Ռենէ Զելվեգեր
Վալմա Քելլի Velma Kelly Քեթրին Զետա-Ջոնս
Էյմոս Հարթ Amos Hart Ճոն Քրիստոֆեր Ռեյլի
Պիլի Ֆլին Billy Flynn Ռիչարտ Գիր
Մատրոնա «Մամա» Մորտոն Matron «Mama» Morton Քուին Լաթիֆա
Ֆրետ Քեյսլի Fred Casely Տոմինիկ Ուեսթ
Քաթալին «Հունգարուհի» Հելինսկի Katalin «The Hunyak» Helinszki Եկատերինա Շչելկանովա
Մերի Սանշայն Mary Sunshine Քրիսթին Բարանսկի
Քիթի Բաքսթեր Kitty Baxter Լիւսի Լյու

Եղանակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «And All That Jazz» - Վալմա և թատրոնի դերասաններ
  • «Funny Honey» - Ռոքսի Հարթ
  • «When You’re Good to Mama» - «Մամա» Մորտոն
  • «Cell Block Tango» - Վելմա, Մոնա և այլք
  • «All I Care About» - Պիլի Ֆլին
  • «We Both Reached for the Gun» - Պիլի, Ռոքսի, Մերի Սանշայն և այլ լրագրողներ
  • «Roxie» - Ռոքսի
  • «I Can’t Do It Alone» - Վելմա
  • «Mister Cellophane» - Էյմոս Հարթ
  • «Razzle Dazzle» - Պիլի և այլք
  • «Class» - Վելմա և Մամա[1]
  • «Nowadays» - Ռոքսի
  • «Nowadays / Hot Honey Rag» - Ռոքսի և Վելմա
  • «I Move On» - Ռոքսի և Վելմա

Եղանակներու հաւաքածուն 2004 թուականին արժանացած է Գրեմմի մրցանակի։

Փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Շիքակօ» ֆիլմը, որ շահոյթը ԱՄՆ գերազանցած է 171 միլիոն տոլաէ, դարձած է Miramax կինոընկերութեան ամենայաջողակ ֆիլմը։
  • «Շիքակօ» պիեսը, որուն հըման վրայ գրուած է եղանակը, նուիրուած է մեծ աղմուկ հանած երկու սպանութիւններուն, որ տեղ ունեցած էին Շիքակօ 1924 թոպականին: Պիեսի հեղինակը: Մորին Տալլաս Ուօտկինսը, դարձած է մանրախնդիր լրագրող Մերի Սանշայն կերպարի նախատիպը:
  • Եղանակի ելեքրանաւորման իրաւունքը արտադրող Մարթին Ռիչարդս գնած էր դեռ 1970-ական թուականերուն: Այդ ժամանակ ֆիլմին ռեժիստորը պիտի ըլլար Պոպ Ֆոսը, իսկ գլխաւոր դերերը հանդես պիտի գային Գոլդի Հռունը, Լայզա Մինելլին ու Ֆրենկ Սինատրան: Սակայն նախագիծը չէ իրականացուած 1989 թուականին Պոպ Ֆոսի մահուան պատճառով:
  • Եղանակի եկրանավորման առաջին փորձը Miramax կինոստուտիա կատարուած է 1994 թուականին, սակայն անյաջողությամբ։ Չնայած այն բանին, որ աշխատանքի ընթացքին սցենարը հիմնաւորապէս վերափոխուած է 7 անգամ, սակայն ֆիլմի եկրանաւորման աշխատանքները գլխավորելէն յաջորդաբար հրաժարուած են Միլոշ Ֆորմանը, Հերպերտ Ռոսն ու Պազ Լուրմանը։

Մրցանակներ եւ Անուանակարգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մրցանակ Անուանակարգ Անուն Արդիւնք
Օսկար[2][3] Լաւագոյն ֆիլմ Մարտին Ռիչարդս Կաղապար:Won
Լաւագոյն ռեժիսոր Ռոբ Մարշալ Կաղապար:Nom
Լաւագոյն դերասանուհի Ռենէ Զելվեգեր Կաղապար:Nom
Երկրորդ պլանի լաւագոյն դերասան Ճոն Քրիստոֆեր Ռեյլի Կաղապար:Nom
Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի Քուին Լատիֆա Կաղապար:Nom
Քեթրին Զետա-Ջոնս Կաղապար:Won
Լաւագոյն ադապտացված սցենար Պիլ Կոնդոն Կաղապար:Nom
Լաւագոյն օպերատորական աշխատանք Դիոն Բիբի Կաղապար:Nom
Լաւագոյն բեմադրող նկարիչ Ճոն Մայր, Գորդոն Սիմ Կաղապար:Won
Հագուստի լաւագոյն դիզայն Քոլին Էտվուդ Կաղապար:Won
Լավագոյն մոնտաժ Մարտին Ուոլշ Կաղապար:Won
Լաւագոյն ձայն Մայքլ Մինկեր, Դոմինիկ Տավելյա, Դևիդ Լի Կաղապար:Won
Լաւագոյն երգ Դենի ԷԼֆման, Ճոն Կանդեր, Ֆրեդ Էբբ («I Move On») Կաղապար:Nom
BAFTA[4] Լաւագոյն ֆիլմ Մարտին Ռիչարդս Կաղապար:Nom
Լաւագոյն ռեժիսոր Ռոբ Մարշալ Կաղապար:Nom
Լաւագոյն դերասանուհի Ռենէ Զելվեգեր Կաղապար:Nom
Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի Քուին Լատիֆա Կաղապար:Nom
Քեթրին Զետա-Ջոնս Կաղապար:Won
Լաւագոյն օպերատորական աշխատանք Դիոն Բիբի Կաղապար:Nom
Բեմադրող նկարչի լաւագոյն աշխատանք Ջոն Մայր Կաղապար:Nom
Հագուստի լաւագոյն ձեւ Քոլին Էտվուդ Կաղապար:Nom
Լաւագոյն մոնթաժ Մարտին Ուոլշ Կաղապար:Nom
Լաւագոյն գրիմ Ջորդան Սեմյուել, Ջուդի Կուպեր-Սիլի Կաղապար:Nom
Լաւագոյն երաժշտութիւն Դենի Էլֆման, Ջոն Կենդեր, Ֆրեդ Էբբ Կաղապար:Nom
Լաւագոյն ձայն Մայքլ Մինկեր, Դոմինիկ Տավելյա, Դևիդ Լի, Մորիս Շել Կաղապար:Won
Ոսկե գլոբուս[5] Լաւագոյն ֆիլմ՝ կատակերգութիւն կամ եղանակ Կաղապար:Won
Լաւագոյն ռեժիսոր Ռոբ Մարշալ Կաղապար:Nom
Կատակերգութեան կամ եղանակի լաւագոյն դերասան Ռիչարդ Գիր Կաղապար:Won
Կատակերգութեան կամ եղանակի լաւագոյն դերասանուհի Ռենե Զելվեգեր Կաղապար:Won
Քեթրին Զետա-Ճոնս Կաղապար:Nom
Երկրորդ պլանի լաւագոյն դերասան Ճոն Ռեյլի Կաղապար:Nom
Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի Քուին Լատիֆա Կաղապար:Nom
Լաւագոյն սցենար Պիլ Կոնդոն Կաղապար:Nom
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[6] Լաւագոյն դերասանական կազմ Կաղապար:Won
Լաւագոյն դերասան Ռիչարտ Գիր Կաղապար:Nom
Լաւագոյն դերասանուհի Ռենե Զելվեգեր Կաղապար:Won
Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի Քուին Լատիֆա Կաղապար:Nom
Քեթրին Զետա-Ճոնս Կաղապար:Won
Գրեմմի Լաւագոյն երգ՝ գրուած կինոյի կամ հեռուստատեսութեան համար Ճոն Գանդեր, Ֆրեդ Էբբ («I Move On») Կաղապար:Nom
Կինոյի կամ հեռուստատեսութեան համար գրուած եղանակներու լաւագոյն հաւաքածու Ռենդի Սպենդլավ, Ռիկ Ուեյք, Ճոել Մոս, Դեն Հետցել Կաղապար:Won

Ծանօագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Երգը հանվել է ֆիլմից, բայց որպես բոնուս ներառվել է DVD-ում, ինչպես նաև սաունդթրեքների ձայնասկավառակում:
  2. «The 75th Academy Awards (2003) Nominees and Winners»։ oscars.org։ արտագրուած է՝ 2011-11-20 
  3. «The 2003 Oscar Winners»։ Ropeofsilicon.com։ արտագրուած է՝ օգոստոսի 10, 2009 
  4. «Awards Database - The BAFTA site»։ Bafta.org։ արտագրուած է՝ օգոստոսի 10, 2009 
  5. «The 2003 Golden Globe Award Winners»։ Ropeofsilicon.com։ արտագրուած է՝ օգոստոսի 10, 2009 
  6. «The 2003 Screen Actors Guild Award Winners»։ Ropeofsilicon.com։ արտագրուած է՝ օգոստոսի 10, 2009