Շէյք Հասինա
| Շէյք Հասինա শেখ হাসিনা | |
|---|---|
|
Շէյք Հասինա, 2024-ին | |
| Ծնած է | 28 Սեպտեմբեր 1947 |
| Ծննդավայր | Պանկլատեշ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | պենկալերէն |
| Կրօնք | Իսլամութիւն |
| Ուսումնավայր | Eden Girls' College |
| Մասնագիտութիւն | Պանկլատեշի քաղաքական եւ պետական գործիչ, վարչապետ եւ գրագէտ |
| Վարած պաշտօններ | կազմակերպութեան նախագահ, Պանկլատէշի Խրոհրդարանի անդամ, Ընդիմութեան ղեկավար[1], Պանկլատէշի Խրոհրդարանի անդամ, Ընդիմութեան ղեկավար, Պանկլատէշի Խրոհրդարանի անդամ, Տան Ղեկավար[2], Պանկլատէշի վարչապետ, Պանկլատէշի Խրոհրդարանի անդամ, Ընդիմութեան ղեկավար, Պանկլատէշի Խրոհրդարանի անդամ, Տան Ղեկավար[2], Պանկլատէշի վարչապետ, Պանկլատէշի Խրոհրդարանի անդամ[3][4], Տան Ղեկավար[2], Պանկլատէշի Խրոհրդարանի անդամ, Տան Ղեկավար[2] և Պանկլատէշի Խրոհրդարանի անդամ |
| Կուսակցութիւն | Պանկլատէշի Աուամի Լիկա |
| Ամուսին | Մ․Ա․ Ուազէտ Միա |
| Ծնողներ | հայր՝ Շէյք Մուճիպուր Ռահման, մայր՝ Շէյք Ֆազիլաթիւնեսա Մուճիպ |
| Երեխաներ | Սաճիպ Ուազէտ և Սալմա Ուազէտ |
|
Ստորագրութիւն | |
Շէյք Հասինա Ուազետ (শেখ হাসিনা ওয়াজেদ, անգլ․՝Shekh Hasina Oyazed, 28 Սեպտեմբեր 1947, Կոբալկանջ,Պանկլատեշ). քաղաքական գործիչ, եղած է Պանկլատեշի վարչապետ՝ 23 Յունիս 1996 մինչեւ 15 Յուլիս 2001 եւ 2008-էն մինչեւ Օգոստոս 2024։
1981-էն ի վեր Աուամի Միութեան (քաղաքական կուսակցութիւն) նախագահն է։ Ան Պանկլատէշի պատմութեան մէջ վարչապետի պաշտօնին վրայ ամէնէն երկար մնացած անձն է։
Առաջին տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 28 Սեպտեմբեր, 1947-ին, Կոբալկանջ, Պանկլատեշ։ Հայրը՝ Շէյք Մուճիպուր Ռահման, անուանուած է Պանկլատեշի անկախութեան հայրը եւ եղած է առաջին նախագահը։ Իր ուսման տարիներէն, երբ կ՛ուսանէր իր ծննդավայրին Էտէն գոլէճին մէջ զարգացուցած էր ուժեղ արհմիութենական գործունէութիւն մը։

Տաքայի համալսարանի մէջ ուսանելու ժամանակ եղած է «Աուամի Լիկ» ուսանողական խմբաւորման փոխնախագահ։ 1971-ի ազատագրական պատերազմի ընթացքին, իր ընտանիքի անդամներուն հետ ձերբակալուած է։ Հայրը արեւմտեան Փաքիստանի մէջ բանտարկուեցաւ եւ գրեթէ իր ամբողջ ընտանիքին անդամներուն հետ սպաննուեցաւ յեղաշրջման մը ընթացքին (որոնց մէջ էին նաեւ մայրը եւ երեք եղբայրները), 15 Օգոստոս, 1975-ին։
Քաղաքական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հասինա մնաց աքսորեալ Նոր Տելհի մէջ մինչեւ Մայիս 1981, երբ վերադարձաւ Պանկլատէշ։ Իր աքսորի ժամանակաշրջանին, ընտրուեցաւ Աուամի Լիկայի նախագահ 1981-ին։

1980-ականներուն Հասինա յաճախ բանտ կը մտնէր ու կ՛ ելլէր։ 1986-87 տարիներուն ընդիմութեան առաջնորդն էր։ Իր երկրին մէջ առաջին ժողովրդավարական ընտրութիւններուն՝ 1991-ին, իր կուսակցութիւնը երկրորդ հանդիսացաւ։
1996-ի Յունիս 30-ին կայացած նոր ընտրութիւններուն, Աուամի կուսակցութիւնը խորհրդարանին մէջ 146 աթոռներ գրաւեց։ Շուտով զինակցութեան կառավարութիւն մը կազմուեցաւ, եւ Հասինա վարչապետ դարձաւ։ Վարչապետութեան վերջին տարուան ընթացքին, իր երկիրը «Միջազգային թափանցիկութիւն» կազմակերպութեան կողմէ աշխարհի ամէնէն կաշառառու երկիրը հռչակուեցաւ։

Դժգոհանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]21 Օգոստոս 2004-ին, ձեռքի նռնակներով ձախող փորձ մը կատարուեցաւ Հասինան սպաննելու համար։ 23 հոգի սպաննուեցան եւ 200-էն աւելին վիրաւորուեցան։ Աւելի ուշ, Հասինան մեղադրուեցաւ զանազան յանցանքներու համար, ինչպէս նաեւ 2006-ին հակառակորդ կուսակցութեան չորս հետեւորդներու սպանութեան համար։ Հասինան 51 օր մնաց ԱՄՆ-ի եւ Միացեալ Թագաւորութեան մէջ, մինչ կառավարութեան ջանքերը ձախողեցան իր վերադարձը արգիլելու համար։ Տաքա վերադաձաւ 7 Մայիս 2007-ին, իսկ 16 Յուլիս 2007-ին իր տան մէջ ձեռբակալուեցաւ եւ Տաքա առաջնորդուեցաւ դատուելու համար։ Հասինայի ձերբակալութիւնը շատերու կողմէ դիտուեցաւ իբրեւ զինուորական կառավարութեան մը արարքը, որ ցոյց կու տար անոնց մտադրութիւնը զինքը դարձեալ աքսորել: 30 Յուլիս-ին Գերագոյն Ատեանը որոշեց զինք գրաւականով ազատ արձակել։

Վարչապետութեան երկրորդ շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]24 Դեկտեմբեր 2008-ի խորհրդարանական ընտրութիւններուն, Հասինայի կուսակցութիւնը ջախջախիչ յաղթանակ տարաւ, տիրելով խորհրդարանի ընդհանուր 299 աթոռներէն 230-ին։ Ան վարչապետի երդում տուաւ Յունուար 6-ին, 2009-ին։
Վարչապետութեան երրորդ շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունուար 2014-ին, ընդհանուր ընտրութիւններուն իր յաղթանակէն ետք, Հասինա վարչապետական պաշտօնը կը վերստանձնէ։

Վարչապետութեան չորրորդ շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2018-ի ընդհանուր ընտրութիւններուն իր կուսակցութեան յաղթանակէն ետք, Հասինա վարչապետ դարձաւ չորրորդ անգամ ըլլալով։ Այդ ընտրութիւնները խաթարուեցան բռնութիւններով ու ընդդիմութեան կողմէ՝ կեղծիքի մեղադրանքներով։
Վարչապետութեան հինգերորդ շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]7 Յունուար 2024-ի ընտրութիւններուն Հասինա յաղթական կը հանդիսանայ։ Չինաստան կատարած պետական այցելութեան ընթացքին, բողոքի ցոյցեր բռնկեցան բարեկարգումներու պահանջով։ Շարունակուող բողոքի ցոյցերը բռնութեան վերածուեցան, ոստիկանութեան, զինուած ուժերու եւ քաղաքական կուսակցութիւններու անդամներու մասնակցութեամբ, որուն հետեւանքով աւելի քան 200 մահ եւ աւելի քան 20 000 վիրաւորներ արձանագրուեցան։
5 Օգոստոս 2024-ին Հասինա հրաժարեցաւ, երբ բողոքողներու մեծ բազմութիւն մը շրջապատեց վարչապետին նստավայրը։ Հասինա փախաւ եւ Հնդկաստան ապաստան գտաւ։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1968-էն ամուսնացած է կորիզային գիտնական Մ. Ա. Ուազէտ Միայի հետ: Ունին երկու զաւակ որոնք կ'ապրին ԱՄՆ: Ան Կին Ղեկավարներու Խորհուրդի անդամ է։
Պարգեւներ եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Degree of Doctor of Law․ Պոսթոն Համալսարան, 6 Փետրուար 1997.
- Honorary Doctor of Law․ Ճափոնի Waseda համալսարան, 4 Յուլիս 1997.
- Honorary Doctorate of Philosophy in Liberal Arts․ Abertay Dundee համալսարան, 25 Հոկտեմբեր 1997.
- Honorary Degree of 'Desikottama' (Doctor of Literature, honoris causa) Visva-Bharati համալսարան, Հնդկաստան, 28 Յունուար 1999.
- Doctor of Law (honoris causa), Աւստրալիոյ Ազգային համալսարան, 20 Հոկտեմբեր 1999.
- Honorary Doctor of Law, Տաքա համալսարան, 18 Դեկտեմբեր 1999.
- Honorary Doctor of Humane Letters, Bridgeport համալսարան, 5 Սեպտեմբեր 2000.
- Doctor of Literature (honoris causa)․ Tripura Համալսարան, Յունուար 2012.
- Doctor of the University (Honorary), Sher-e-Bangla Երկրագործութեան Համալսարան 16 Նոյեմբեր 2015.
- Doctor of Letters (Honorary), the Kazi Nazrul Համալսարան, Արեւմտեան Պենկալ, Հնդկաստան, 26 Մայիս 2018.
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Foreign Policy պարբերաթերթը զինք նշած է իբրեւ աշխարհի առաջնորդող համաշխարհային մտածողներէն մէկը, 2019.
- Planet 50–50 առաջնորդ, ՄԱԿ-ի Կանանց կողմէ.
- Agent of Change, «Համաշխարհային Գործընկերութեան forum»-ի կողմէ․
- Ներառուած է Time-ի 100-եակի ցանկին մէջ, 2018.
- 59-րդ դիրքը «Ֆորպս»-ի աշխարհի ամենահզօր 100 կանանց ցանկին մէջ.
- The Félix Houphouët-Boigny Խաղաղութեան Մրցանակը, UNESCO-ի կողմէ, 1998.
- «Մայր Թերեզա»ի Մրցանակը՝ Համայն Հնդկաստանի Խաղաղութեան Խորհուրդի կողմէ, 1998.
- «M.K. Gandhi» Մրցանակը 1998-ի համար, Մահաթմա Մ. Ք. Կանտհիի Հիմնադրամին կողմէ, Օսլօ, Նորվեկիա
- Տարբերութեան Մետալ՝ 1996–97 եւ 1998–99 թուականներուն, եւ Պետութեան Գլխաւորութեան Մետալ՝ 1996–97 թուականներուն, «Լայոնս ակումբներու միջազգային»-ի կողմէ.
- «Սերես» Մետալ՝ Սնունդի եւ Երկրագործութեան Կազմակերպութեան կողմէ, 1999.
- The Pearl S. Buck Մրցանակ՝ «Ռանտոլֆ Գոլէճ»-ի կողմէ, Ապրիլ 9, 2000.
- Անուանուած է Paul Harris Fellow, «Ռօթարի» Հիմնադրամին կողմէ․
- Ինտիրա Կանտհիի Մրցանակ, 2009.
- UNESCO Խաղաղութեան Ծառ մրցանակ՝ կանանց զօրացման եւ աղջիկներու կրթութեան նուիրուածութեան համար, 2014.
- ՄԱԿ-ի շրջակայ միջավայրի մրցանակ՝ կլիմայի փոփոխութեան վերաբերեալ առաջնորդութեան համար․
- Կեանքի Նուաճումներու Մրցանակի դափնեկիր (Երկրի ախոյեաններ) 2015։
Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ওরা টোকাই কেন? Ora ţokai kêno? (Անոնք ինչո՞ւ փողոցի երեխաներ են) 1987
- বাংলাদেশে স্বৈরতন্ত্রের জন্ম Bangladeshe shoirotôntrer jônmo (Պանկլատէշի մէջ ինքնակալութեան ծնունդ), 1993
- দারিদ্র বিমোচন, কিছু ভাবনা Daridro bimochon, kichhu bhabna (Միտքեր Աղքատութեան Վերացման Մասին), 1993
- আমার স্বপ্ন, আমার সংগ্রাম Amar shôpno, amar shônggram (Երազս, Պայքարս), 1996
- People and democracy,1997
- আমরা জনগণের কথা বলতে এসেছি Amra jônogoner kôtha bolte eshechhi (Կ'ուզենք ժողովուրդին փոխան իր խօսքը խօսիլ), 1998
- বৃহৎ জনগোষ্ঠীর জন্য উন্নয়ন Brihot jônogoshţhir jonno unnôeon (Զարգացում լայն զանգուածներուն համար:), 1999
- Զարգացում ժողովուրդին մէջ, 1999
- সামরিক তন্ত্র বনাম গণতন্ত্র Shamorik tôntro bônam gônotôntro (Զինուորական կառավարութիւն ընդդէմ ժողովրդավարութեան), 1999
- আন্তর্জাতিক সম্পর্ক উন্নয়ন Antorjatik shômporko unnôeon (Միջազգային յարաբերութիւններու բարելաւում), 2001
- বিপন্ন গণতন্ত্র, লাঞ্ছিত মানবতা Bipônno gônotôntro, lanchhito manobota 2002
- Ճնշուած ժողովրդավարութիւն, արհամարհուած մարդկութիւն, 2003
- Sohena manobotar abomanona (Մարդկութեան արժեզրկման դէմ), 21 Փետրուար 2003
- Արտասուքներով ապրիլ, 2004
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Opposition Leaders of All Parliaments — Jatiya Sangsad.
- 1 2 3 4 Leaders of All Parliaments — Jatiya Sangsad.
- ↑ List of 10th Parliament Members — Jatiya Sangsad.
- ↑ List of 10th Parliament Members Bangla — Jatiya Sangsad.
- ↑ Թայմ-ներկայացնելով TIME100 Most Influential People of 2026, Շէյք Հասինա(անգլերէն)
- ↑ Ժողովրդավարութիւնը կը սասանի,Յունուար 2008, ARAVIND ADIGA(անգլերէն)
- ↑ The Associated Press․Պանկլատէշի Նախկին Վարչապետը դատուած է կաշառակերութեան մեղադրանքներով Պանկլատէշի մէջ ,Սեպտեմբեր 2, 2007(անգլերէն)
- ↑ bdnews24.com - Հասինան կ’ուզէ Սեպտեմբերի վերջերը վերադառնալ ,10 Փետրուար 2009(անգլերէն)
- ↑ Պանկլատէշի նախկին Վարչապետ Շէյխ Հասինա վերադարձած է երկիր՝ առաջնորդելու իր կուսակցութիւնը Դեկտեմբերին նախատեսուած ընդհանուր ընտրութիւններուն, Anjana Pasricha New Delhi,6-11-2008(անգլերէն)
- ↑ Հասինան ջախջախիչ յաղթանակ տարաւ Պանկլատէշի մէջ, 30-12-2008(անգլերէն)
- ↑ The New York Times. Պանկլատէշի իշխող կուսակցութիւնը յաղթեց արհամարհուած քուէարկութենէ ետք, 6 Յունուար 2014(անգլերէն)
- ↑ SigmaLive - Պանկլատէշ. Վարչապետ Հասինա երեսփոխանական ընտրութիւնները կը շահի, 30-12-2018(յունարէն)
- ↑ Ապրիլ 10, 1971. Պանկլատէշի Անկախութեան Հռչակագիր,The New York Times-6-1-2014(անգլերէն)
- ↑ «Վարչապետ Շէյխ Հասինան Կին Ղեկավարներու Խորհուրդին մէջ(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-01-23-ին։ արտագրուած է՝ 2008-01-23
- ↑ Բրիտանական հանրագիտարան, Շէյք Հասինա Ուազետ(անգլերէն)
- ↑ ՊԱՆԿԼԱՏԷՇԻ Յեղաշրջում. Սպանդի Մէկ Օր, 23-8-1975(անգլերէն)