Շարլոթ Ռամփլինկ
| Շարլոթ Ռամփլինկ անգլերէն՝ Charlotte Rampling | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Tessa Charlotte Rampling |
| Ծնած է | 5 Փետրուար 1946[1][2][3] (80 տարեկան) |
| Ծննդավայր | Sturmer, Էսեքս, Միացեալ Թագաւորութիւն[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | St. Hilda's School, Bushey? |
| Տեսակ | փոփ երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | նորաձեւութեան կերպար, թատրոնի դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասան և դերասանուհի |
| Ամուսին | Ժան Միշել Ժառ? և Բէայան Սաուսքոմբ? |
| Ծնողներ | հայր՝ Գոդֆրի Ռեմփլինգ? |
| Երեխաներ | Barnaby Southcombe? և David Jarre? |
| Կայքէջ | charlotterampling.net |
Շարլոթ Ռամփլինկ (անգլերէն՝ Tessa Charlotte Rampling, 5 Փետրուար 1946[1][2][3], Sturmer, Էսեքս, Միացեալ Թագաւորութիւն[4]), անգլիացի դերասանուհի[6]։ Բրիտանական կայսրութեյան շքանանի դափնեկիր, շարք մը միջազգային եւ ազգային մրցանակներու մրցանակակիր։ «Օսքար» մրցանակի յաւակնորդ։
Կենսագրական գիծեր[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռամփլինկ ծնած է 1946-ին Սթըրմըրի մէջ (Էսեքս)։ Ան դուստրն է գեղանկարչուհի Իզապէլ Աննի (ծնեալ՝ Կուրթէն, 1918–2001) եւ Ողիմպիական խաղերու ոսկէ մետալակիր վազորդ ու բրիտանական բանակի սպայ Կոտֆրի Ռամփլինկի (1909–2009)[8][9][10]։ Ան իր մանկութեան ու երիտասարդութեան մեծ մասը անցուցած է Ճիպրալթարի, Ֆրանսայի եւ Սպանիոյ մէջ, նախքան 1964-ին Միացեալ Թագաւորութիւն վերադառնալը[11]։
Ան յաճախած է Վերսայի «Ժան տ'Արք» ակադեմիան (Académie Jeanne d'Arc) եւ Սուրբ Հիլտայի դպրոցը (St Hilda's School), որ գիշերօթիկ դպրոց մըն է Պուշիի մէջ (Հարթֆորտշիր, Անգլիա)։ Ան ունէր քոյր մը՝ Սարան, որ անձնասպանութիւն գործեց 1967-ին՝ 23 տարեկան հասակին։ Ան եւ Սարան մօտ յարաբերութիւններ ունէին եւ իրենց երիտասարդ տարիներուն միասին հանդէս եկած էին քապարէի յայտագիրով[12][13][14]։
1972-ին Ռամփլինկ ամուսնացաւ նորզելանտացի դերասան եւ հանրային կապերու մասնագէտ (publicist) Պրայան Սաութքոմպի հետ։ Անոնք ունեցան որդի մը՝ Պարնապի Սաութքոմպը (որ յետագային դարձաւ հեռուստատեսային բեմադրիչ), նախքան 1976-ին ամուսնալուծուիլը։ Լուրեր կային, որ զոյգը երեքով համատեղ կեանք մը (ménage à trois) կը վարէր բնորդ Րենտըլ Լորանսի հետ։ 1974-ին մամուլի սիւնակագիր Իրլ Ուիլսըն մեջբերած է Ռամփլինկի խօսքերը. «Կեանքի մէջ այնքա՜ն թիւրիմացութիւններ կան։ Օրին մէկը ես սկանդալ յառաջացուցի՝ ըսելով, որ կ'ապրիմ երկու տղամարդու հետ... Ես ատիկա սեռական իմաստով չէի ըսած... Պարզապէս չափազանց անփոյթ էի արարքներս սրբագրելու համար։ Մենք պարզապէս նման էինք որեւէ այլ մարդոց, որոնք նոյն բնակարանը կը բաժնեկցին»։ 2021-ին, The Guardian թերթին տուած հարցազրոյցին մէջ, Ռամփլինկ ընդունեց այդ յարաբերութիւնը՝ ըսելով.
«Դէ՛ հա, ես երկու ընկեր ունէի, ինչ որ այդ ժամանակուան համար համարձակ քայլ էր... Մենք բոլորս շատ երիտասարդ էինք։ Ամէն ինչ արագ կը փոխուէր։ Կարծեմ՝ շատ բաներ փորձարարական էին։ Թէ ինչպէ՛ս պէտք է ապրիլ կեանքը։ Չեմ գիտեր՝ հիմա գիտե՞մ, թէ ոչ, բայց հոգ չէ՝ ես ապրեցա՛յ այդ կեանքը»։
Ռամփլինկ Փարիզ տեղափոխուեցաւ 1970-ականներու վերջաւորութեան։ 1978-ին ան ամուսնացաւ ֆրանսացի երգահան Ժան-Միշել Ժարի հետ եւ ունեցաւ իր երկրորդ որդին՝ Տաւիթ Ժարը, որ դարձաւ երաժիշտ ու երգիչ, իսկ յետոյ՝ ձեռնածու (magician)։ Ան նաեւ մեծցուց իր խորթ դուստրը՝ Էմիլի Ժարը, որ դարձաւ նորաձեւութեան ձեւագէտ (fashion designer)։ Ամուսնութիւնը հրապարակաւ քանդուեցաւ 1997-ին, երբ Ռամփլինկ դեղին մամուլի էջերէն իմացաւ Ժարի՝ այլ կիներու հետ ունեցած սիրավէպերուն մասին։ Անոնց ամուսնալուծութիւնը վերջնականացաւ 2002-ին։ Ռամփլինկ յետագային նշած է.
«Անսովոր բան չէ, որ տղամարդը սիրավէպ ունենայ, կամ նոյնիսկ կինը սիրավէպ ունենայ։ Բայց թէ ինչպէ՛ս ես ատիկա իմացայ։ Դեղին մամուլէն։ Ատիկա ստորացուցիչ էր։ Եւ յետոյ ալ՝ այդ ամէնը շարունակուեցաւ։ Ո՛չ, ես չէի կրնար ներել ատիկա այդ ժամանակ»։
Ռամփլինկ նշանուած էր ֆրանսացի լրագրող եւ գործարար Ժան-Նուէլ Թասէի հետ 1998-էն մինչեւ անոր մահը՝ 2015 թուականին։
«Ճոճուող Վաթսունականներ»-ու (Swinging Sixties) պատկերակ հանդիսացող դերասանուհին իր ասպարէզը սկսած է որպէս բնորդուհի[15]։ Ան մարմնաւորած է Մերետիթի դերը 1966-ի «Ճորճի Աղջիկը» (Georgy Girl) ֆիլմին մէջ, ուր գլխաւոր դերով հանդէս եկած է Լին Ռետկրէյվը։ Շուտով ան սկսած է նկարահանուիլ ֆրանսական եւ իտալական հեղինակային (arthouse) ֆիլմերու մէջ, որոնցմէ յատկանշական են Լուքինօ Վիսքոնթիի «Դատապարտուածները» (The Damned, 1969) եւ Լիլիանա Քաւանիի «Գիշերային Դռնապանը» (The Night Porter, 1974)։ Ան շարունակած է նկարահանուիլ եւրոպական եւ անգլալեզու բազմաթիւ ֆիլմերու մէջ, ներառեալ՝ «Աստղային Փոշիի Յուշեր» (Stardust Memories, 1980), «Վճիռը» (The Verdict, 1982), «Կեցցէ՛ Կեանքը» (Long Live Life, 1984) եւ «Աղաւնիի Թեւերը» (The Wings of the Dove, 1997)։ 2000-ականներուն ան դարձաւ ֆրանսացի բեմադրիչ Ֆրանսուա Օզոնի ներշնչման աղբիւրը (muse)՝ հանդէս գալով անոր քանի մը ֆիլմերուն մէջ, յատկապէս՝ «Աւազին Տակ» (Under the Sand, 2000), «Լողաւազանը» (Swimming Pool, 2003) եւ «Երիտասարդ ու Գեղեցիկ» (Young & Beautiful, 2013)։ Հեռուստատեսութեան մէջ ան ծանօթ է «Տեքսթըր» (Dexter, 2013) սերիալին մէջ մարմնաւորած տոքթ. Էւելին Ֆոկելի դերով։
2002-ին Ռամփլինկ թողարկեց քապարէ ոճի երգերու իր ձայնասկաւառակը՝ «Ինչպէս Կին Մը»[16] (Like a Woman) խորագիրով։ 2012-ին ան առաջադրուեցաւ «Փրայմթայմ Էմմի» (Primetime Emmy Award) եւ «Կինոդերասաններու Համքարութեան» (Screen Actors Guild Award) մրցանակներուն՝ «Անհանգիստը» (Restless) մինի-սերիալին մէջ իր կատարողականութեան համար։ 2015-ի «45 Տարի» (45 Years) ֆիլմին մէջ իր դերակատարման համար ան արժանացաւ Պերլինի կինոփառատօնի «Լաւագոյն Դերասանուհի» մրցանակին, Եւրոպական կինոակադեմիայի «Լաւագոյն Դերասանուհի» մրցանակին, ինչպէս նաեւ առաջադրուեցաւ «Օսքար» մրցանակի՝ որպէս լաւագոյն դերասանուհի։
2017-ին Ռամփլինկ Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատօնին արժանացաւ «Վոլփի Գաւաթ» (Volpi Cup) մրցանակին՝ որպէս լաւագոյն դերասանուհի՝ «Հաննա» (Hannah) ֆիլմին համար[17]։ Ան 2001-ին ստացած է պատուաւոր «Սեզար» (César) մրցանակը, իսկ 2002-ին՝ Ֆրանսայի «Պատուոյ Լեգէոն»-ի շքանշանը։ 2000 թուականին արուեստի բնագաւառէն ներս իր մատուցած արժանիքներուն համար անոր շնորհուած է Բրիտանական Կայսրութեան Շքանշան (OBE), իսկ 2015-ին Եւրոպական կինոակադեմիայի կողմէ ստացած է «Կեանքի Ընթացքին Նուաճումներու» (Lifetime Achievement Award) մրցանակը։ 2015-ին Ռամփլինկ հրատարակեց իր ինքնակենսագրութիւնը, զոր գրած էր ֆրանսերէնով եւ վերնագրած՝ «Ով Եմ Ես» (Qui Je Suis)։ Ան աւելի ուշ աշխատեցաւ անոր անգլերէն թարգմանութեան վրայ (Who I Am), որ լոյս տեսաւ 2017-ի Մարտին։
Ընտրեալ ֆիլմագրութիւն[18]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Rotten to the Core (1965)
- Georgy Girl (1966)
- The Long Duel (1967)
- Sardinia Kidnapped (1968)
- The Damned (1969)
- 'Tis Pity She's a Whore (1971)
- Vanishing Point (1971)
- Asylum (1972)
- The Night Porter (1974)
- Caravan to Vaccarès (1974)
- Zardoz (1974)
- La Chair de l'orchidée (1975)
- Farewell, My Lovely (1975)
- Sherlock Holmes in New York (1976)
- Foxtrot (1976)
- Orca (1977)
- Stardust Memories (1980)
- The Verdict (1982)
- Angel Heart (1987)
- D.O.A. (1988)
- Asphalt Tango (1996)
- Under the Sand (2000)
- Swimming Pool (2003)
- Immortal (2004)
- The Keys to the House (2004)
- Lemming (2005)
- Heading South (2005)
- Basic Instinct 2 (2006)
- Dexter (2006)
- Babylon A.D. (2008)
- The Duchess (2008)
- The Eye of the Storm (2011)
- Melancholia (2011)
- The Mill and the Cross (2011)
- I, Anna (2012)
- Cleanskin (2012)
- Night Train to Lisbon (2013)
- Young & Beautiful (2013)
- 45 Years (2015)
- Broadchurch (2015)
- Assassin's Creed (2016)
- The Sense of an Ending (2017)
- Hannah (2017)
- Red Sparrow (2018)
- Benedetta (2021)
- Dune (2021)
- Juniper (2021)
- Dune: Part Two (2024)
- Father Mother Sister Brother (2025)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen
- 1 2 http://famousdude.com/5906-charlotte-rampling.html
- ↑ https://www.lalibre.be/culture/cinema/films/2023/07/04/juniper-charlotte-rampling-imperiale-en-grand-mere-vacharde-mais-fragile-IYU2WEULJFEYNKUU7SRBBK4M4Q/
- ↑ «Charlotte Rampling Biography (1946)» (անգլերէն)
- ↑ (անգլերեն) Charlotte Rampling, 2026-04-21, https://en.wikipedia.org/w/index.php?title=Charlotte_Rampling&oldid=1350341539, վերցված է 2026-06-17
- ↑ “Births Mar 1946... Rampling, Tessa C / Gurteen / Halstead 4a 1591” in General Index to Registrations of Births in England and Wales, 1946
- ↑ "Charlotte Rampling". Allmovie.com. Archived from the original on 23 April 2016. Retrieved 9 April 2016.
- ↑ "Ex-Olympian Godfrey Rampling Dies at 100". The New York Times. Agence France-Presse. 29 June 2009. ISSN 0362-4331. Archived from the original on 20 September 2022. Retrieved 17 September 2022.
- ↑ Hiscock, John (15 August 2003). "Charlotte's web". Archived from the original on 11 January 2022 – via www.telegraph.co.uk.
- ↑ Gray, Tim (29 December 2015). "Rampling on her Start in Films". Variety. Archived from the original on 4 March 2018. Retrieved 18 January 2016.
- ↑ Mackenzie, Suzie (16 August 2003). "A time for happiness". The Guardian. Archived from the original on 23 February 2014. Retrieved 7 February 2014.
- ↑ "Charlotte Rampling Biography". charlotterampling.net. Archived from the original on 16 April 2016. Retrieved 9 April 2016.
- ↑ "A 'Look' at Icy, Yet Smoldering, Charlotte Rampling". BBC America. Archived from the original on 21 January 2016.
- ↑ Rampling recording Archived 22 February 2016 at the Wayback Machine, ecrannoir.fr; accessed 1 March 2016.
- ↑ Rapold, Nicolas (9 September 2017). "'The Shape of Water' Takes Top Venice Film Festival Prize". The New York Times. Archived from the original on 9 September 2017. Retrieved 9 September 2017.
- ↑ (անգլերեն) Charlotte Rampling, 2026-04-21, https://en.wikipedia.org/w/index.php?title=Charlotte_Rampling&oldid=1350341539, վերցված է 2026-06-17