Շապին-Գարահիսարի բարբառ
Արտաքին տեսք
Շապին-Գարահիսարի բարբառ - հայերէնի կը ճիւղին պատկանող բարբառներէն։
Խօսուած է Շապին-Գարահիսար քաղաքի եւ Ածպտերի շրջանին մէջ։ Կը բռնէ Խարբերդի եւ Երզնկայի, Սեբաստիոյ եւ Եւդոկիայի բարբառներու միջին տեղը։
Բաղաձայնական համակարգը՝ եռաստիճան խլազուրկ (բ՛, բ, փ)։ Ունի քմայնացած ä եւ բառասկիզբը հագագային շնչեղ հ։ Օ ձայնաւորը կը դառնայ էո, իսկ է-ն շեշտի տակ՝ ի (գ՛էորձ «գործ», քիզ հիդ «քեզ հետ»)։ Բնորոշ է շարունակական ներկայ ժամանակը, որ կը կազմուի տար (գիւղերուն մէջ՝ տէ) մասնիկով (կըսիմ տար)։
Որոշ բարբառագէտներ կը գտնեն, որ այս բարբառը չի պատկանիր կը ճիւղին եւ ոչ ալ յայտնի ճիւղերէն որեւէ մէկուն[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 240