Շախմատի Թանգարան (Երեւան)
Շախմատի Թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Երեւան և Կեդրոն |
| Հասցէ | Երևան, Տերյան 74 |
| Հիմնադրուած է | 1998 |
| 40°11′19″N 44°31′20″E / 40.1886°N 44.5222°E | |
![]() | |
![]() | |
Շախմատի թանգարան, հիմնադրուած է 1998 թուականին՝ շախմատի ակումբի բազայի հիման վրայ, պաշտօնական բացումը տեղի ունեցած է 2001 թուականին[1]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեւանի Շախմատի թանգարանի պաշտօնական բացումը տեղի ունեցած է 2001 թուականին։ Թանգարանի հիմնադիրն ու աշխատանքներու կազմակերպիչը եղած է տնտեսական գիտութիւններու թեկնածու, դոցենտ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անդամ Ռաֆայէլ Չատինեանը[2]։ Թանգարանը տեղակայուած է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշէնքին մէջ՝ 130 սենեակը։
Թանգարանին մէջ տեղի կ՚ունենան շախմատի հանրապետական, միջբուհական առաջնութիւններ՝ մրցաշարեր եւ օլիմպիադաներ, միաժամանակեայ մրցախաղեր եւ միջոցառումներ, ինչպէս նաեւ հանդիպումներ գրոսմայստերներու հետ։
Ցուցադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանին մէջ կը գտնուին շախմատային խոշոր իրադարձութիւններու մասին պատմող նիւթեր, լուսանկարներ, հայ շախմատիստներու յաղթանակներու պատմութիւնը եւ այլ տեղեկութիւններ[3]։
Թանգարանի տպաւորութիւններու մատեանին մէջ գրառումներ կատարած են գրոսմայստէրներ Ռաֆայէլ Վահանեանը, Վլադիմիր Յակոբեանը, Լեւոն Արոնեանը, Սմբատ Լպուտեանը, Կարէն Ասրեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Աշոտ Անաստասեանը, Արտաշէս Մինասեանը, Արշակ Պետրոսեանը, Տիգրան Նալբանդեանը, Արսէն Եղիազարեանը, Տիգրան Պետրոսեանը, էլինա Դանիէլեանը, Լիլիթ Մկրտչեանը, Նելլի Աղինեանը եւ Հայաստանի այլ նշանաւոր գործիչներ[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ DVahagn։ «ՇԱԽՄԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ – idiscoverarmenia»։ արտագրուած է՝ 2022 թ․ մայիսի 17[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ ««Ազնիվ խաղեր»․ Հայ շախմատիստների մասին հետաքրքիր հավաքածու Երևանի շախմատի թանգարանում»։ Հայաստանի Հանրային Ռադիո։ արտագրուած է՝ 2022 թ․ մայիսի 17
- ↑ Ramella։ «Սերժ Սարգսյանն այցելել է գյուղինստիտուտ»։ yerevan.today։ արտագրուած է՝ 2022 թ․ մայիսի 17
- ↑ «Շախմատի թանգարան»։ Գլխավոր։ արտագրուած է՝ 2022 թ․ մայիսի 17

