Նուր Ալ-Հուսէյն
| Նուր Ալ-Հուսէյն արաբերէն՝ نور الحسين | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | Լիզա Հալապի (Lisa Najeeb Halaby) |
| Ծնած է | 23 Օգոստոս 1951[1] (74 տարեկան) |
| Ծննդավայր | Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Իսլամութիւն |
| Ուսումնավայր | Փրինսթընի Համալսարան, Չէյբին Դպրոց, Քոնքորտ Ակադեմիա և National Cathedral School |
| Մասնագիտութիւն | գրագէտ, ինքնակենսագիր, ճարտարապետ և Կոնսորտ թագուհի |
| Վարած պաշտօններ | Յորդանանի կցորդ |
| Ամուսին | Հուսեյն I իբն Տալալ? |
| Ծնողներ | հայր՝ Նաճիպ Հալապի, մայր՝ Տորիս Հալապի[2] |
| Երեխաներ | Համզա Պին Ալ Հուսէին, Հաշիմ Ալ Հուսէին, Յորդանանի իշխանուհի Իման Պինթ Ալ Հուսէին և Ռայա Պինթ Ալ Հուսէին |
Նուր Ալ-Հուսէյն կամ Յորդանանի Նուր թագուհին (արաբ․ نور الحسين, անգլ․՝ Noor of Jordan, ծննդեան անունով՝ Լիզա Հալապի Lisa Najeeb Halaby, 23 Օգոստոս 1951[1], Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկեան ծագումով մարդասէր եւ քաղաքական-հասարակական գործիչ։ Յորդանանի թագուհի՝ ամուսնացած 15 Յունիս 1978, Հուսէին թագաւորին չորրորդ կողակիցը, մինչեւ անոր մահը՝ 7 Փետրուար, 1999։
Նուր, Միջազգային Անհետացած Անձանց Հարցերով ՅանձնաժողովիՅանձնակատարներու խորհուրդի ամէնէն երկարակեաց անդամն է։ 2023-ի դրութեամբ, ան «Միացեալ Աշխարհի Գոլէճներ» շարժման նախագահն է եւ միջուկային զէնքերու տարածման դէմ «Global Zero» արշաւին ջատագովը։ 2015-ին, թագուհի Նուր ստացած է Փրինսթըն համալսարանի Ուտրօ Ուիլսըն մրցանակը իր հանրային ծառայութեան համար։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նուր ծնած է 23 Օգոստոս, 1951-ին,Ուաշինկթընի մէջ, Նաճիպ Հալապիի եւ Տորիս Քարլկուիսթի դուստրն է: Հայրը ծովային փորձարար օդաչու, օդային փոխադրողի գործադիր եւ կառավարական պաշտօնեայ եղած է։
70-ականներու կէսերուն Նուր կը ծանօթանայ Յորդանանի թագաւոր Հուսէինին։ Անոնք կը բարեկամանան, մինչ ան տակաւին կը սգար իր կնոջ մահը։ Անոնց բարեկամութիւնը կը զարգանայ, եւ զոյգը կը նշանուի 1978-ին։
Կ՛ամուսնանան 15 Յունիս, 1978-ին, Ամմանի մէջ։ Միասին կ՛ունենան 4 զաւակներ։
Նուր կը ստանձնէ թագաւորական տան եւ թագուհի Ալիայի երեք զաւակներուն խնամակալութիւնը։ Ան անհետացածներու հարցերով զբաղող Միջազգային յանձնաժողովի Կառավարիչներու խորհուրդի ամենաերկարակեաց անդամն է։ 2011-էն ի վեր, Նուր «Միացեալ Աշխարհի Քոլէճներ» շարժման նախագահն է, եւ կ'աջակցի միջուկային զէնքերու տարածման դէմ «Global Zero» արշաւին։ 2015-ին, թագուհի Նուր կ՛արժանանայ Փրինսթըն համալսարանի Ուտրօ Ուիլսընի մրցանակին՝ իր հանրային ծառայութեան համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ Geni — 2006.
- ↑ The Washington PostՆուր թագուհիին մայրը՝ Տորիս Հալապի կը մահանայ, 5-1-2016(անգլերէն)
- ↑ biography.com- Յորդանանի Նուր Թագուհի, կենսագրական, 10-6-2018(անգլերէն)
- ↑ Հուսէին կ՛ամուսնանայ Նուրին եւ թագուհի կը կարգէ, S.wren, Christopher 14-6-2018(անգլերէն)
- ↑ Յորդանանի Նուր թագուհին կը ստանայ Վուտրօ Ուիլսըն մրցանակը Փրինսթընի Հարիւրերորդ Շրջանաւարտներու Օրուան NJ.com, 2015(անգլերէն)