Jump to content

Նուարդ Ալիխանեան

Նուարդ Ալիխանեան
Պատկեր:Նվարդ Ալիխանյան.png
Ծնած է 8 Սեպտեմբեր 1896(1896-09-08)[1]
Ծննդավայր Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 3 Մայիս 1977(1977-05-03)[1] (80 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Մասնագիտութիւն երգչուհի և դերասանուհի
Պարգեւներ եւ մրցանակներ Խորհրդային Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ

Նուարդ (Նինա) Միքայելի Ալիխանեան (8 Սեպտեմբեր 1896(1896-09-08)[1], Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն - 3 Մայիս 1977(1977-05-03)[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ դերասանուհի, երգչուհի։ ՀԽՍՀ վաստակաւոր արտիստ (1956)։

Նուարդ Ալիխանեանը ծնած է 1896 թուականին, Տրապիզոն։ 1896 թուականին ընտանիքով տեղափոխուած են Պաթում։ Յետագային ձայնը մշակած է Թիֆլիսի մէջ, երգած է Կոմիտասի երգչախումբին մէջ, 1916 թուականին երաժշտական կատակերգական խումբին մէջ խաղցած է շարք մը դերեր (Անուշ՝ «Անուշ», ըստ Թումանեանի), 1919-1920 թուականներուն հանդէս եկած է Վահրամ Փափազեանի տրամատիկական, 1924-1927 թուականներուն՝ Տոնի Ռոստովի հայկական եւ Ռուսաստանի երաժշտական խումբերուն մէջ։ 1922 թուականին Երեւանի մէջ հանդէս եկած է Անուշի դերերգի կատարմամբ՝ Շարա Տալեանի (Սարօ) հետ։ 1927 թուականէն եղած է Թիֆլիսի հայկական թատրոնի, ապա՝ Երեւանի երաժշտական կատակերգական թատրոնի դերասանուհի։

  • Սիլվա՝ «Սիլվա»
  • Օտեթա՝ «Բայատերա»
  • Ներա՝ «Հրօ քրմուհի»
  • Շողիկ՝ «Ուշ լինի-նուշ լինի»
  • Մագդաղինէ՝ Շիրվանզադէի «Մորգանի խնամին»
  • Մաթօ՝ Գ. Սունդուկեանի «Բաղնիսի բոխչան»
  • Նազլու՝ «Կարինէ»
  • Պայծառ՝ Նայիրի Զարեանի «Աղբիւրի մօտ»
  • Խաթուն՝ «Մեծ հարսանիք»
  • Չիպրա՝ «Գնչուներու բարոն»
  • Պարասիա՝ «Տրեմբիտ»
  • Օլիվիա՝ «Տասնմէկ անյայտներ»
  • Թոփչիբաշես՝ «Կապկազ թամաշա»

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 http://am.hayazg.info/index.php?curid=10622