Նոր Ուղի (թերթ, Պուքրէշ)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Նոր Ուղի (թերթ, Պուխարեսթ)-էն)
| Նոր Ուղի Նոր ուղի | |
|---|---|
| Տեսակ | եռօրեայ թերթ |
| Լեզու | հայերէն |
| Հիմնադրուած է | 1944 |
| Երկիր | Ռումանիա |
| Հրատարակման վայր | Պուխարեսթ |
«Նոր Ուղի», գրական, հասարակական եռօրեայ թերթ։ Ռումանիոյ հայ հայրենասերներու պաշտօնական, ապա՝ «Հայաստանեան ճակատ» կազմակերպութեան թերթ։
Լոյս տեսած է1944-1945 թուականներուն, Պուխարեսթ։ Նպատակը եղած է ռումանահայ գաղութին հաղորդակից դարձնել հայրենիքի իրադարձուիւններուն։
Պատմած է Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային թատերաբեմի հայ մարտիկներու սխրանքներուն մասին, տպագրած՝ գրական-գեղարուեստական գործեր, երգիծական պատմուածքներ։
Աշխատակցած են Վազգէն Պալճեանը, Մ․ Պոտուրեանը, Ե․ Գոլանճեանը, Ա․ Մնացականեանը եւ ուրիշներ։