Նոր Նախիջեւանի բարբառ
Արտաքին տեսք
Նոր Նախիջեւանի բարբառ (նաեւ՝ Ղրիմի բարբառ), հայերէնի բարբառներու կը ճիւղին պատկանող բարբառ։
Կը խօսուի Նոր Նախիջեւան քաղաքի (շրջակայ գիւղերով) եւ Տոնի Ռոստովի հայ բնակչութեան կողմէ, որոնք գաղթած են Ղրիմէն (1779)։
Բաղաձայնական համակարգը երկաստիճան խլազուրկ է (բ, փ, գ, ք)։ Ունի ա, է, ի, ը, ու, ö, ü ձայնաւորները։ Քերականութեամբ նման է Պոլիսի բարբառին։ Տարբերակիչ հիմնական յատկանիշներն են՝ անձի եւ իրի առումները, դասական թուականները կը կազմուին ում մասնիկով (էրկուսում, ժեքում «երկրորդ», «երրորդ»), բայերու խոնարհման մէջ շարունակական ձեւ գոյութիւն չունի[1]։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հրաչեայ Աճառեան, Քննութիւն Նոր-Նախիջեւանի բարբառի, Երեւան, 1925։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 236