Նոր Կեանք (թերթ, Մարսէյլ)
Արտաքին տեսք
| Նոր Կեանք Նոր կեանք և Nor guiank | |
|---|---|
| Տեսակ | պարբերաթերթ |
| Լեզու | հայերէն |
| Հիմնադրուած է | 1944 |
| Հիմնադիր | Հայ ազգային ճակատ |
| Երկիր |
|
| Գրասենեակ | Մարսէյլ |
«Նոր Կեանք», հասարակական, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ։ Հայ Ազգային Ճակատի պաշտօնաթերթ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած է 1944-1947 թուականներուն Մարսէյլի մէջ։ Խմբագիրներ՝ Եղիշէ Թորոսեան, Վարդան Թեմուրճեան։ Աջակցած է Մարսէյլի հայ համայնքի հասարակական-մշակութային կեանքի աշխուժացման, ամրապնդած է համայնքի կապը Հայաստանի հետ։ Լուսաբանած է ՀԽՍՀ տնտեսութեան ու մշակոյթի ձեռքբերումները, մեծ տեղ յատկացուցած է ներգաղթին։
«Նոր Կեանք» պարբերականը անդրադարձած է անցեալի հայ ազգայնական գործիչներու գործելակերպին։ Գրական բաժինին մէջ տպագրուած են Սփիւռքի եւ խորհրդահայ գրողներու գործերէն։
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |