Նոր Արաբկիր զբօսայգի

Նոր Արաբկիր զբօսայգի (կամ Մալականի), հանրային զբօսայգի Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանին մէջ[1]։ Կը զբաղեցնէ Փափազեան փողոցին յարակից տարածքը եւ կը ձգուի մինչեւ Հրազդանի կիրճը։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեւանի ամենայայտնի այգիներէն «Նոր Արաբկիր»-ը կամ ժողովրդական լեզուով «Մալականի» այգին կը գտնուի Արաբկիր վարչական շրջանին մէջ: Շատ տարիներ առաջ այստեղ հին արաբկիրցիներու գերեզմանատունը եղած է:
Նոր Արաբկիր այգին նախագծուած է 1984 թուականին:
Այստեղ կը գտնուի «Վերածնուած Արաբկիր» 20 մ. բարձրութեամբ յուշարձանը։ Ջրաւազանէն եւ հողէն դուրս խոյացող երկու թեք, իրար ձգտող ծաւալները Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստանի միաւորման վճռականութիւնը կ'արտայայտեն:
Յուշարձանէն ձախ՝ 30 մ. հեռաւորութեան վրայ, տեղադրուած են երկու արագիլներու արձաններ։
Մակերեսներու փոփոխութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր եւ կանաչապատ մակերեսներու փոփոխութիւնը (1990 - 2007 թթ.)[2]
| Տարեթիւ | Ընդհանուր մակերես | Կանաչապատ մակերես |
|---|---|---|
| 1990 թ․ | 3,7 հա | 3 հա |
| 2003 թ․ | 3,7 հա | 2,5 հա |
| 2007 թ․ | 3,7 հա | 1,8 հա |
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ծառուղի
-
Յուշաքանդակ
-
Այգիի տարածքին մէջ նախապէս գտնուած գերեզմանոցի տապանաքարերէն