Նիքս
| Նիքս | |
|---|---|
|
| |
| Ամուսին | Էրեւոս |
| Ծնողներ | հայր՝ Խաոս, մայր՝ Օմիխլի |
| Երեխաներ | Նեմեսիս, Խարոն, Իմերա, Էրիս, Իբնոս, Մորֆէաս, Թանաթոս, Մօմոս, Աբաթի, Եիրաս, Լիսա, Օնիրոս, Էթերաս, Գիրես, Ֆիլոթիս, Մօրոս, Օյզիս, Էբիֆրոն, Էսբերիդես, Ֆանտասոս, Աթրոբոս[1][2], Գլոթօ[1][2], Լահեսիս[1][2], Էլէոս, Դոլոս, Իվրիս, Ամիգիթիա, Գոնթենթիօ, Դումիլես, Էբաֆոս, Էֆրոսինի, Էրոս, Էսբերիդա, Դիէս, Էրինիես[3], Ֆթոնոս և Միրես |
Նիքս (յուն․՝ Νυξ)․ ըստ յունական դիցաբանութեան, Նիքս գիշերը կը պատկերացնէր։ Նիքսը յատկապէս կը յիշուի հին յոյն բանաստեղծներուն կողմէ, բայց յունական դիցաբանութեան մէջ իր ունեցած մեծ կարեւորութիւնը կը գերազանցէ պարզ գրական շրջանակները։ Նիքս տիրակալ, նախասկզբնական եւ տիեզերածին էակ մըն էր, որուն կը յարգէին ու կը վախնային, նոյնիսք՝ Զեւս։
Ըստ Իսիոդոսի Թէողոնիային, Նիքս ծնած էր Խաոսէն եւ մայրն էր հետեւեալ էակներուն:
Կոյսածնութեամբ (առանց հօր)՝
Նիքս կը նշուի նաեւ որպէս Ֆանիսին դուստր, որուն ժառանգեց։ Եւ ինք, գահը կը յանձնէ իր մանչուն՝ Ուրանոսին, սակայն միաժամանակ կը շարունակէ խորհուրդ տալ յաջորդ սերունդներուն՝ Քրոնոսին եւ մանաւանդ Տիասին։ Անոր ազդեցութիւնը իր գուշակելու կարողութիւններուն շնորհիւ էր, զոր կ'իրագործէր քարայրի մը մէջ։
Ինք Նիքսը կանոնաւոր պաշտամունքի առարկայ չէր հին յունական կրօնքի հաւատացեալներուն կողմէ, այլ կապուած էր գուշակութիւններուն հետ։ Իր սեփական ընծայումի տաճարը կար Բերղամոյի Տիմիթրայի տաճարին մէջ, յունա-հռոմէական ժամանակաշրջանին։
Աստղակերպ 3908 Նիքս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիքս անունը տուած է Երկրին մօտ գտնուող Պղուտոնի բնական արբանեակը՝ Նիքս Աստղակերպ 3908 Նիքս, որ յայտնաբերուեցաւ 6 Օգոստոս 1980-ին։շ
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- •Emmy Patsi-Garin, Յունական Դիցաբանութեան Հանրագիտարան, հրտկչ․ Χάρη Πάτση, Աթէնք 1969
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 Իսիոդոս 217 // Θεογονία — 0700.
- 1 2 3 Любкер Ф. Μοῖρα // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 878–879.
- ↑ Իսիոդոս Θεογονία — 0700.
- ↑ [ https://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=urn:cts:greekLit:tlg0020.tlg001.perseus-eng1:104-138 Gantz, էջ. 4–5 Իսիոդոս Թէողոնիա 123-5, 211-25]
- ↑ [ https://www.perseus.tufts.edu/hopper/invalidquery.jsp?doc=null: Smith, s.v. Nyx;]
- ↑ [ https://books.google.gr/books?id=wgJfDwAAQBAJ&pg=PA172&redir_esc=y#v=onepage&q&f=false Meisner, էջ. 172]