Նիքումարորօ
| Բնակավայր | |
|---|---|
| Նիքումարորօ | |
| անգլերէն՝ Nikumaroro | |
|
| |
| Երկիր |
|
| Տարածութիւն | 4,1 քմ² |
| Բնակչութիւն | 0 մարդ |
| Կը գտնուի ափին | Խաղաղական Ովկիանոս |
| Ժամային գօտի | UTC+13:00 |
Նիքումարորօ (անգլ․՝ Nikumaroro), նախկին՝ Կարտնըր կղզի Gardner Island, Ֆինիքս կղզիներ, Քիրիպասի, արեւմտեան Խաղաղական ովկիանոս։
Առատ բուսականութեամբ եւ կեդրոնական մեծ ծովալիճով հեռաւոր, երկայն, եռանկիւնաձեւ բուստային օղակղզի մըն է։ Երկայնքը 6 քլ է, իսկ լայնքը 2 քլ պակաս։ Օղակղզիին օղակը ունի երկու նեղ մուտք՝ փակուած լայն խութով, որ մակընթացութեան ընթացքին կը չորնայ։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԺԹ․ դարասկիզբին, կղզին ծանօթ էր հետեւեալ անուններով․- Քեմինս կղզի, Քեմիս կղզի, Մոթու Օոնկա, Մօթու Օոնա եւ Մերի Լիթիսիաս կղզի։ Կղզին առաջին անգամ արձանագրած է 1824-ին ծովակալ Գ․ Քեմիս (բրիտանական Eliza Ann կէտ-որսական նաւ
19 Օգոստոս 1840-ին USS Vincennes նաւը վաւերացուց կղզիին դիրքը եւ զայն նշեց որպէս Կարտնըր կղզի՝ անուն մը որ տրուեցաւ (երկու տարբերակներ կան)՝
- 1825-ին․ Ճոսուա Քոֆինէն, իբրեւ յարգանք Ganges (1809 whaler) նաւուն սեփականատէր Ա․Մ․Ն․ խորհրդարանի անդամ Կիտէոն Կարտնըրին։
- 1825-ին, երբ կէտ ձուկ որսող նաւավաւ Ճոսուա Կարտնըր առաջին անգամ կղզին տեսաւ ան նոյնպէս նշուած է որպէս Ganges (1809 whaler) նաւուն նաւապետ։
1856-ին կղզիին տիրութիւնը պահանջեց CA Williams & Co. of New London, Connecticut ընկերութիւնը, օգտագործելով Ա․Մ․Ն․ Guano Islands Act-ը։
1892, 28 Մայիսին, կղզիին տիրութիւնը պահանջեց Միացեալ թագաւորութեան կողմէն HMS Curacoa։ Անմիջապէս գործարար Ճոն Արունտելին արտօնութիւն տրուեցաւ հնդկընկոյզներ տնկելու։ Այս ուղղութեամբ 29 կղզեցիներ հոն հաստատուեցան, սակայն այդ գործարկութիւնը ձախողեցաւ։
Միացեալ թագաւորութիւն եւ Քիրիպասի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]SS Norwich City-ի խորտակում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]29 Նոյեմբեր, 1929-ին փոթորկի ժամանակ SS Norwich City-ն՝ 35 հոգի անձնակազմով մեծ, բեռնաթափուած բրիտանական փոքր ռազմանաւը, զարնուեցաւ կղզիին հիւսիս-արեւմտեան կողմը գտնուող խութին։
1 Դեկտեմբեր, 1938-ին, Բրիտանական կղզիներու հետազօտութեան առաում կազմակերոպութեան անդամներ կղզին կը հասնին, ուսումնասիրելու հաւանականութիւնը փոքր օդակայան ստեղծելու։ Տարիներ տեւող աշխատանքները սակայն անյաջող անցան եւ 1965-ին վերջնականօրէն կղզին անբնակ հռչակուեցաւ։
Քիրիպասի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1971-ին, Միացեալ թագաւորութիւնը Կիլպըրթ կղզիներուն ինքնիշխանութիւն տուաւ եւ 1979-ին անկախացան։ Նոյն տարին Ա․Մ․Ն․ Կարտնըր կղզիին տիրութենէն հրաժարեցաւ եւ կղզին Նիքումարորօ կոչուեցաւ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ TIGHAR-Ֆինիքս կղզիներու գաղթատիրութիւն(անգլերէն)
- ↑ ՔիրիպՍԻ - Ֆինիքս կղզիներու պահպանման գօտի(անգլերէն)
- ↑ [ttps://web.archive.org/web/20161117083917/http://www.janeresture.com/kiribati_phoenix_group/gardner.htm BirdLife Data Zone-ՆիքումարորՕ, կԱՉՏՆԸՐ ԿՂԶԻՆԵՐ․ ֆԻՆԻՔՍ ԿՂԶԵՊՈՒՄԲ(անգլերէն)]
- ↑ TIGHAR - Նիքումարորոյի տեղանուններ(անգլերէն)