Նիքոլ Քիտմըն
| Նիքոլ Քիտմըն անգլերէն՝ Nicole Mary Kidman | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Nicole Mary Kidman |
| Ծնած է | 20 Յունիս 1967[1][1][2][…] (59 տարեկան) |
| Ծննդավայր | Հոնոլուլու, Հաուայ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Կրօնք | Կաթոլիկութիւն |
| Ուսումնավայր | North Sydney Girls High School? |
| Մասնագիտութիւն | դերասանուհի, երգչուհի, ժապաւէն արտադրող, հեռուստատեսային դերասան, նորաձեւութեան կերպար, կինոդերասանուհի, Հնչիւնաւորող, դիւանագէտ, պրոդյուսեր և երաժիշտ |
| Աշխատավայր | Եունիսեֆ |
| Վարած պաշտօններ | UNIFEM goodwill ambassador? |
| Ամուսին | Թոմ Քրուզ? և Keith Urban? |
| Ծնողներ | հայր՝ Էնթոնի Քիդման?, մայր՝ Ժանել Քիդման? |
| Երեխաներ | Sunday Urban?, Faith Urban? և Connor Cruise? |
| Կայքէջ | nicolekidmanofficial.com(անգլերէն) |
Նիքոլ Մերի Քիտմըն (20 Յունիս 1967) աւստրալա-ամերիկացի դերասանուհի եւ արտադրող[4][5]։
Քիտմըն համաշխարհային ճանաչում վայելող արուեստագէտ մըն է, որ իր ամբողջ ասպարէզին ընթացքին նկարահանուած է թէ՛ մեծ ժողովրդականութիւն վայելած (blockbuster) եւ թէ՛ անկախ արտադրութեան բազմազան սեռերու շարժապատկերներու մէջ։
1990-ականներու վերջաւորութենէն ի վեր ան դասուած է աշխարհի ամէնէն բարձր վարձատրուող դերասանուհիներու շարքին։ Իր վաստակին համար արժանացած է բազմաթիւ հեղինակաւոր մրցանակներու, որոնց կարգին՝ «Օսքար»ի, «Աքթըր» (Screen Actors Guild) մրցանակի, Բրիտանական շարժանկարի ակադեմիայի (BAFTA) մրցանակի, վեց «Ոսկէ Երկրագունդի, երկու «Փրայմթայմ Էմմի»ի եւ «Վոլփի» բաժակի[6][7]։
Քիտմըն իր դերասանական գործունէութիւնը կը սկսի Աւստրալիոյ մէջ՝ 1983-ին նկարահանուելով «Bush Christmas» եւ «BMX Bandits» շարժապատկերներուն մէջ։
Իր առաջին մեծ յաջողութիւնը կը սկսի 1989-ին՝ «Dead Calm» շարժապատկերին եւ «Bangkok Hilton» հեռատեսիլի դիպաշարին մէջ գլխաւոր դերեր ստանձնելով[8]։
Միջազգային ճանաչում ձեռք կը բերէ «Days of Thunder» (1990) շարժապատկերին մէջ երկրորդական դերէ մը ետք, ապա կը շարունակէ իր վերելքը՝ գլխաւոր դերերով «Far and Away» (1992), «To Die For» (1995), «Batman Forever» (1995), «Practical Magic » (1998) եւ «Eyes Wide Shut» (1999) շարժապատկերներուն մէջ։
Քիտմըն չորս անգամ առաջադրուած է «Լաւագոյն դերասանուհի» անուանակարգի «Օսքար»ի՝ «Moulin Rouge!» (2001), «Rabbit Hole» (2010), «Lion» (2016) եւ «Being the Ricardos» (2021) շարժապատկերներուն մէջ իր դերակատարութիւններուն համար։
«The Hours» (2002) շարժապատկերին մէջ ան կը մարմնաւորէ գրող Վըրճինիա Ուլֆը եւ կ'արժանանայ «Լաւագոյն դերասանուհի»ի «Օսքար»ին, ինչպէս նաեւ այլ դերասանուհիներու հետ բաժնեկցաբար կը ստանայ Պերլինի միջազգային շարժանկարի փառատօնի «Արծաթէ Արջ» մրցանակը։
Ան նաեւ բարձր գնահատանքի կ'արժանանայ «Cold Mountain» (2003), «The Killing of a Sacred Deer» (2017), «The Beguiled» (2017), «Bombshell» (2019), «The Northman» (2022) եւ «Babygirl» (2024) շարժապատկերներուն մէջ իր դերակատարութիւններով։ Առեւտրական մեծ յաջողութիւն կ'արձանագրէ նաեւ «The Others» (2001), «The Golden Compass» (2007), «Australia» (2008), «Paddington» (2014) եւ «Aquaman» (2018) շարժապատկերներով:
Հեռատեսիլի բնագաւառին մէջ Քիտմըն կ'արտադրէ եւ գլխաւոր դեր կը ստանձնէ «HBO»ի «Big Little Lies» (2017-2019) դիպաշարը, որուն համար կարժանանայ «Փրայմթայմ Էմմի» մրցանակներու՝ իբրեւ «Լաւագոյն սահմանափակ դիպաշար»ի արտադրիչ եւ «Լաւագոյն գլխաւոր դերասանուհի»[9]։
Ան նկարահանուած է նաեւ «Hemingway & Gellhorn» (2012) հեռուստաշարժանկարին մէջ, ինչպէս նաեւ «Top of the Lake: China Girl » (2017), «The Undoing» (2020), «Nine Perfect Strangers» (2021- մինչեւ օրս), «Special Ops: Lioness» (2023-մինչեւ օրս), «Expats» (2024), «The Perfect Couple» (2024) եւ «Scarpetta» (2026-մինչեւ օրս) հեռուստաշարժանկարներուն մէջ։
Քիտմըն 1994-էն ի վեր կը ծառայէ իբրեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) բարի կամքի դեսպանուհի, իսկ 2006-էն՝ ՄԱԿ-ի Կանանց կազմակերպութեան (UN Women) բարի կամքի դեսպանուհի։ Նոյն տարին ան կ'արժանանայ Աւստրալիոյ բարձրագոյն քաղաքացիական պարգեւներէն մէկուն՝ Աւստրալիոյ Շքանշանի Ընկեր (Companion of the Order of Australia) պատուաւոր կոչումին։
Ան անցեալին ամուսնացած էր դերասան Թոմ Քրուզի հետ, ապա գիւղական ոճի ամերիկեան երաժշտութեան երգիչ Քիթ Արպընի հետ։ Իր երկու ամուսնութիւններէն ունի ընդհանուր առմամբ չորս զաւակ՝ առաջինէն՝ երկու որդեգիր, իսկ երկրորդէն՝ երկու կենսաբանական դուստր։
2010-ին կը հիմնէ իր սեփական արտադրական ընկերութիւնը՝ «Blossom Films»։ 2004 եւ 2018 թուականներուն «Թայմ» ամսագիրը զինք կ'ընդգրկէ աշխարհի հարիւր ամէնէն ազդեցիկ անձնաւորութիւններուն ցանկին մէջ, իսկ 2020-ին «Տը Նիւ Եորք Թայմզ»ը զինք կը դասէ ԻԱ. դարու մեծագոյն դերասաններուն շարքին։
2003-ին կ'արժանանայ աստղի մը՝ Հոլիվուտի Փառքի ճեմուղիին վրայ (Hollywood Walk of Fame), իսկ 2024-ին կը դառնայ առաջին աւստրալացի դերասանը, որ կ'արժանանայ Ամերիկեան Շարժանկարի Հիմնարկի (AFI) «Կեանքի Նուաճում» (Life Achievement Award) բարձրագոյն մրցանակին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #124539971 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Նիքոլ Մերի Քիտմըն
- ↑ Աւստրալա- ամերիկացի դերասանուհին
- ↑ Մրցանակներ
- ↑ Քիտմըն մրցանակակիրը
- ↑ Շարժապատկերի աստղ
- ↑ Նիքոլ Քիտմընի յաջողութիւնները
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Thomson, David (2006). Nicole Kidman. Knopf. ISBN 1-4000-4273-9.
- Ellis, Lucy (2002). Nicole Kidman։ The Biography. Aurum Pr Ltd. ISBN 185410859X.
- Dickerson, James (2003). Nicole Kidman. Citadel. ISBN 0806524901.
- 20 Յունիսի ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հոնոլուլու ծնածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ի. դարու դերասանուհիներ
- ԻԱ. դարու դերասանուհիներ
- ԻԱ. դարու երգչուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկէ Երկրագունդ» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռատեսիլի դերասանուհիներ
- Աւստրալացի երգչուհիներ
- Կին դեսպաններ
- Հոլիվուտեան փառքի ճեմուղի
- ԵՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ