Նիքոլօ Մաքիավելլի
| Նիքոլօ Մաքիավելլի իտալ.՝ Niccolò di Bernardo dei Machiavelli | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 3 Մայիս 1469[1][2][3] |
| Ծննդավայր | Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2] |
| Մահացած է | 21 Յունիս 1527[1][3][2] (58 տարեկանին) |
| Մահուան վայր | Sant'Andrea in Percussina, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Կաթոլիկութիւն |
| Ուսումնավայր | Ֆլորենցիայի համալսարան? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Տիրակալը?, Դիսկուրսներ Լիվիոսի մասին? և Capitoli? |
| Մասնագիտութիւն | գրագէտ, քաղաքական գործիչ, պատմաբան, փիլիսոփայ, քաղաքական տեսաբան, ռազմական տեսաբան, թարգմանիչ, բանաստեղծ, դիւանագէտ և թատերագիր |
| Ամուսին | Marietta Corsini? |
| Ծնողներ | հայր՝ Bernardo di Niccolò Machiavelli?, մայր՝ Bartolomea di Stefano Nelli?[4] |
| Երեխաներ | Piero Macchiavelli?, Bartolomea Machiavelli?, Bernardo Macciavelli?, Ludovico Macciavelli? և Guido Machiavelli? |
|
Ստորագրութիւն | |
Նիքոլօ Մաքիավէլլի (3 Մայիս 1469[1][2][3], Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2] - 21 Յունիս 1527[1][3][2], Sant'Andrea in Percussina, Ֆլորանսի Հանրապետութիւն[1][2]), իտալացի պատմաբան , քաղաքական գործիչ, դիւանագէտ, փիլիսոփայ, մարդասէր, գրող, որ ճանչցուած է որպես հիմնադիր՝ ժամանակակից քաղաքագիտութեան[5][6]։
Ան երկար տարիներ եղած է Ֆլորենսայի հանրապետութեան պաշտօնեայ, դիւանագիտական եւ զինուորական գործերու պատասխանատուութիններով։ Ան նաեւ գրած է կատակերգութիւններ, մեծ տօնախմբութեան երգեր եւ բանաստեղծութիւններ։
Ան ճանչցուած է իբրեւ արդի քաղաքագիտութեան հայրը[7]։ Ան եղած է Ֆլորենսայի բարձրագոյն ատեանի ատենապետ 1498-էն 1512։ Գրած է իր ամենանշանաւոր գիրքը՝ «Արքայազն» 1513-ին, երբ մետիչիները վերականգնեցին իրենց իշխանութիւնը, ան այլեւս Ֆլորենսայի իշխանութեան մէջ պաշտօն չէ ստանձնած։ Եղած է ուժեղ ղեկավար, որ կը մտածէր թէ ղեկավար մը խիստ պէտք է վարուի իր հպատակներուն հետ եւ թշնամիները ամենայն հաւանականութեամբ ազդուած եղած են իտալական քաղաք-պետութիւններէն, որ խոցելի եղած են անմիաբան ըլալու պատճառով, հակառակ երկիր պետութիւններու, ինչպէս՝ Ֆրանսան:
Մաքավելլանիզմը լայնօրէն օգտագործուող բացասական բնութագրում է այն քաղաքական գործիչներուն, որոնք անբարեխիղճ են, ինչպէս բացատրուած է «Արքայազն» գիրքին մէջ։ Այս գիրքը ինքնին մեծ համբաւ ձեռք բերած է, քանզի ընթերցողները հաւաստիացուցած են, որ գրագէտը սորվեցուցած եւ սատարած է չար եւ անբարոյ վարքագիծ։ Այդ պատճառով Մաքավելլական եզրը յաճախ կապուած է խաբէութեան, փառասիրութեան, եւ դաժանութեան հետ։ Թէեւ Մաքիավէլլի ամենայն հաւանականութեամբ միայն օգտագործած է որպէս ձեւական գործիք, որպէսզի գրաւէ ընթերցողներուն ուշադրութիւնը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Mansfield H. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 Inglese G. Dizionario Biografico degli Italiani — 2006. — Vol. 67.
- 1 2 3 4 BeWeB
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Niccolò Machiavelli
- ↑ Niccolò Machiavelli Biography
- ↑ Montesquieu (1689–1755) is a rival for this role. Mikko Lahtinen (2009)։ Politics and Philosophy: Niccolò Machiavelli and Louis Althusser's Aleatory Materialism։ BRILL։ էջեր 115–16
| ||||||||||