Նիքոլայ Ղազարեան
| Նիքոլայ Ղազարեան | |
|---|---|
| Ծնած է | 11 Յունուար 1947 |
| Ծննդավայր | Պաքու, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 19 Դեկտեմբեր 2023[1][2] (76 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ֆութպոլիստ, ֆուտբոլային մարզիչ, ֆուտբոլային մարզիչ և ֆութպոլիստ |
| Վարած պաշտօններ | Նախագահ[2] |
Նիքոլայ Ղազարեան (11 Յունուար 1947, Պաքու, Խորհրդային Միութիւն - 19 Դեկտեմբեր 2023[1][2], Երեւան, Հայաստան[2]), հայ ֆութպոլիստ (մարզիչ՝ Ա. Դուրգարեան), ձախ եզրային յարձակող, ԽՍՀՄ մարզանքի վարպետ։ 1965 թուականին հրաւիրուած է Երեւանի «Արարատ» (մարզիչ՝ Ա. Ֆալեան), որուն կազմին մէջ հանդէս եկած է ԽՍՀՄ ախոյեանութեան բարձրագոյն խումբին մէջ մինչեւ 1976 թուականը։
«Արարատ 73»-ի ոտնագնդակ խաղացող, մարզիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պաքու։1966-էն սկսած է մասնակցիլ Խորհրդային Միութեան առաջին դասակարգի ախոյեանութեան Արարատի հետ:
Ան եղած է Խորհրդային Միութեան պատանիներու եւ երիտասարդներու ազգային խումբերու անդամ:
Ձախ կողմի յարձակող (ուինկ) Նիքոլայ Ղազարեան արագավազ ու աշխատասէր ֆութպոլիստ մը եղած է եւ դիպուկ՝ հարուածներու դէմ:
1973 թուականի ԽՍՀՄ ախոյեան եւ բաժակակիր, 1971, 1976 թուականներու ախոյեանութեանց արծաթէ մետալակիր։ Հանդէս եկած է նաեւ ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական եւ ողիմպիական հաւաքականներուն մէջ։ Կատարած է 295 խաղ, նշանակած՝ 67 կոլ։ Մրցելոյթները աւարտելէ ետք անցած է մարզչական աշխատանքի, ուսանած եւ աւարտած է Մոսկուայի մարզիչներու բարձրագոյն դպրոցը: Ֆութպոլիստի իր ասպարէզը աւարտելէ ետք 1976-ին անցած է մարզչական աշխատանքի, նաեւ ըլլալով Արարատի գլխաւոր մարզիչ: Ան Հայաստանի Հանրապետութեան ոտնագնդակի ֆետերասիոնի առաջին նախագահը եղած է 1992-1994 տարիներուն:
Աշխատած է ՀՍՍՀ Մարզական կոմիտէի մարզական խաղերու վարչութեան ֆութպոլի բաժնին մէջ իբրեւ աւագ մարզիչ, բաժնի պետ, 18 Յունուար 1992-էն՝ Հայաստանի նորաստեղծ Ֆութպոլի ֆետերասիոնի հիմնադիր անդամ, ֆետերասիոնի առաջին նախագահ մինչեւ 1994 թուականը։
10 Հոկտեմբեր 2013-ին, հայկական ֆութպոլի զարգացման գործին մէջ ունեցած նշանակալից աւանդին եւ ձեռք բերած փայլուն նուաճումներուն համար պարգեւատրուած է «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար» 1-ին աստիճանի մետալով։