Նիքիթա Սիմոնեան
| Նիքիթա Սիմոնեան ռուս.՝ Никита Симонян | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ռուս.՝ Мкртич Погосович Симонян |
| Ծնած է | 12 Հոկտեմբեր 1926[1][2][3] |
| Ծննդավայր | Արմաւիր քաղաք (Ռուսիա), Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 23 Նոյեմբեր 2025[4] (99 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ֆութպոլիստ, ֆուտբոլային մարզիչ և association football executive |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Նիքիթա Սիմոնեան (12 Հոկտեմբեր 1926[1][2][3], Արմաւիր քաղաք (Ռուսիա), Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 23 Նոյեմբեր 2025[4], Մոսկուա, Ռուսիա), հայկական ֆութպոլի դէմքերէն:
Հեծելարշաւի ֆրանսացի պատմական դէմքերէն Շարք Քոսթիէն ետք, Սիմոնեան ամէնէն տարեց Ողիմպիականի ոսկի մետալակիրն է:
12 Հոկտեմբեր 2025-ին 99 տարեկան դարձած Սիմոնեան հայկական եւ Խորհրդային Միութեան ֆութպոլի ամէնէն փայլուն դէմքերէն մէկը եղած է:
Ֆութպոլիստ եղած օրերուն ան 4 անգամ Խորհրդային Միութեան ախոյեան դարձած է Սպարտակ Մոսկուայի հետ` դառնալով ակումբի ամէնէն փայլուն կոլ-սքորըրներէն:
Իբրեւ մարզիչ ան Սպարտակը գլխաւորած է շահելով 2 ախոյեանութիւն եւս:
Արարատ Երեւանի հետ 1973-ին եւ 1974-ին շահած է Խորհրդային Միութեան ախոյեանութիւնն ու բաժակը: 1984-էն 1985 մարզած է Արարատը:
1956-ին ան Մելպուռնի Ողիմպիականին շահած է ոսկի մետալ` Խորհրդային Միութեան ֆութպոլի խումբին հետ:
Սիմոնեան տարիներով աշխատած է նաեւ Ռուսիոյ ֆութպոլի ֆետերասիոնին մէջ[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Transfermarkt.com — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 3 Tchir P. List of the Oldest Living Olympians (aged 90+)
- 1 2 Умер олимпийский чемпион Никита Симонян
- ↑ «Նիքիթա Սիմոնեան Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2025-11-25։ արտագրուած է՝ 2026-09-02