Նիքարակուա
| Նիքարակուա | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
|
| |||||
| Կը ներառնէ | Boaco?, Departamento de Carazo?, Chinandega Department?, Չոնտալեսի դեպարտամենտ?, Departamento de Estelí?, Departamento de Granada?, Խինոտեգայի դեպարտամենտ?, Լեոն?, Departamento de Madriz?, Managua Department?, Departamento de Masaya?, Departamento de Matagalpa?, Departamento de Nueva Segovia?, Departamento de Rivas?, Departamento de Río San Juan?, Región Autónoma de la Costa Caribe Norte? և Հարավային Կարիբյան ափի ինքնավար շրջան? | ||||
| Պետական լեզու | Սպաներէն | ||||
| Մայրաքաղաք | Մանագուա? | ||||
| Օրէնսդիր մարմին | National Assembly of Nicaragua? | ||||
| Երկրի ղեկավար | Դանիել Օրտեգա? | ||||
| Կառավարութեան ղեկավար | Դանիել Օրտեգա?[1] | ||||
| Ազգաբնակչութիւն | 5 142 098 մարդ (2005)[2] | ||||
| Օրհներգ | Salve a ti? | ||||
| Կարգախօս | Ymddiriedwn yn Nuw և Unica. Original! | ||||
| Հիմնադրուած է | 1821 թ. | ||||
| Արժոյթ |
Նիկարագուայի կորդոբա? | ||||
| Ժամային համակարգ | UTC−06:00 և America/Managua?[3] | ||||
| Հեռաձայնային համակարգ | +505 | ||||
| Համացանցի յղում | .ni? | ||||
| Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,667[4] | ||||
| visitnicaragua.us | |||||
Նիքարակուա կամ Նիքարակուայի Հանրապետութիւն, Կեդրոնական Ամերիկայի աշխարհագրապէս ամէնամեծ երկիրն է, որ ունի 130,370 քմ² տարածք (50,340 քառ. մղոն): 2024 թուականի դրութեամբ 7,142,529 բնակչութեամբ,[5] այն Կուաթեմալայէն եւ Հոնտուրասէն ետք Կեդրոնական Ամերիկայի երրորդ ամէնաշատ բնակիչ ունեցող երկիրն է:
Նիքարակուան հիւսիսէն կը սահմանակցի Հոնտուրասին, արեւելքէն Քարիպեան ծովուն, հարաւէն Քոսթա Ռիքայի եւ արեւմուտքէն Խաղաղական ովկիանոսին հետ, նաեւ ծովային սահմաններ կը կիսէ արեւմուտքէն Էլ Սալվատորի եւ արեւելքէն Քոլոմպիայի հետ: Նիքարակուայի ամէնամեծ քաղաքն ու ազգային մայրաքաղաքը Մանակուան է, որ Կեդրոնական Ամերիկայի չորրորդ ամէնամեծ քաղաքն է՝ 2020 թուականին 1,055,247 բնակիչով: Նիքարակուան կոչուած է «Կեդրոնական Ամերիկայի հացի զամբիւղ», քանի որ ունի Կեդրոնական Ամերիկայի ամէնաբերրի հողը:[6][7]
Նիքարակուայի բազմազգային բնակչութիւնը կը ներառէ մեսթիզօ, բնիկ, եւրոպական եւ ափրիկական ծագումով մարդիկ: Երկրին ամէնաշատ խօսուած լեզուն սպաներէնն է, թէեւ Մոսքիթօ Ափերուն բուն տեղական ցեղերը կը խօսին իրենց սեփական լեզուներն ու անգլերէնը: Մշակութային աւանդութիւններուն խառնուրդը զգալի բազմազանութիւն ստեղծած է ժողովրդական բանահիւսութեան, խոհանոցի, երաժշտութեան եւ գրականութեան մէջ, ներառեալ Նիքարակուական բանաստեղծներու եւ գրողներու՝ ինչպէս Ռուպէն Տարիօն:
Ստուգաբանութիւն[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիքանահուաքի (Nicanahuac) վայրը. Մեծ Նիքոյայի բնիկ անուանումը, որ կը գտնուի արեւմտեան Նիքարակուայի եւ հիւսիս-արեւմտեան Քոսթա Ռիքայի մէջ՝ բնակեցուած Նահուա ժողովուրդին կողմէ:
Նախապէս կը կարծուէր, թէ «Նիքարակուա» անունը հնարուած էր սպանացի գաղութարարներուն կողմէ՝ հիմնուելով Նիքարաօ անուան վրայ, որ Նահուա հզօր ցեղի մը առաջնորդն (cacique) էր։ Անոր հանդիպած էր սպանացի նուաճող Ժիլ Կոնզալես Տաւիլան 1522-ին՝ հարաւ-արեւմտեան Նիքարակուա իր մուտքին ժամանակ։ Ըստ այս տեսութեան՝ Նիքարակուայի ստուգաբանութիւնը կազմուած էր «Նիքարաօ» եւ «agua» (սպաներէն՝ ջուր) բառերէն՝ ակնարկելով երկրի երկու մեծ լիճերուն՝ Նիքարակուա եւ Մանաքուա լիճերուն։ Երկրին մէջ կան նաեւ այլ ջրային տարածքներ, ինչպէս Քոքօ եւ Սան Խուան գետերը։
Պատմաբաններու մեծամասնութիւնը այս ստուգաբանութիւնը այժմ հնացած կը համարէ։ 2002 թուականին բացայայտուեցաւ, որ ցեղապետին իսկական անունը Մաքուիլմիքիզթլի էր եւ ոչ թէ Նիքարաօ։ Արեւմտեան Նիքարակուան Նիքարաօ ժողովուրդին կողմէ ծանօթ էր որպէս Նիքանահուաք (Nicānāhuac), որ պատմաբաններու մեծ մասը այժմ կը համարէ «Նիքարակուա» անուան իսկական ստուգաբանութիւնը։ Նահուաթլ լեզուով այն կը նշանակէ «հոս կը գտնուի Անահուաքը»։ Անիկա բաղկացած է «Nican» (հոս) եւ «Ānāhuac» բառերէն, որն ալ իր հերթին կազմուած է «atl» (ջուր) եւ «nahuac» (շրջապատուած) բառերէն։
Հետեւաբար, Նիքանահուաք բառի բառացի թարգմանութիւնն է՝ «հոս՝ ջուրով շրջապատուած»։ Ասիկա կը համապատասխանէ այն տեսութեան, որ ստուգաբանութիւնը կը վերաբերի երկրի մէջ եւ շուրջը գտնուող մեծ ջրային տարածքներուն՝ Խաղաղական ովկիանոսին, Նիքարակուա եւ Քսոլոթլան լիճերուն, ինչպէս նաեւ գետերուն ու ծովալճակներուն։
Երկրի անուան վերաբերեալ յաւելեալ տեսութիւններ կան՝ յառաջացած Նահուաթլ հետեւեալ բառերէն․
- nican-nahua, որ կը նշանակէ «հոս են նահուաները»,
- nic-atl-nahuac, որ Նիքանահուաքի աւելի երկար ձեւն է եւ կը նշանակէ «հոս՝ ջուրի մօտ» կամ «ջուրով շրջապատուած»։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Բնակչութեան 1906-2025 թուականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://rulers.org/ruln2.html#nicaragua
- 1 2 (unspecified title)
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ «Nicaragua Population 1950-2024»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 August 2024-ին։ արտագրուած է՝ 24 August 2024
- ↑ «Yara expands presence in Central America»։ 23 February 2018։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 11 February 2025-ին։ արտագրուած է՝ 8 March 2025
- ↑ «Nicaragua's Great Leap Forward»։ 8 May 2008։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 11 February 2025-ին։ արտագրուած է՝ 16 September 2025
- ↑ (անգլերեն) Nicaragua, 2026-01-04, https://en.wikipedia.org/w/index.php?title=Nicaragua&oldid=1331032869, վերցված է 2026-01-07
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ https://www.cia.gov/the-world-factbook/countries/nicaragua/
- ↑ Nicaragua Population 2025