Նիհատ Սիրէս
Արտաքին տեսք
| Նիհատ Սիրէս | |
|---|---|
| Ծնած է | 1950[1] |
| Ծննդավայր | Հալէպ, Սուրիա[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | գրագէտ |
| Անդամութիւն | Սուրիոյ Գրողներու Միութիւն |
Նիհատ Սիրէս (արաբերէն՝ نهاد سيريس, 1950[1], Հալէպ, Սուրիա[1]), սուրիացի վիպասան, թատերագիր եւ յօդուածագիր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հալէպ: Գիտական պաքալորիոյ վկայականին տիրանալէ ետք, մեկնած է Պուլկարիա ՝ համալսարանական բարձրագոյն կրթութիւն ստանալու համար:
1976-ին, իբրեւ վկայեալ ճարտարապետ՝ վերադարձած է Հալէպ եւ հիմնած՝ շինարարական իր գրասենեակը:
Գրել սկսած է ութսունական թուականներուն[2], սուրիական եւ արաբական գրական մամուլի էջերուն ստորագրելով պատմուածքներ ու քննադատական յօդուածներ: Ապա անցած է մեծ արձակին եւ սկսած է վէպեր հրատարակել:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1988-ին լոյս տեսած է Նիհատ Սիրէսի․
- «Հիւսիսի հովերը» (հատոր Ա., «Պզտիկ շուկան») անուն վէպը,
- «Քաղցկեղը»,
- «Գիւղացիական կատակերգութիւն»,
- «Հիւսիսի հովերը-1917» (հատոր Բ.) խորագիրը կրող վէպերը:
Նիհատ Սիրէս ծառայած է նաեւ պատկերասփիւռի աշխարհին:
Իր ստորագրութիւնը կը կրեն «Խան էլ-Հարիր» («Մետաքսի խանը» - 17 շարք)[3][4] եւ «Քաղաքին կեդրոնը» (15 շարք) պատկերասփիւռի զոյգ ֆիլմաշարերը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #136189482 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Administrator։ «الروائي والكاتب الدرامي السوري نهاد سيريس»։ nihadsirees.com (արաբերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-10-25-ին։ արտագրուած է՝ 2025-06-28
- ↑ (արաբերէն) مسلسل - خان الحرير ج1 - 1996 مشاهدة اونلاين، فيديو، الإعلان، صور، النقد الفني، مواعيد العرض, https://elcinema.com/work/1624609, վերցված է 2025-06-28
- ↑ (արաբերէն) مسلسل - خان الحرير ج2 - 1998 مشاهدة اونلاين، فيديو، الإعلان، صور، النقد الفني، مواعيد العرض, https://elcinema.com/work/1171837, վերցված է 2025-06-28