Նելլի Խոստիկեան
| Ծնած է | 25 Մայիս 1940[1] |
|---|---|
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Մահացած է | 12 Հոկտեմբեր 2020[2] (80 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | ախտաբան-անատոմ |
| Կոչում | փրոֆեսոր[1] |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
Նելլի Գուրգէնի Խոստիկեան (25 Մայիս 1940[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1] - 12 Հոկտեմբեր 2020[2], Երեւան, Հայաստան[1]), հայ ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1990), փրոֆեսոր (1990)։ ՀՀ Բժշկական գիտութիւններու ակադեմիայի անդամ (2003)։ Ամերիկեան կենսագրական հիմնարկի կողմէ ճանչցուած է որպէս «Տարուան կին» (2001) եւ «Տարուան կին մասնագէտ» (2001)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նելլի Խոստիկեան ծնած է 25 Մայիս 1940-ին Երեւանի մէջ։ 1963 թուականին աւարտած է Երեւանի բժշկական համալսարանը։
1965 թուականէն սկսեալ աշխատած է Երեւանի պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի ամպիոնին մէջ[3]։ 1990 թուականէն միաժամանակ եղած է կլինիկական ախտաբանութեան դասընթացքի ղեկավար։ 2006 թուականէն ղեկավարած է Երեւանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ախտաբանական անատոմիայի ամպիոնը։
Ղեկավարած է նաեւ «Հայ ախտաբան-անատոմներու եւ ախտահիւսուածքաբաններու ասոցիացիա» հասարակական կազմակերպութիւնը[4]։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նելլի Խոստիկեանի ուսումնասիրութիւնները կը վերաբերին ռեւմաթիկ հիւանդութիւններու եւ ստրեպտոստաֆիլոքոքային վարակներու ժամանակ նեարդաներզատական համակարգի ձեւաբանական փոփոխութիւններուն։
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Архив патологии» գիտական հանդէսի խմբագրական կազմի անդամ
- Հայկական պաթոլոգանատոմներու գիտական ասոցիացիայի նախագահ
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երեւանի պետական բժշկական համալսարանի ոսկէ մետալ (2000)
- Ամերիկայի Նոր հազարամեակի պատուոյ ոսկէ մետալ (2001)
- Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան պատուոգիրներ (2015, 2017)
- «Տարուան կին» (Ամերիկեան կենսագրական հիմնարկ, 2001)
- «Տարուան կին մասնագէտ» (Ամերիկեան կենսագրական հիմնարկ, 2001)
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նելլի Խոստիկեանի նախնիները Արեւմտեան Հայաստանէն՝ Վանէն էին։
Մայրը՝ Գեղանուշ Խոստիկեան, ճարտարապետ էր եւ աշխատած է Ալեքսանդր Թամանեանի արհեստանոցին մէջ։ Հայրը՝ Գուրգէն Խոստիկեան, դեղագէտ եւ դեղաբան էր։
Դերասան Արմէն Խոստիկեան Նելլի Խոստիկեանի հօրեղբօր որդին էր։
Անոր որդիներէն՝ Արմէն Աւոյեան աւարտած է ԵՊԲՀ-ը եւ մասնագիտացած է ուրոլոգիայի մէջ, իսկ Յովհաննէս Աւոյեան տեղեկատուական արհեստագիտութիւններու մասնագէտ է եւ Picsart ընկերութեան համահիմնադիրը։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Կլինիկական մօրֆոլոգիա», դասագիրք 6-րդ կուրսի ուսանողներու համար, Երեւան, 2016։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- 1 2 Մահացել է բժիշկ Նելլի Խոստիկյանը
- ↑ Նելլի Խոստիկյանի մասին med-practic.com կայքում
- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ արտագրուած է՝ 2020 թ․ մարտի 16
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ՆԵԼԼԻ ԽՈՍՏԻԿՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ»։ www.anunner.com (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2020 թ․ մարտի 16
- 25 Մայիսի ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Երեւան ծնածներ
- 12 Հոկտեմբերի մահեր
- 2020 մահեր
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Էջեր, որոնց ծանոթագրութեան կաղապարները չունեն title պարամետր
- Հայ բժշկուհիներ
- Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանաւարտներ
- Բժշկական գիտութիւններու դոկտորներ
- Հայ ախտաբաններ
- Հայ անատոմներ
- Հայ փրոֆեսորներ