Նելլի Խաչատրեան
| Նելլի Խաչատրեան | |
|---|---|
| Ծնած է | 25 Նոյեմբեր 1935 (90 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Մասնագիտութիւն | լեզուաբան, թարգմանիչ և գրականագէտ |
Նելլի Խաչատրեան (25 Նոյեմբեր 1935, Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ լեզուաբան, գրականագէտ, թարգմանիչ, Հայաստանի գրողներու միութեան անդամ (1989)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նելլի Խաչատրեան ծնած է 25 նոյեմբեր 1935-ին, Երեւան։ Միջնակարգ կրթութիւնը ստացած է Երեւանի Անտոն Չեխովի անուան թիւ 55 դպրոցին մէջ, զոր աւարտած է ոսկէ մետալով (1955)։ 1960 թուականին գէրազանցութեամբ աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ 1961 թուականէն սկսած դասախօսած է նոյն ֆակուլտետին մէջ։
Հեղինակ է բազմաթիւ մատենագիտական եւ գիտական աշխատութիւններու։ Ռուսաց լեզուի բուհական դասագիրքերու հեղինակ է՝ հայկական ֆակուլտետներու համար։ Մասնակցած է ռուսաց լեզուի եւ գրականութեան դասաւանդողներու միջազգային ասոցիացիայի կոնգրեսներուն[1]։ 1988 թուականին դասաւանդած է ռուսաց լեզու Մեծ Բրիտանիոյ մէջ։
Թարգմանած է հայ դասական եւ ժամանակակից հեղինակներու գործեր ռուսերէնի, ինչպէս նաեւ գրականագիտական եւ քննադատական աշխատութիւններ, որոնք հրատարակուած են համամիութենական մամուլին մէջ[2]։
Թարգմանութիւններ հայերէնից ռուսէրէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վահան Տէրեան — «Արիւնաբանութիւն» (Եր., 1997)
- Յովհաննէս Մելքոնեան — «Հեծանիւ» (Մոսկուա, 1982)
- Մկրտիչ Արմէն — «Հեղնար աղբիւր» (Եր., 1979, 1984) (այս թարգմանութենէն հետագային կատարուած են նաեւ ֆրանսերէն (1987) եւ լեհերէն (1989) տարբերակներ)
- Րաֆֆի — «Սամուէլ» (Եր., 1982, 1988)
- Ծերենց — «Թորոս Լեւոնի» (Եր., 1969)