Նելլի Անանեան
| Նելլի Անանեան | |
|---|---|
| Ծնած է | 3 Ապրիլ 1938[1] |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 2 Հոկտեմբեր 2011 (73 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Կոչում | փրոֆէսոր |
| Մասնագիտութիւն | գրականագէտ |
| Աշխատավայր | Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան և Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ |
| Ծնողներ | հայր՝ Վախթանգ Անանեան |
Նելլի Վախթանգի Անանեան (3 Ապրիլ 1938[1], Երեւան, Խորհրդային Միութիւն - 2 Հոկտեմբեր 2011, Երեւան, Հայաստան), հայ գրականագէտ։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր (1994), պրոֆեսոր (1999)։
Վախթանգ Անանեանի դուստրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նելլի Անանեան ծնած է 3 Ապրիլ 1938-ին, Երեւան քաղաքին մէջ՝ Վախթանգ Անանեանի ընտանիքին մէջ։
1960 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանը։
1969 թուականէն եղած է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող եւ խմբի ղեկավար։
1999 թուականէն դասաւանդած է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին մէջ[2]։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումնասիրութիւնները կը վերաբերին XIX դարի արեւմտահայ արձակին եւ հայ նորագոյն գրականութեան խնդիրներուն։ Ան պատրաստած է հրատարակութեան Վախթանգ Անանեանի «Երկեր» 4 հատորանոց ժողովածուն (1984 թուական)։
Հեղինակ է՝
- «XIX դարի 50-60-ական թուականներու արեւմտահայ ռոմանտիկական վիպագրութիւնը» («Գրական դէմքեր» ժողովածու, 1976 թուական)
- «Արեւմտահայ վիպագրութիւն» (1992 թուական)
Կազմած է՝
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արեւմտահայ վիպագրութիւն», 1992 թուական, տիտղթ. (Ն. Վ. Անանեան)[5]
- «Երկեր» չորս հատորով, 1984 թուական, տիտղթ. (Վ. Անանեան, կազմ. եւ առաջաբ.՝ Ն. Անանեան)[6]
- «Երկերի ժողովածու՝ նուիրուած Վախթանգ Անանեանի 100-ամեակին», 2005 թուական
Ան նաեւ գրած է աշխատութիւն մը՝ նուիրուած Վախթանգ Անանեանի կեանքին եւ ստեղծագործութեան, որ մնացած է կիսատ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5134
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Անանյան, Նելլի Վախթանգի
- ↑ Ananyan Nelli (1992)։ Arevmtahay vipagrutʻyun (հայերեն)։ Hayastan GA Hratarakchʻutʻyun
- ↑ Ananyan Vakhtʻang, Ananyan Nelli (1984)։ Erker: 4 hatorov (հայերեն)։ "Sovetakan Grogh" Hratarakchʻutʻyun