Նարինէ Աղբալեան
| Նարինէ Աղբալեան | |
|---|---|
| Ծնած է | 27 Դեկտեմբեր 1967 (58 տարեկան) |
| Ծննդավայր | Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Արցախի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | լրագրող |
Նարինէ Աղբալեան (27 Դեկտեմբեր 1967, Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ լրագրող, պետական գործիչ։ Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան եւ մարմնակրթութեան նախարար։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած Ստեփանակերտ[1]։ Աւարտած է Ստեփանակերտի թիւ 2 միջնակարգ դպրոցը։ 1986-1990 թուականներուն ուսանած եւ աւարտած է Արցախի պետական մանկավարժական հիմնարկի բանասիրական բաժանմունքը[1]։
Լրագրողական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1988 թուականին հրաուիրուած է աշխատելու Արցախի պետական հեռատեսիլի ընկերութիւն՝ իբրեւ հաղորդավարուհի։
1995 թուականէն անցած է խմբագրական աշխատանքի[2]։ Արցախի հանրային հեռատեսիլի ընկերութեան մէջ աշխատած է մինչեւ 2005 թուական[2]։
2004-2009 թուականներուն եղած է Հայաստանի հանրային հեռատեսիլի ընկերութեան թղթակիցը՝ Արցախի մէջ[2]։
2005 թուականին հիմնադրած եւ մինչեւ 2009 թոիականի Յունիս 15-ը տնօրինած է «Ծիր Կաթին» արուեստանոցը[2]։
2007-2008 թուականներուն հրատարակած է «Արցախինֆօ» շաբաթաթերթը[2]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ունի մէկ երեխայ[3]։ Ամուսինը՝ Էտմոն Բարսեղեան, Արցախեան ազատամարտին զոհուած է[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 «Նարինե Էդուարդի Աղաբալյան»։ www.gov.nkr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ մայիսի 27-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 4
- 1 2 3 4 5 «Նարինե Էդուարդի Աղաբալյան»։ www.gov.nkr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ մայիսի 27-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 4
- 1 2 3 4 «Նարինե Էդուարդի Աղաբալյան»։ www.gov.nkr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ մայիսի 27-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 4
- ↑ ԼՂՀ նախագահի 2008 թ. թիվ 72 հրամանագիր