Նապիլ Սուլէյման
| Նապիլ Սուլէյման | |
|---|---|
| Ծնած է | 20 Յունուար 1945 (81 տարեկան) |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Դամասկոսի Համալսարան |
| Երկեր/Գլխաւոր գործ | Տար Էլ Հիուար |
| Մասնագիտութիւն | գրագէտ |
Նապիլ Սուլէյման (արաբերէն՝ نبيل سليمان, 20 Յունուար 1945), սուրիացի գրող, ուսուցիչ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պուրճ Սաֆիթա[2]: Ոստիկան հօր ասպարէզին բերումով՝ մանկութիւնը անցwուցած է Սուրիոյ զանազան շրջաններու մէջ:
1962-ին աւարտած է Լաթաքիոյ արհեստից վարժարանը, ապա՝ յաջորդ տարին, ինքնաշխատութեամբ տիրացած է սուրիական պաքալորէայի վկայականին: Զբաղած է ուսուցչութեամբ եւ միաժամանակ յաճախած է Դամասկոսի Պետական Համալսարանի արաբերէն լեզուի եւ գրականութեան բաժանմունքը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1967-ին[2]:
Շարունակած է վարել ուսուցչական պաշտօններ՝ մինչեւ 1979, ապա՝ շուրջ երկու տարի, պաշտօնավարած է Պէյրութի «Տար էլ Հագաէգ» հրատարակչատան մէջ՝ իբրեւ խմբագիր:
1980-ի ամրան վերադարձած է Լաթաքիա եւ 1982-ին հիմնած՝ իր սեփական հրատարակչատունը՝ «Տար էլ Հիուար», ուրկէ լոյս տեսած են հարիւրաւոր արժէքաւոր հատորներ, ինչպէս նաեւ՝ Հայ Դատի եւ հայ գրականութեան նուիրուած աւելի քան տասնեակ մը գիրքեր:
12 վէպերու եւ նոյնքան գրականագիտական եւ ուսումնասիրական հատորներու հեղինակ Նեպիլ Սուլէյմանի գլուխ-գործոցը կը նկատուի «Արեւելքի ծիրերը» քառահատոր վիպաշարը (2400 էջ): Հեղինակին այս կոթողական գործին եւ մնացեալ վէպերուն մասին գրուած են բազ մաթիւ ուսումնասիրութիւններ եւ մենագրական հատորներ:
Սուլէյմանի գործերէն բնորոշ նմոյշներ թարգմանուած են անգլերէնի, սպաներէնի, ռուսերէնի, պարսկերէնի եւ այլ լեզուներու[3]:
Աշխատանքներ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ջրհեղեղը կը տարածուի (ينداح الطوفان), 1970, Վէպ։
- Բանտը (السجن), 1972, Վէպ։
- Ամառնային Ձիւնը (ثلج الصيف), 1973, Վէպ։
- Գրականութիւն եւ Գաղափարախօսութիւն Սուրիոյ Մէջ (الأدب والايدلوجيا في سورية) (Փօ Ալի Եասինի հետ), 1974, Ուսումնասիրութիւն։
- Ջըրմաթի (جرماتي), 1977, Վէպ։
- Կանանց Շարժումը Դասագիրքին Մէջ (النسوية في الكتاب المدرسي), 1978, Ուսումնասիրութիւն։
- Գրական Քննադատութիւնը Սուրիոյ Մէջ, Մաս 1 (النقد الأدبي في سورية، ج1), 1979։
- Մշակութային Մարտեր Սուրիոյ Մէջ (معارك ثقافية في سورية) (Փօ Ալի Եասինի եւ Մոհամմետ Քամել ալ-Խաթիպի հետ), 1979։
- Մարքսիզմ եւ Արաբ-Իսլամական Ժառանգութիւն (الماركسية والتراث العربي الإسلامي), 1980։
- Կոթող (المسلة), 1981, Վէպ։
- Սուրիական Վէպը (الرواية السورية), 1983, Ուսումնասիրութիւն։
- Ներդրում Գրական քննադատութեան մէջ (مساهمة في نقد النقد الأدبي), 1983, Ուսումնասիրութիւն։
- Ինքնագիտակցութիւնն ու Աշխարհը (وعي الذات والعالم), 1985, Ուսումնասիրութիւն։
- Վաղ Պարտութիւններ (هزائم مبكرة), 1985, Ուսումնասիրութիւն։
- Հարցեր Իրապաշտութեան եւ Նուիրումի (أسئلة الواقعية والالتزام), 1985, Ուսումնասիրութիւն։
- Ղայսը Կու լայ (قيس يبكي), 1988, Պատմուածք։
- Ստեղծագործութեան եւ Քննադատութեան Մէջ (في الإبداع والنقد), 1989, Ուսումնասիրութիւն։
- Արեւելքի Ուղեծիրները (مدارات الشرق), 1993, Վէպ։
- Պատումի եւ Քննադատութեան Գայթակղութիւնը (فتنة السرد والنقد), 1994։
- Աթոռի Այլակերպութիւնները (أطياف العرش), 1995, Վէպ։
- Երկխօսութիւններ եւ Վկայութիւններ (حوارات وشهادات), 1995։
- Մշակոյթը Խաւարի եւ Խաղաղութեան Միջեւ (الثقافة بين الظلام والسلام), 1996։
- Ընթերցողի Կենսագրութիւնը (سيرة القارئ), 1996։
- Որպէս Պատումի Յայտարարութիւն (بمثابة البيان الروائي), 1998։
- Սիրոյ Այլաբանութիւնը (مجاز العشق), 1998, Վէպ։
- Անոր Բացակայութեան Մէջ (في غيابها), 2009։
- Տըլա՛ուն (دلعون), 2010, Վէպ։
- Գաղտնիքներու Քարը (حجر السرائر), 2010։
- Ծիրանագոյնի Քաղաքները (مدائن الأرجوان), 2013։
- Շամի Պատի Նկարները (Նամնումա) (جداريات الشام (نمنوما)), 2014։
- Յանգած Աչքերու Պատմութիւնը (تاريخ العيون المطفأة), 2019, Վէպ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 «دليل سورية -نبيل سليمان»։ syriagate.com (արաբերէն)։ արտագրուած է՝ 2025-06-29
- ↑ «نبيل سليمان - اكتشف سورية»։ www.discover-syria.com (արաբերէն)։ արտագրուած է՝ 2025-06-29
- ↑ (արաբերեն) نبيل سليمان, 2025-04-14, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D9%86%D8%A8%D9%8A%D9%84_%D8%B3%D9%84%D9%8A%D9%85%D8%A7%D9%86&oldid=70340643, վերցված է 2025-11-28