Նանսի
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Նանսի | |||
| |||
|
| |||
| Երկիր |
| ||
| Քաղաքապետ | Mathieu Klein? | ||
| Առաջին յիշատակում | 947 | ||
| Տարածութիւն | 15,01 քմ² | ||
| ԲԾՄ | 212 մեթր, 188 մեթր, 353 մեթր, 232 մեթր | ||
| Բնակչութիւն | 103 671 մարդ (1 Յունուար 2023)[2] | ||
| Կը գտնուի ափին | Meurthe? | ||
| Ժամային գօտի | UTC+1 և UTC+2 | ||
| Փոստային ցուցանիշ | 54000[3] և 54100[3] | ||
| Պաշտօնական կայքէջ | nancy.fr(ֆր.) | ||
Նանսի (ֆրանսերէն՝ Nancy [nɑ̃.si], պատմ. գերմաներէն՝ Nanzig, քաղաք եւ գաւառակ Ֆրանսայի մէջ։ Քաղաքին մէջ կը գործէ երկաթուղային հանգոյց դէպի Փարիզ, Սթրասպուրկ, Լիեժ: Բնակչութիւնը՝ 103 671 մարդ (1 Յունուար 2023)[2]: Քաղաքը կը զբաղեցնէ 15,01 քմ² տարածք։
Պատմութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չնայած բազմաթիւ նախապատմական արտեֆակտներուն, որոնք յայտնաբերուած են ժամանակակից Նանսի քաղաքին մէջ, Մէօրթ գետի ափին գտնուող քաղաքն առաջին անգամ յիշատակուած էր դեռեւս 8-րդ դարուն։ 12-րդ դարէն Նանսի քաղաքն եղած է Լոթարինկեան թագաւորութեան մայրաքաղաքը, այնուհետեւ Լոթարինկիա (Lorraine) նահանգի եւ տարածաշրջանի մայրաքաղաքը։ 1477 թուականին Նանսի քաղաքին մօտ տեղի ունեցած է ճակատամարտ զուիցերա-լոթարինկիական զօրքերու եւ պուրկունտեան դուքս Գարլոս Խիզախի զօրքերուն միջեւ։ Վերջինս զոհուած է այդ ճակատամարտի ժամանակ։ 1766 թուականին Լոթարինկիայի հետ միասին Լիւդովիկոս XV-ի աներոջ լոթարինկիական վերջին դուքսի՝ Ստանիսլավ Լեշինսկիի մահուընէն յետոյ, քաղաքը մտած է Ֆրանսայի կազմին մեջ։ 1870-1871 թուականներուն բրուս-ֆրանսական պատերազմի ժամանակ գրաւուած էր գերմանական զօրքերուն կողմէ, սակայն պատերազմէն յետոյ Ֆրանքֆուրթեան հաշտութեան պայմանագրով մտած է Լոթարինկիայի այն ոչ մեծ տարածքին մէջ, որ չէ անցած Գերմանիային եւ մնացած է Ֆրանսայի կազմին մեջ։ Նանսի քաղաքին մէջ կանգնեցուած է կորսուած նահանգներուն նուիրուած յուշարձան։ 1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նանսի քաղաքի մօտակայքը կատաղի մարտեր կ'ընթանային։ Հիթլերեան Գերմանիայի կողմէ Ֆրանսայի գրաւումէն յետոյ (1940 թուական) Նանսին դարձած է Դիմադրողական շարժման օճախներէն մէկը։ 1944 թուականի Սեպտեմբերին Նանսին ազատագրուած է։
- Նեբթունի շատրուանը Ստանիսլավսկիի հրապարակին մէջ
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|
|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- 1 2 3 Populations de référence 2023 — INSEE, 2025.
- 1 2 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ (հայերեն) Նանսի, 2024-03-06, https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB, վերցված է 2025-05-05
- 1 2 3 4 5 6 7 Populations légales communales depuis 1968 — Institut National de la Statistique et des Études Économiques.
- ↑ Recensement de la population 2015 — 2017.
- ↑ Populations légales 2016 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2018.
- ↑ Populations légales 2017 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2019.
- ↑ Populations légales 2018 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2020.
- ↑ Populations légales 2019 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
- ↑ Populations légales 2020 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2022.
- ↑ Populations légales 2021 — Institut National de la Statistique et des Études Économiques, 2023.
- ↑ Populations de référence 2022 — INSEE, 2024.
| ||||||||||||||||||