Նաթալի Փորթմըն
| Նաթալի Փորթմըն եբր.՝ נטלי פורטמן և անգլերէն՝ Natalie Portman | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | եբր.՝ נטע-לי הרשלג և անգլերէն՝ Natalie Herschlag[1] |
| Ծնած է | 9 Յունիս 1981[2][3][4][…] (44 տարեկան) |
| Ծննդավայր | Hadassah University Hospital, Mt. Scopus, Երուսաղէմ, Իսրայէլ[5] և Արևմտյան Երուսաղեմ, Երուսաղէմ, Իսրայէլ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն, Եբրայերէն և ամերիկեան անգլերէն |
| Կրօնք | Յուդակայանութիւն |
| Ուսումնավայր | Հարուըրտ Համալսարան, Charles E. Smith Jewish Day School?, Սիոսեթ ավագ դպրոց? և Երուսաղէմի Հրէական Համալսարան |
| Մասնագիտութիւն | կինոդերասանուհի, ժապաւէն արտադրող, ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասան և դերասանուհի |
| Անդամութիւն | OneVoice Movement? |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
| Ամուսին | Benjamin Millepied?[6] |
| Ծնողներ | հայր՝ Avner Hershlag? |
| Երեխաներ | Ալեֆ Միլեպիեդ?[7] և Ամալա Միլեփիեդ? |
|
Ստորագրութիւն | |
Նաթալի Փորթմըն (անգլերէն՝ Natalie Portman, 9 Յունիս 1981[2][3][4][…], Hadassah University Hospital, Mt. Scopus, Երուսաղէմ, Իսրայէլ[5] և Արևմտյան Երուսաղեմ, Երուսաղէմ, Իսրայէլ), ամերիկացի դերասանուհի, Հոլիվուտի ամէնէն յայտնի եւ բարձր վարձատրուող աստղերէն մէկը։
Առաջին անգամ նկարահանուած է 1994 թուականին՝ «Լէոն» (Léon) ժապաւէնին մէջ, արավ սկիզբ առած է անոր դերասանալան ասպարէզը։
1999 թուականին Նաթալի ընդունուած է «Հարվըրտ» համալսարան, ուր ուսումնասիրած է հոգեբանութիւն եւ աւարտած՝ 2003 թուականին։
2005 թուականին Նաթալի առաջադրուած է «Օսքար»ի՝ «լաւագոյն դերասանուհի» դասակարգին, բայց յաջողութիւն չէ ունեցած։ Նոյն տարին ան իբրեւ լաւագոյն դերասանուհի առաջադրուած է «Ոսկէ Երկրագունդ» մրցանակաբաշխութեան, ուր յաղթող ճանաչուած է «Motion Picture» ժապաւէնին մէջ ստանցնած դերին համար։
2008 թուականին եղած է «Քանն»ի շարժանկարի փառատօնի դատակազմի ամէնէն երիտասարդ անդամը։ Նոյն տարին Նաթալին փոքրիկ դեր մը ստացած է «Նիւ Եորք, ես քեզ կը սիրեմ» ժապաւէնին մէջ։
2011 թուականին «Լաւագոյն դերասանուհի» դասակարգի «Օսքար»ը ստացած է՝ «Սեւ կարապ» ժապաւէնին մէջ ստանցնած դերին համար[8]։
Ան միացած է «Marvel»-ին, իբրեւ Ճէյն Ֆոսթըր՝ «Թոր» (Thor) ժապաւէինին մէջ (2011, 2013, 2022), ոչ դարձուցած էզինք աշխարհի ամէնէն բարձր վարձատրուող դերասանուհիներէն մէկը։
Դերասանական գործունէութենէն բացի, Փորթմըն նաեւ բեմադրութիւն ըրած է՝ նկարահանելով «Եւա» (2008) կարճամեթրաժ ժապաւէնը եւ բեմադրելով ու գլխաւոր դեր խաղալով «Սիրոյ եւ խաւարի պատմութիւն» (2015) ժապաւէնին մէջ, որ հիմնուած է հեղինակ Ամոս Օզի կենսագրութեան վրայ։
2021 թուականին ան հիմնադրած է «Mountain Eye» արտադրողական ընկերութիւնը, որ նկարահանած է «Մայիս, Դեկտեմբեր» (2023) ժապաւէնը եւ «Տիկինը լիճին մէջ» (2024) կարճ հեռուստաշարը։
Փորթմըն յայտնի է իր մարդասիրական աշխատանքով՝ բազմաթիւ ոլորտներու մէջ, յատկապէս՝ կինեու իրաւունքներու, շրջապատող միջավայրի եւ կենդանիներու բարեկեցութեան ոլորտներուն մէջ։ Ան կ'աջակցի միջազգային կազմակերպութիւններուն, ինչպէս՝ Մարդու իրաւունքներու հիմնադրամը եւ Ճէյն Կուտոլի հիմնարկը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Murtagh J. This Nomadic Eccentric Was the Most Prolific Mathematician in History
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 https://www.ynetnews.com/articles/0,7340,L-4044426,00.html
- ↑ https://www.msn.com/fr-fr/divertissement/celebrites/natalie-portman-et-benjamin-millepied-ont-divorc%C3%A9/ar-BB1jy8QW
- ↑ (unspecified title) — 2011.
- ↑ «Օսքարակիր Նաթալի Փորթմըն Շնորհակալութիւն Յայտնեց Իր «Մենէյճըր»ին՝ Ալին Քէշիշեանի»։ Asbarez - Armenian (en-US)։ 2011-03-08։ արտագրուած է՝ 2026-04-13