Նազար Նաճարեան
| Նազար Նաճարեան | |
|---|---|
| Ծնած է | 24 Յուլիս 1957 |
| Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
| Մահացած է | 4 Օգոստոս 2020[1][2] (63 տարեկանին) |
| Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | լիբանահայ[3] |
| Ուսումնավայր | Հայկազեան Համալսարան[4] |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և գործարար |
| Վարած պաշտօններ | Secretary General of the Kataeb Party?[5] |
| Կուսակցութիւն | Քաթայիբ?[1] |
Նազար Նաճարեան (արաբերէն՝ نزار نَجَاريَان, 24 Յուլիս 1957, Պէյրութ, Լիբանան - 4 Օգոստոս 2020[1][2], Պէյրութ, Լիբանան[1]), լիբանանահայ քաղաքական գործիչ, Փաղանգաւոր կուսակցութեան ընդհանուր քարտուղար:
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1957-ին, Պէյրութ: Ուսումը ստացած է Ֆրերներու դպրոցին մէջ, իսկ համալսարանական ուսումը` Ս. Հոգի» համալսարանին մէջ, ուր ծանօթացած է նախկին նախագահ շէյխ Պեշիր Ժեմայէլին եւ անդամակցած Փաղանգաւոր կուսակցութեան:
Քաղաքացիական պատերազմէն ետք փոխադրուած է Քաթար:
Ամուսնացած է Ժումանային հետ եւ բախտաւորուած 1 մանչ եւ 1 աղջիկ զաւակներով: Իր կնոջ հետ լծուած էր իր զաւակներուն դաստիարակութեան` իր գործի եւ քաղաքական կեանքի գործունէութեան առընթեր:
Քաթարէն փոխադրուած է Քանատա եւ հիմնած ներածումի ու արտածումի ընկերութիւն, շնորհիւ իր անկեղծութեան շահած էր իր շրջանակին վստահութիւնը: Հարազատներու եւ բարեկամներու վկայութեամբ, ան յատուկ անձնաւորութիւն էր:
Լիբանանի հանդէպ իր սէրն ու հաւատքը մղած են զինք վերադառնալու մայրիներու երկիր, ստանձնած է Փաղանգաւոր կուսակցութեան ընդհանուր քարտուղարի կամ երրորդ փոխ նախագահի պաշտօնը:
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]4 Օգոստոս 2020-ին՝ Պէյրութի նաւահանգիստի պայթումին, ան գտնուած է կուսակցութեան Սայֆիի գրասենեակը` աշխատանքի բերումով: Վիրաւորուած եւ փոխադրուած է հիւանդանոց, սակայն ստացած բազում վէրքերուն պատճառով մահացած է[6]:
յիշատակի ձեռնարկ[7]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Lebanese Kataeb party leader killed in Beirut blast — media
- 1 2 وفاة الأمين العام لحزب الكتائب نزار نجاريان اثر اصابته في رأسه داخل البيت المركزي للكتائب جراء انفجار المرفأ — LBCI, 2020.
- ↑ Lebanese Kataeb Party’s Secretary-General Nazar Najarian killed in Beirut blast
- ↑ Hoffman R. ԼինքդԻն — 2003.
- ↑ نزار نجاريان "الذي يحبه الجميع" أميناً عاماً لحزب الكتائب — 2018.
- ↑ «Պէյրութի Նաւահանգիստի Ահաւոր Պայթումի Անմեղ Նահատակները Կը Գոռգոռան`»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-08-04։ արտագրուած է՝ 2026-09-25
- ↑ «Սամի Ժեմայէլ. «Արդեօք Հըզպալլան Թիւ 12 Պահեստանոցը Վերածած Է Պայթուցի»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2021-08-06։ արտագրուած է՝ 2026-09-25