Յովսէփ (գրիչ)
Արտաքին տեսք
| Յովսէփ | |
|---|---|
| Ծնած է | անյայտ |
| Մահացած է | անյայտ |
| Մասնագիտութիւն | նկարազարդող և մանրանկարիչ |
Յովսէփ (ծննդեան եւ մահուան թուականները անյայտ են), հայ գրիչ եւ մանրանկարիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապրած եւ ստեղծագործած է 15-16-րդ դարերուն՝ Վասպուրական։ Հօր անունը Աւագ է, մօրը՝ Մեհրիաթ։
Մատենադարանին մէջ կը գտնուին Յովսէփի նկարազարդած ձեռագիրներէն երեքը՝ № 158 (1497), 3534 (1497) եւ 6326 (1499 )։ Կ'ենթադրուի, որ ան ծաղկած է նաեւ № 5398 Գանձարանը (ԺԵ․ դարու վերջ)։
Յովսէփ գրիչի արուեստին մէջ նկատելի է Վասպուրականի մանրանկարչութեան դպրոցի «դասական» շրջանի (ԺԴ․ դարու եւ ԺԵ․ դարու 1-ին կէս) ոճական եւ պատկերագրական սկզբունքներու վերասերումը։ Սակայն շնորհալի մանրանկարիչին արուեստին մէջ աւանդականի կորուստը փոխարինուած է ջրաներկային թեթեւութեամբ կատարուած մեղմ, նրբագեղ գոյներու առինքնող խաղով։ Զուսպ եւ հակիրճ է պատկերագրական շարքը։
| Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |