Յովհան Վանանդեցի
| Յովհան Վանանդեցի | |
|---|---|
| Ծննդեան անուն | Ամիրզադէ Միրզայեան |
| Ծնած է | 1772[1] |
| Ծննդավայր | Վան, Վանի վիլայէթ (նահանգ), Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 3 Փետրուար 1841[1] |
| Մահուան վայր | Իզմիր, Այտընի Կուսակալութիւն, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Կտուց Անապատ[1] |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ և մշակութային գործիչ |
| Աշխատավայր | Մեսրոպեան Վարժարան[1] |
| Երեխաներ | Տեր Մարգար Միրզայան? |
Յովհան Վանանդեցի (բուն անունով՝ Ամիրզադէ Միրզայեան, 1772[1], Վան, Վանի վիլայէթ (նահանգ), Օսմանեան Կայսրութիւն[1] - 3 Փետրուար 1841[1], Իզմիր, Այտընի Կուսակալութիւն, Օսմանեան Կայսրութիւն[1]), հայ բանաստեղծ, մշակութային գործիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վան։ Սկզբնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի Կտուց կղզիի անապատին մէջ։ 1798-ին աւարտած է Կ. Պոլսոյ Մայր Դպրատունը։ Յաջորդ տարիէն սկսեալ, աստուածաբանութիւն եւ հոգեբանութիւն դասաւանդած է Զմիւռնիոյ (Իզմիր) նորաբաց «Մեսրոպեան» վարժարանին մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր առաջին գործին մէջ՝ «Ճառ ներբողական ի սուրբ Խաչն Քրիստոսի եւ պատմագրական առասացութիւն ի Սուրբ Նշանն Գ․ Վանանդեցի Յ․ Վանանդեցի Վարագայ» (1816, հրատարակուած՝ 1853-ին), Վանանդեցի տուած է Վարագայ Ս. Խաչ վանքի կառուցման պատմութիւնը, վեր հասնելով քրիստոնէութեան դերը հայ ժողովուրդի կեանքին մէջ։
1829-ին Վանանդեցի աւարտած է «Տեսարան հանդիսիցն Հայկայ, Արամայ եւ Արայի» դիւցազներգութիւնը (հրատարակուած է 1856-ին), որուն նիւթը հայ ժողովուրդի պատմական-առասպելական հնագոյն շրջանն է։ Հիմնականին, հեղինակը հետեւած է Խորենացիին, թէեւ որոշ յաւելումներով ու շեղումներով։
1836-ին լոյս տեսած «Արփիական Հայաստանի» դիւցազներգութեան մէջ (10.000 տող) շարադրուած է քրիստոնէութեան հռչակման պատմութիւնը ըստ Ագաթանգեղոսի։
Այնուհետեւ, Վանանդեցի գրած է իր վերջին դիւցազներգութիւնը՝ «Ոսկի դար Հայաստանի» (1841), 5500 տողով։ Հեղինակը բարձրարժէք գործ մը ստեղծած է շնորհիւ իր հարուստ գիտելիքներուն եւ հայ բանաստեղծական արուեստի կանոններու տիրապետութեան։
Այս երեք դիւցազներգութիւններով, Վանանդեցի ձեւ եւ ուղղութիւն տուած է հայկական դասականութեան Զմիւռնիոյ թեւին, առհասարակ սկզբունքներ թելադրելով հայկական դասականութեան համար։
Յովհան Վանանդեցիի ամէնէն յայտնի բանաստեղծութիւնը՝ «Առ Հայաստան», ծանօթ է մինչեւ այսօր իր առաջին տողով՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»։ Երգի վերածուած է Կոմիտաս Վարդապետի կողմէ[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ՅՈՎՀԱՆ ՄԻՐԶԱ-ՎԱՆԱՆԴԵՑԻ (մահ՝ 3 Փետրուար, 1841)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-31