Յովհաննէս Սէթեան
Արտաքին տեսք
| Յովհաննէս Սէթեան | |
|---|---|
|
| |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Եոսեյ Վանաեթնսեհ[1] |
| Ծնած է | 1853[2][1] |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 1930[2][1] |
| Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ |
Յովհաննէս Սէթեան (1853[2][1], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1930[2][1], Գահիրէ, Եգիպտոս[1]), հայ արձակագիր, բանաստեղծ եւ ուսուցիչ[3]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս: Ուսումը առած է Ս. Թարգմանչաց վարժարանին մէջ, ու դարձած է օգնական ուսուցիչ:
Յաջորդաբար պաշտօններ վարած է Պոլսոյ թաղային վարժարաններուն մէջ, դասախօսելով հայերէն, ֆրանսերէն եւ անգլերէն:
1870-1889-ի գործող սերունդին ամէնէն նշանաւոր դէմքերուն հետ շփման մէջ գտնուած ու գործակցած է անոնց:
1870-էն սկսեալ աշխատակցած է Պոլսոյ հայ մամուլին, տալով արձակ եւ տաղաչափուած քերթուածներ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրատարակած էր բանաստեղծութիւններու երկու հատոր.
- «Գրական զբօսանք» (1882),
- «Յուզման ժամեր »(1888),
- «Արշալոյսէն վերջալոյս» (1912) անուններով:
1896-ին հաստատուած է Գահիրէ, ուր ուսուցչական պաշտօններ վարած է կրկին 1897-1922:
1912-ին նշուած է իր գրական եւ ուսուցչական գործունէութեան քսանհինգ ամեակը: Մահը տեղի ունեցաւ Գահիրէի մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 267.
- 1 2 3 4 Faceted Application of Subject Terminology
- ↑ Hacikyan Agop, Gabriel Basmajian, Edward S. Franchuk (2005)։ Nourhan Ouzounian, խմբգր․։ The Heritage of Armenian Literature Volume III: From the Eighteenth Century to Modern Times։ Detroit, MI: Wayne State University Press։ էջ 467։ ISBN 0-8143-2815-6։ արտագրուած է՝ 2011 թ․ հոկտեմբերի 19