Jump to content

Յովհաննէս Պետրոս ԺԸ. Գասպարեան

Յովհաննէս Պետրոս ԺԸ. Գասպարեան
Ծնած է 20 Յունուար 1927(1927-01-20)
Ծննդավայր Գահիրէ, Եգիպտոս
Մահացած է 16 Յունուար 2011(2011-01-16)[1] (83 տարեկանին)
Մահուան վայր Պէյրութ, Լիբանան
Քաղաքացիութիւն  Եգիպտոս
Մայրենի լեզու Եգիպտական արաբերէն
Կրօնք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Ուսումնավայր Հայրապետական ​​Լատերանի համալսարան?
Մասնագիտութիւն Կաթոլիկ քահանայ և Կաթոլիկ եպիսկոպոս
Վարած պաշտօններ Կաթոլիկ առաջնորդ արքեպիսկոպոս և Թեմի առաջնորդ

Յովհաննէս Պետրոս ԺԸ. Գասպարեան (20 Յունուար 1927(1927-01-20), Գահիրէ, Եգիպտոս - 16 Յունուար 2011(2011-01-16)[1], Պէյրութ, Լիբանան), Բաղդադի արքեպիսկոպոս (06․12․1972-05․08․1982), Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ 1982-1999 տարիները։

Կեանք եեւ գործոինէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Գահիրէ, Եգիպտոս: Դասական ուսումները իր ծննդավայրին եւ ապա Զմմառու մէջ աւարտելէ ետք, ղրկուած էր Հռոմ` Լեւոնեան Ք. Հայ Վարժարան։

Փիլիսոփայութեան եւ աստուածաբանութեան դասընթացքները կատարած է Հռոմի Գրիգորեան Համալսարանին մէջ, եւ իրաւագիտութեան առաջին տարուան վկայականը ստացած է Լատերանեան Համալսարանէն։

Կուսակրօն քահանայ ձեռնադրուած է 13 Ապրիլ 1952-ին։

1953-ին Զմմառու փոքր Նորընծայարանի փոխ տեսուչի պաշտօնը վարած է, նոյն պաշտօնով Հռոմ կանչուած՝ 1954-1955 տարեշրջանին ու ապա դարձեալ Զմմառ վերադարձած։

1957-էն մինչեւ 1973 Գահիրէի աթոռանիստ եկեղեցւոյ ժողովրդապետի պաշտօնը վարած է։

1973-ին Պաղտատի վիճակաւոր ընտրուած է. եպիսկոպոսական օծումը ստացած է նոյն տարուան Փետրուար 25-ին։

6 Օգոստոս 1982-ին, Հռոմի մէջ գումարուած հայ կաթողիկէ Եպիսկոպոսներու Սիւնhոդոսի ընթացքին, Յովհաննէս Եպս. Գասպարեան ընտրուած է՝ «յաջորդելու Համայակ ԺԷ․Կաթողիկոսի` Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարքութեան Աթոռին»[2]։

1999-ին իր հրաժարականը ներկայացուցած եւ քաշուած է Զմմառու Մայրավանք։

Իր Պատրիարքութեան առաջին 11 տարիներուն ընթացքին, երջանկայիշատակ Յովաննէս Պետրոս ԺԸ․ Գասպարեան Կաթողիկոսը դէմ առ դէմ գտնուեցաւ նոր հարցերու[3]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. «Patriarch Jean Pierre XVIII Kasparian [Catholic-Hierarchy]»։ www.catholic-hierarchy.org (անգլերէն)։ արտագրուած է՝ 2025-06-25
  3. «Յովհաննէս Պետրոս ԺԸ. Գասպարեան՝ Վաստակաւոր Կաթողիկոս Պատրիարքի Մահուան Գուժը։»։ www.archivioradiovaticana.va։ արտագրուած է՝ 2025-06-25

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]