Յովհաննէս Ոսկեփորիկ
| Յովհաննէս Ոսկեփորիկ | |
|---|---|
| Մահացած է | 1432 |
Յովհաննէս Ոսկեփորիկ (ծննդեան թուականը անյայտ - 1432, Թիֆլիս), հայ գրիչ, գրչութեան ուսուցիչ, Անիի եպիսկոպոս, հոգեւոր եւ մշակութային գործիչ։
Աշխատած է Անիի մէջ (մինչեւ 1410-ական), Սանահինի, Վրաստանի սահմանամերձ Թմոք ամրոցին մէջ։
Մեզի հասած են Յովհաննէս Ոսկեփորիկի ընդօրինակած երեք մատեաններ, որոնք գրչութեան արուեստի փայլուն նմուշներ են եւ պահուած են Վիեննայի Մխիթարեաններու մատենադարանին մէջ (ձեռագիր № 55), Մատենադարանին մէջ (ձեռագիր № 1587, 1423 թ.), Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց վանքին մէջ (ձեռագիր № 1534, 1426)։
Յովհաննէս Ոսկեփորիկի աշխատանքները նկատելի են ոչ միայն կանոնաւոր ու յստակ գիրով, այլեւ կարմրագիր ու ոսկեգիր տողերու եւ տառերու կիրառմամբ, բոլորգիրի եւ երկաթագիրի սկզբնատողերու համադրմամբ, ձեռագիր էջի մակերեսի ներդաշնակ ու կուռ կազմակերպմամբ։
| Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |