Յարութիւն Տելալեան
| Յարութիւն Տելալեան | |
|---|---|
| Ծնած է | 8 Օգոստոս 1937 |
| Ծննդավայր | Աթէնք, Յունաստան |
| Մահացած է | 23 Ապրիլ 1990 (52 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան, Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | երգահան |
| Անդամութիւն | Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն և Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն |
| Երեխաներ | Նարինէ Տելլալեան |
Յարութիւն Տելալեան (8 Օգոստոս 1937, Աթէնք, Յունաստան - 23 Ապրիլ 1990, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ անուանի երաժշտահան[1]։ Ան երբ իր անդրանիկ ելոյթը կ'ունենայ Ամերիկայի Միացեալ Նահագներու մէջ, կ'արժանանայ Քալիֆորնիոյ շարժանկարի եւ հեռուստատեսութեան խորհուրդին «Սուփըր Սթար» եւ «Կոլտն Ըուըրտ» մրցանակներուն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տելալեան ծնած է Աթէնք։ Նախնական կրթութիւնը ստացած է տեղի հայկական Կաթողիկէ եկեղեցիի դպրոցի տարրական դասարաններներէն ներս։ 10 տարեկանին ծնողքին հետ ներգաղթած է Հայաստան[2]։ 1968-1972 թուականներուն ուսանած է Ռոմանոս Մելիքեանի անուան Երաժշտական ուսումնարանի տեսական եւ ստեղծագործական բաժիններէն ներս։ 1972-ին ընդունուած է Երեւանի Պետական Երաժշտանոցը, 1977-ին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան բարձրագոյն երաժշտանոց, իսկ 1979-ին դարձած է Հայաստանի երաժիշտներու միութեան անդամ:
Յուրութիւնի Տելալեանի ստեղծագործութիւնները հնչած են Ամերիկայի Միացեակ Նահանգներու, Ճափոնի, Իտալիոյ, Անգլիոյ, Փորթուկալի, Սպանիոյ, Ֆրանսայի, Գերմանիոյ, Յունաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի մէջ:
Տելալեան 25 աշխատանքներու հեղինակ է, որոնց մէկ բաժինը անաւարտ մնացած է։
Ստեղծագործական Ուղի[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1979 թուականին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճին մէջ առաջին անգամ կատարուած է Թաւջութակի եւ Դաշնամուրի Սոնաթը։ 1982 թուականին՝ ՀԿՄ (Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն) կամերային եւ խմբերգային երաժշտութեան փլենումին մէջ կատարուած է «Meditations» կլառնեթի եւ դաշնամուրի համար։ 1984 թուականին՝ ՀԿՄ համագումարին մէջ կատարուած է «Նուիրում Կոմիտասին» սոնաթը, որը 1985 թուականին Արթուր Փափազեանի կատարումով հնչած է Թորոնթոյի Կոնսերվատուարի համերգային դահլիճին մէջ, Ուաշինկթընի մէջ՝ Սպիտակ Տան համերգային դահլիճին մէջ, Carnegie Hall-ին մէջ, Միլանի Sala Maggiore եւ Teatro della Erbe դահլիճներուն մէջ։
1985 թուականի Ապրիլ 24-ին, Վենետիկի «Սուրբ Մարկոս» տաճարին մէջ Պերճ Ժամկոչեանի կատարումով հնչած է «Յաղթական Ռեքվիեմը»։ 1985 թուականին Նովոսիբիրսքի Կոնսերվատուարի համերգային մեծ դահլիճին մէջ տեղի ունեցած է Տելլալեանի հեղինակային համերգը։ 1986 թուականին Պոսթընի մէջ առաջին անգամ կատարուած է Topophono-ն։ Նոյն թուականին Տելլալեան ընտրուած է Քեմպրիճ - Երեւան եղբայր քաղաքներու ընկերութեան անդամ, Էդուարտ Միրզոյեան-ի հետ հրաւէրով հիւրընկալուած է ԱՄՆ-ի մէջ։
Մրցանակներ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Super Star մրցանակ Քալիֆորնիոյ Կինոյի եւ Հեռատեսիլի Խորհուրդի կողմէ (1987)
- Ոսկի Փառապսակ մրցանակ Քալիֆորնիոյ Կինոյի եւ Հեռատեսիլի Խորհուրդի կողմէ (1987)
- Topophono-ն կը ճանչցուի ամերիկեան երաժշտութեան փառատօնին մէջ կատարուած եւ տարուան լաւագոյն ստեղծագործութիւն (1987)
Մատենագրութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փայտեայ Փողային Գործիքներու Ձեռնարկ, Երեւան, 1991
- Փէփուշ, մանկական օփերա, 1975
- 3 Սիմֆոնիա, 1977, 1982, 1985։
- Յուշարձան Նահատակներուն, ռեքվիեմ-քանթաթ, 1985
- Ջրասոյզ Արեւ, դրամաթիքական քանթաթ, 1988
- Տոփոֆոնօ, քոնցերթ դաշնամուրի, գալարափողի, կամերային նուագախումբի, 1985
- Ecloga, ֆլէյթայի, դաշնամուրի, հարուածայիններու եւ կամերային նուագախումբի համար, 1986
- Մահ, սիմֆոնիք պոէմ, 1978
- Սոնաթներ՝ թաւջութակի եւ դաշնամուրի, 1976
- Սոնաթներ՝ ջութակի եւ դաշնամուրի, 1978
- Մեդիթացիաներ՝ կլառնեթի եւ դաշնամուրի, 1981
- Իսպանիա, 1983
- Մետիում, Ֆակոթի համար, 1984
- Նուիրում Կոմիտասին, կամերային վոքալ-գործիքային երկ, 1982
- Stabat mater, կամերային վոքալ-գործիքային երկ, 1972
- Կոմիտասական, կամերային վոքալ-գործիքային երկ, 1972
- Երբ Իջնում Է Մթնշաղը, Վահան Տէրեանի, Գէորգ Էմինի, Աւետիք Իսահակեանի տեքստերով, 1984
- Լռութեան Երեկոյ, կանանց երգչախումբի համար, 1986
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Տելալեան Թրիօ»-ն` Հայապահպանութեան Կարեւոր Գործօն Մը Փորթուկալիոյ Մէջ
- ↑ «ԴԵԼԼԱԼՅԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-12-06-ին։ արտագրուած է՝ 2018-12-01
- ↑ (հայերեն) Հարություն Դելլալյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B4%D5%A5%D5%AC%D5%AC%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9013384, վերցված է 2025-11-21
- ↑ (հայերեն) Հարություն Դելլալյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B4%D5%A5%D5%AC%D5%AC%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9013384, վերցված է 2025-11-21
- ↑ (հայերեն) Հարություն Դելլալյան, 2024-01-23, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B4%D5%A5%D5%AC%D5%AC%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9013384, վերցված է 2025-11-21