Յասմիկ Ստեփանեան
Յասմիկ Ստեփանեան | |
|---|---|
| Ծնած է | 8 Օգոստոս 1950[1] (76 տարեկան) |
| Ծննդեան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Գործատու | Արևելագիտության ինստիտուտ? և Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւն |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան |
| Պարգեւներ եւ մրցանակներ | Հայաստանի Հանրապետութեան Նախագահի մրցանակ |
Յասմիկ Աւետիսի Ստեփանեան (8 Օգոստոս 1950[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ պատմաբան եւ աղբիւրագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր (2005)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յասմիկ Ստեփանեանը ծնած է 1950 թուականին Երեւանի մէջ։
1972 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանը։ Նոյն թուականէն մինչեւ 1997, ապա կրկին 2005 թուականէն սկսեալ, աշխատած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան հիմնարկին մէջ՝ որպէս գիտաշխատող։
1992-1993 թուականներուն աշխատած է Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան Մերձաւոր եւ Միջին Արեւելքի վարչութեան մէջ։
1995-1998 թուականներուն ծառայած է ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպութիւններու մօտ Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութեան եւ Զուիցերիոյ մէջ Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան կազմին մէջ (Ժընեւ)՝ կատարելով նաեւ հիւպատոսի պարտականութիւններ։
Դասաւանդած է «Հայատառ թրքերէն գրականութիւն» եւ «Օսմանեան կայսրութեան մշակոյթ» առարկաները Երեւանի պետական համալսարանին եւ Հրաչեայ Աճառեանի անուան համալսարանին մէջ։ Մասնակցած է միջազգային գիտաժողովներու եւ բազմաթիւ գիտական յօդուածներու հեղինակ է[2]։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յասմիկ Ստեփանեանի հետազօտութիւնները հիմնականօրէն կը վերաբերին՝
- հայատառ թրքերէն գրականութեան,
- մատենագիտութեան,
- հայատառ թրքերէն պարբերական մամուլին[3][4],
- Օսմանեան կայսրութեան մէջ հայերու մշակութային եւ տնտեսական ներդրումին,
- արեւմտահայ մշակութային ժառանգութեան։
Ան այս բնագաւառներուն մէջ կը նկատուի առաջատար մասնագէտներէն մէկը։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի Հանրապետութեան նախագահի մրցանակ (2011)՝ «Հայերու ներդրումը Օսմանեան կայսրութեան մէջ» աշխատութեան համար[5]։
- ԱՊՀ երկիրներու «Կրան Փրի» մրցանակ (2013, Մոսկուա)՝ նոյն աշխատութեան ռուսերէն հրատարակութեան համար։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայատառ թրքերէն գիրքերու մատենագիտութիւն (1727–1968) (1985)
- Հայատառ թրքերէն պարբերական մամուլ (1987)
- Հայատառ թրքերէն գրականութիւնը (աղբիւրագիտական հետազօտութիւն, 2001)
- Հայատառ թրքերէն գիրքերու եւ պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727–1958) (2005)
- Ցուցակ հայերէն ձեռագիրներու հայատառ թրքերէն նիւթերու եւ հայատառ թրքերէն ձեռագիրներու (2008)
- Հայերու ներդրումը Օսմանեան կայսրութեան մէջ (2011, 2012)
- Հայերու ներդրումը Օսմանեան կայսրութեան մէջ (ռուսերէն, 2013)
- Հայերու ներդրումը Օսմանեան կայսրութեան մէջ (թրքերէն, 2014)
- Լուսինեան թագաւորական տան հայ ժառանգները (2016)
- Գէորգ Բամպուքճեան (2018)
Յասմիկ Ստեփանեանի աշխատանքները կարեւոր ներդրում կը հանդիսանան հայատառ թրքերէն գրականութեան, արեւմտահայ մշակոյթի եւ Օսմանեան կայսրութեան մէջ հայերու դերակատարութեան ուսումնասիրութեան մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=13883
- ↑ «Zarkfoundation - Հասմիկ Ստեփանյան»։ zarkfoundation.com
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ արտագրուած է՝ 2016 թ․ հոկտեմբերի 9