Յասմիկ Ղազինեան
| Ծնած է | 19 Ապրիլ 1955 (71 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Ոսկեւան, Նոյեմբերյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ և լեարդաբան |
| Աշխատավայր | Առողջապահութեան ազգային ինստիտուտ |
Յասմիկ Լեւոնի Ղազինեան (19 Ապրիլ 1955, Ոսկեւան, Նոյեմբերյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ բժիշկ եւ լեարդաբան է։ Բժշկական գիտութիւններու թեկնածու[1], Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ, ՀՀ առողջապահութեան նախարարութեան գլխաւոր լեարդաբան (2016)[2] եւ Բնական գիտութիւններու Եւրոպական ակադեմիայի գործող անդամ (2016)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յասմիկ Ղազինեանը ծնած է 19 Ապրիլ 1955-ին, Նոյեմբերեանի շրջանի Ոսկեւան գիւղին մէջ։ 1962-1972 թուականներուն ուսանած է Ոսկեւանի միջնակարգ դպրոցին մէջ։
1972-1978 թուականներուն ուսանած է Երեւանի պետական բժշկական համալսարանին մէջ, իսկ 1978-1979 թուականներուն անցած է նոյն համալսարանի ինտէրնատուրան՝ ստանալով բժիշկ-վարակաբանի որակաւորում[3]։
1979-1986 թուականներուն աշխատած է Երեւանի թիւ 1 ինֆեկցիոն կլինիկական հիւանդանոցին մէջ որպէս բժիշկ-օրտինաթոր։ 1986 թուականէն ի վեր կը ղեկավարէ «Նորք» ինֆեկցիոն հիւանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքը։ Միաժամանակ Սուրբ Թերեզայի անուան բժշկական համալսարանի համաճարակաբանութեան եւ ինֆեկցիոն հիւանդութիւններու ամպիոնի վարիչն է[4][5]։։
Մասնագիտական վերապատրաստում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1992 — Երեւանի քաղաքապետարանի առողջապահութեան վարչութեան շնորհակալագիր՝ Գետաշէնէն տարհանուած բնակչութեան բժշկական օգնութիւն ցուցաբերելու համար։
- 2010 — ՀՀ առողջապահութեան նախարարութեան պատուոգիր՝ առողջապահական համակարգին մէջ երկարամեայ եւ բարեխիղճ ծառայութեան համար։
- 2016 — Ռուտոլֆ Վիրխովի անուան շքանշան՝ Բնական գիտութիւններու Եւրոպական ակադեմիայի կողմէ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ղազինյան, Հասմիկ Լևոնի (2010) Հեպատիտ B և C վիրուսային ինֆեկցիաների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում չարորակ ուռուցքներով հիվանդների մոտ և լյարդի ախտահարումը քիմիաթերապիայի ընթացքում. PhD thesis, Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ նոյեմբերի 25-ին։ արտագրուած է՝ 2020 թ․ ապրիլի 4
- ↑ «Казинян Асмик Левоновна - Europäische Akademie der Naturwissenschaften»։ eanw.info։ արտագրուած է՝ 2020 թ․ ապրիլի 4
- ↑ Հասմիկ Լևոնի Ղազինյան
- ↑ «Հասմիկ Ղազինյան»։ www.med-practic.com։ արտագրուած է՝ 2020 թ․ ապրիլի 4
- ↑ «Հասմիկ Լևոնի Ղազինյան - Best Group»։ bestgroup.am (hy-am)։ արտագրուած է՝ 2020 թ․ ապրիլի 4
- ↑ «Казинян Асмик Левоновна — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ արտագրուած է՝ 2020 թ․ ապրիլի 4