Յասմիկ Հասրաթեան
| Ծնած է | 30 Սեպտեմբեր 1952[1] (74 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ և բնախօս |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
Յասմիկ Աշոտի Հասրաթեան (30 Սեպտեմբեր 1952[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ բժիշկ եւ ֆիզիոլոգ է։ Կենսաբանական գիտութիւններու դոկտոր (1998), փրոֆեսոր (1999)։
Համաճարակաբան եւ իմունաբան Արփիկ Հասրաթեանի քոյրն է։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յասմիկ Հասրաթեանը ծնած է 1952 թուականին Երեւանի մէջ։ 1960-1970 թուականներուն յաճախած եւ աւարտած է Երեւանի Կամոյի անուան թիւ 76 միջնակարգ դպրոցը։ 1977 թուականին աւարտած է Երեւանի բժշկական համալսարանը։ 1977-1980 թուականներուն եղած է նոյն ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամպիոնի ասպիրանտ։
1981 թուականէն սկսեալ կը գործէ Երեւանի պետական բժշկական համալսարանին մէջ[2]։ 1999 թուականէն ստանձնած է դեղագիտական ֆակուլտէի տեականի պաշտօնը[3]։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յասմիկ Հասրաթեանի գիտական հետազօտութիւնները կը վերաբերին հարեւանագեղձեր–պարաթհորմոն–քալցիում համակարգի դերին՝ հիպոթալամօ-ներուահիպոֆիզային համակարգի գործունէութեան մէջ[4]։
Ան հեղինակ կամ համահեղինակ է մօտ 70 գիտական աշխատութիւններու, ինչպէս նաեւ հայերէն եւ ռուսերէն լեզուներով հրատարակուած ֆիզիոլոգիայի դասագիրքերու։ Հեղինակակցած է չորս մեթոտական ձեռնարկներու եւ մէկ մենագրութեան։ Իր գիտական ղեկավարութեամբ պաշտպանուած է թեկնածուական ատենախօսութիւն։
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի ֆիզիոլոգներու ընկերութեան անդամ
- Ուղեղի հետազօտման միջազգային կազմակերպութեան (IBRO) անդամ
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան բարձրագոյն պարգեւ՝ «Ոսկէ յուշամետալ» (2010)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=9564
- ↑ «Ֆիզիոլոգիայի ամբիոն»։ www.ysmu.am։ արտագրուած է՝ 2016 թ․ նոյեմբերի 4Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «Հասմիկ Հասրաթյան»։ www.med-practic.com։ արտագրուած է՝ 2016 թ․ նոյեմբերի 4
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005