Յակոբ Սանտալճեան
Արտաքին տեսք
Ծնած է | 1860-ականներ |
---|---|
Ծննդավայր | Մանիսա, Փոքր Ասիա |
Մահացած է | 27 Օգոստոս 1917 |
Մահուան պատճառ | Ժանտախտ |
Կրթութիւն | Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Յակոբ Սանտալճեան (մօտաւորապէս 1867, Մանիսա, Փոքր Ասիա- 27 Օգոստոս 1917), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է (հաւանաբար) 1867 թուականին Փոքր Ասիոյ արեւմուտքի Մանիսա քաղաքին մէջ։ 1892 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։ Եղած է Փարիզի միջազգային բժշկական խորհուրդի անդամ։ Զմիւռնիոյ հայկական հիւանդանոցէն ներս եւ որպէս բժիշկ աշխատած է։ Ապա եղած է Նազիլլիի թաղապետական բժիշկ։
Մահացած է 1917 թուականի Օգոստոս 27-ին, ժանտախտէ՝ մօտ 50 տարեկան հասակին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Սթանպուլ, 1940։
- Եարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։