Յակոբ Պետրոս Է. Հոլասեան
| Յակոբ Պետրոս Է. Հոլասեան | |
|---|---|
| Մահացած է | 6 Փետրուար 1843 |
| Մահուան վայր | Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
| Մասնագիտութիւն | պատրիարք և Կաթոլիկ եպիսկոպոս |
Յակոբ Պետրոս Է. Հոլասեան (- 6 Փետրուար 1843, Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան), Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց վեցերորդ կաթողիկոս պատրիարքը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Անկիւրա (Օսմանեան կայսրութիւն): Ամդամ՝ Անտոնեան Միաբանութեան: Պատրիարքութեան ամենակարճ շրջանը վարած է, մէկ տարի ու եօթը ամիս, զորս անցուցած է տառապագին վիճակի մէջ:
Ան իր կեանքին մեծագոյն մասը անցուցած է, իբրեւ նախորդ Պատրիարքներուն տեղապահ, Պատրիարքութեան մատակարար ու խոհեմ խորհրդատու:
Ան եղած է նաեւ Էմիր Պէշիր Բ.-ի խորհրդականը: Արդարեւ, Էմիր Պաշիր. Բ. ամուսնանալով ոչ-քրիստոնեայ չերքեզուհիի մը հետ, զայն քրիստոնէական կրօնին ու մկրտութեան պատրաստելու համար՝ դիմած է Գրիգոր Զ. սրբակեաց Պատրիարքին, որ իր տեղապահ Յակոբ Եպիսկոպոսը նշանակած է այդ առաքելութեան[2]:
Այս հայ հոգեւորականին մասին խօսելով, Էմիր Պէշիր Բ. ըսած է.
Ան տէրութեանս սիւնն է:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «Յակոբ Պետրոս Է. Հոլասեան (1841-1843)»։ Armenian Catholic Church (en-US)։ արտագրուած է՝ 2025-07-11