Յակոբ Նետրարենց
Յակոբ Նետրարենց | |
|---|---|
| Ծնած է | անհայտ |
| Ծննդավայր | Արծկէ, Բիթլիսի մարզ, Թուրքիա |
| Մահացած է | 1501 |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, Կղերական և գրիչ |
| Լեզու | հայերէն |
| Ժանրեր | պանեգիրիկ? |
Յակոբ Նետրարենց եպիսկոպոս Արծկէի (անհայտ, Արծկէ, Բիթլիսի մարզ, Թուրքիա - 1501), հայ գրիչ, բանաստեղծ, ԺԵ. դարու երկրորդ կէսէն (1501)[1]:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնական կրթութիւնը ստացած է հօր՝ Ներսէս քահանայի մօտ, ապա Արծկէի վարդապետական դպրոցը։ Ձեռնադրված է քահանայ, կնոջ մահէն ետք դարձած է վարդապետ (1464)։
1467 թուականէն յիշատակուած է իբրեւ եպիսկոպոս։ Արծկէի Սքանչելագործ Ս. Նշան վանքին մէջ ընդօրինակած է աւետարաններ ու գանձարաններ։
Յիշատակելի են Երեւանի Մատենադարանի դ 5438 Գանձարանը (1491, եղբօր՝ Ղազարի աշխատակցութեամբ) եւ դ 8761 Աւետարանը (1499, եղբօրորդի Զաքարիա դպիրի աշխատակցութեամբ)։
Գրած է 13 չափածոյ երկ։ Անոնք ազգային-եկեղեցական եւ տէրունական թեմաներով գանձեր ու տաղեր են, ոտանաւոր վարքեր, եղբօր՝ Ղազարի յիշատակին նուիրուած ողբ մը, ինչպէս նաեւ վարդի ու սոխակի այլաբանական սէրը, բնութեան զարթոնքը արտայայտող երգեր։
Իր բանաստեղծութիւններուն մէջ օգտագործած է ակրոստիքոս ձեւը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ակինեան Ներսէս (1922)։ Մատենագրական հետազօտութիւններ: Քննութիւն եւ բնագիր։ Ազգային մատենադարան։ Վիեննա: Մխիթարեան տպ[permanent dead link]
| Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |