Jump to content

Մուսասիր

Մուսասիր (Արդինի, Մուծածիր, Արդա աստուծոյ քաղաք, Մուզասիր), ուրարտական քաղաք Վանի թագաւորութեան մէջ, տեղակայուած էր Մեծ Զաբ գետին ափին, Վանա լիճի հարաւ-արեւելեան կողմը, Մուսասիր երկրամասին մէջ։ Վերակառուցուած է Ռուսա Ա․ի (Ռուսա առաջինի) կողմէ։[1]

Ըստ Փօլ Զիմանսքիի, Ուրարտացիները - կամ գոնէ իշխող ընտանիքը - թերեւս տեղափոխուած են Մուսասիրէն դէպի հիւսիս-արեւմուտք՝ Վանայ լիճի կողմերը[2]:

Մուսասիրի տաճարի պատկերի թուային վերաստեղծում
Մուսասիրի տաճարի պատկերի թուային վերաստեղծում

Մուսասիրի տաճարը, շինուած է Քրիստոսէ առաջ 825-ին, Մուսասիրի մէջ կարեւոր տաճար մըն էր, Ուրարտուի սուրբ քաղաքը: Մուսասիրի տաճարը երեւցած է ասորական հարթաքանդակի (անգլերէն՝ bas-relief) մը վրայ, որ զարդարած էր Թագաւոր Սարգոն Բ․-ին պալատը Խորսապատին մէջ, իր յաղթանակը յիշատակելու համար «Ուրարտուի եօթը թագաւորներուն» վրայ 714 Քրիստոսէ առաջ (Մեր թուարկութենէն Առաջ):

(1802 - 1870) 1850-ականներուն սկիզբին, Անգլիական Ասորական Պեղումներու Հիմնադրամը մտաւ ասպարէզ Ուիլիըմ Քենեթ Լոֆթըսի տակ, եւ շատ հնաւայրներ ու պատի քանդակագործութեան ճիշդ նկարներ բաշխուեցան Անգլիական Թանգարանին եւ Լուվրին միջեւ: Սակայն, հնաւայրներու շարասն յարձակուեցաւ արաբ աւազակներէ, երբ կը փոխադրուէր Տիգրիս գետով, եւ այսօր թաղուած է այդ գետին յատակին ուրեւէ տեղ: Այդ յատուկ բասռելիեֆը փոխանցուեցաւ իր բնական տեղէն պալատին մէջ նկարի վրայ Եւժէն Ֆլանտինի կողմէ, Պոտտայի գլխաւոր նկարիչ:

Այս ասորական արշաւանքներուն ատենը, Բիայինիլին (Ուրարտու) կը կառավարուէր Սարտուրիի կողմէ եւ ետքը անոր որդի Ռուսային կողմէ (հայերէն՝ Հրաչյա, Մովսէս Խորենացիի համաձայն) մայրաքաղաք Թուշպային (Դասական հայերէն՝ Տոսպ) հետ Վանա լիճին արեւելեան ափին վրայ:

Ռուսա Ա-ի թագաւորութեան ատենը (735-714 Քրիստոսէ առաջ (Մեր թուարկութենէն Առաջ)), Մուսասիրը կը կառավարուէր Ուրզանա անունով թագաւոր մըն էր:

Հաւանական վայր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ոմանք նոյնացուցած են հայկական Մուշ քաղաքին հետ, իսկ ոմանք ալ տեղադրած են Իրաքի հիւսիս-արեւմտեան մասին, քրտական Մուջաջիր (Մուջեսիր) գիւղին շրջակայքին[1], Ռեւանտուզ ավանէն 18 կիլոմետր դէպի հիւսիս[3]։ Ըստ մէկ ուրիշ վարկածի՝ Խալտեան կամ Հայկեան գլխաւոր սրբատեղին Մուսասիրի տաճարը գտնուած է պատմական Մոկաց աշխարհին Մոկք Առանձնակ (Մուսասիր-Արդինի) գաւառին՝ Առնոս (Ալուռիաս) լեռան մօտ։[4]

Առաջին անգամ յիշատակուած է Քրիստոսէ առաջ (Մեր թուարկութենէն Առաջ) 879 տարին, Ասորեստանի թագաւոր Աշուրնասիրպալ Բ-ին (Քրիստոսէ առաջ (Մեր թուարկութենէն Առաջ) 883-859) Նեմրութ լեռան տարածքին մէջ թողած սեպագիր արձանագրութեան մէջ[1]։

Մուսասիրը եղած է Վանի թագաւորութեան կրօնական գլխաւոր կեդրոնը, ուր կառուցուած էին Խալի աստուծոյ եւ անոր կնոջ՝ Բագբարտուի տաճարները[1], որ ուխտատեղի եղած է հայերուն եւ ասորիներուն համար[5]։

Վանի թագավորութիւնը
Վանի թագավորութիւնը

Մուսասիրը, ինչպէս նաեւ Մուսասիր երկրամասը Վանի թագաւորութենէն անջատուած ու գրաւուած, ապա աւերուած է Ասորեստանի թագաւոր Սարգոն Բ․-ին կողմէ Քրիստոսէ առաջ (Մեր թուարկութենէն Առաջ) 714 թուականին։[1]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 901 — 992 էջ։
  2. Zimansky, Paul (2011). "Urartian and the Urartians". academia.edu. The Oxford Handbook of Ancient Anatolia (بالإنجليزية). p. 557. Archived from the original on 2023-02-13. Retrieved 2021-04-26.
  3. Another Cuneiform Brick Inscription Found in Rabat Tepe Archived 2011-06-18 at the Wayback Machine.(անգլերէն)
  4. Մխիթարյան Ամասիա (2002)։ Հաբեթի սերունդները [The descendants of Habet] (arm-Armenian)։ Հայաստան, քաղ․ Երևան: Հեղինակայնի հրատարակություն։ ISBN 99930-4-060-6 
  5. Գիրք։Меликишвили: Урартские клинообразные надписи