Մուշեղ Ա. Բագրատունի
| Մուշեղ Ա. Բագրատունի | |
|---|---|
| Ծնած է | անհայտ[1] |
| Մահացած է | 984[1] |
| Մահուան վայր | Կարս, Կարսի Թագաւորութիւն, Թուրքիա[1] |
| Քաղաքացիութիւն | Կարսի Թագաւորութիւն |
| Մասնագիտութիւն | գերիշխան |
| Վարած պաշտօններ | Հայոց արքայ[1] |
| Ամուսին | Անանուն Բագրատունի? |
| Ծնողներ | հայր՝ Աբաս Ա. Բագրատունի[1], մայր՝ Բագրատունի (անանուն) |
| Երեխաներ | Աբաս Բագրատունի |
Մուշեղ Ա. Բագրատունի կամ Մուշեղ Առաջին Բագրատունի (ծնունդ՝ անհայտ[1] - 984[1], Կարս, Կարսի Թագաւորութիւն, Թուրքիա[1]), Կարսի թագաւորութեան հիմնադիրը 963 թուականէն։ Աբասի (928-953) որդին եւ Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։
Իրեն թագաւոր հռչակած է, երբ Աշոտ Գ Ողորմածը 961 թուականին Բագրատունեաց թագաւորութեան մայրաքաղաքը տեղափոխած է Անի, իսկ Մուշեղ Ա-ին նշանակած Կարսի եւ անոր գաւառի կառավարիչ։ Աշոտ Գ Ողորմածը Մուշեղ Ա-ի թագաւորութիւնը ճանչցած է որպէս իրեն ենթակայ իշխանութիւն։ Աշոտ Գ Ողորմածի մահէն (977) ետք Մուշեղ Ա-ն հաւակնած է Բագրատունեաց շահնշահ (արքայից արքայ) տիտղոսին, բայց Անիի ազնուականութիւնը գահ բարձրացուցած է մահացած թագաւորի որդուն՝ Սմբատ Բ-ին։ Վերջինիս եւ Մուշեղ Ա-ի միջեւ վէճ ծագած է Աղտոձորի կարեւոր լեռնանցքի եւ Շատիկ սահմանային ամրութեան համար, որը սակայն Դաւիթ Կիւրոպաղատի միջնորդութեամբ լուծուած է խաղաղ ճանապարհով։ Սմբատ Բ-ի դէմ Մուշեղ Ա-ն պատերազմի հրահրած է Դուինի ամիրա Սալարեան Աբուլ-Հայճային, սակայն վերջինս պարտութիւն կրած է Անիի մատոյցներուն մէջ։ Մուշեղ Ա-ն հավակնած է նաեւ Փառիսոսի թագաւորութեան գահին, որուն ապագայ ժառանգը իր կինն էր՝ Սահակ Սեւատայի դուստրը։
Ընտանիքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մուշեղ Ա․ Բագրատունին ամուսնացած էր Կարտմանի իշխան Սահակ Սեւատայի աղջկան հետ։ Ունեցած են մէկ որդի՝
- Աբաս Բագրատունի (ծն. թուական անհայտ - 1029), Կարսի թագաւոր (984-1029)[2].
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 81.
- ↑ «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Պատմագիտական ուսումնասիրութիւններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա․, Երեւան, 2006, էջ 518