Jump to content

Մոնիքա Վիթթի

Մոնիքա Վիթթի
իտալ.՝ Monica Vitti
Ծննդեան անուն իտալ.՝ Maria Luisa Ceciarelli
Նաեւ յայտնի է իբրեւ Monica Vitti
Ծնած է 3 Նոյեմբեր 1931(1931-11-03)[1][2][3][…]
Ծննդավայր Հռոմ, Իտալիոյ Թագաւորութիւն[4]
Մահացած է 2 Փետրուար 2022(2022-02-02)[5][6][4] (90 տարեկանին)
Մահուան վայր Հռոմ, Իտալիա[7]
Քաղաքացիութիւն  Իտալիոյ Թագաւորութիւն և  Իտալիա
Ուսումնավայր Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա?
Մասնագիտութիւն կատակերգակ, հեղինակ, ժապաւէնի բեմադրիչ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին Roberto Russo?

Մոնիքա Վիթթի (իտալ.՝ Monica Vitti, 3 Նոյեմբեր 1931(1931-11-03)[1][2][3][…], Հռոմ, Իտալիոյ Թագաւորութիւն[4] - 2 Փետրուար 2022(2022-02-02)[5][6][4], Հռոմ, Իտալիա[7])։ Արուեստի աշխարհին մէջ իբրեւ Մոնիքա Վիթթի ճանչցուած՝ իտալացի դերասանուհի մըն էր, որ 1960-ական թուականներուն[8] գլխաւոր դերեր ստանձնեց Միքելանճելօ Անթոնիոնիի բեմադրած քանի մը մրցանակակիր ժապաւէններուն մէջ։ Ան նկարահանուեցաւ Մարչելօ Մասթրոյեանիի, Ալէն Տըլոնի, Ռիչըրտ Հարիսի, Թերենս Սթեմփի եւ Տըրք Պոկարտի կողքին։ Իր մահուան ատեն, Իտալիոյ մշակոյթի նախարար Տարիօ Ֆրանչեսքինի զայն անուանեց «իտալական շարժապատկերի թագուհին»[9][10]։

Վիթթի արժանացած է հինգ «Տաւիտ տի Տոնաթելլօ» մրցանակի՝ որպէս լաւագոյն դերասանուհի, եօթը **«Իտալական Ոսկէ Գլոբուս»**ի՝ դարձեալ որպէս լաւագոյն դերասանուհի, ինչպէս նաեւ «Ոսկէ Գլոբուս»՝ կեանքի վաստակին համար, եւ Վենետիկի շարժապատկերի փառատօնի «Ոսկէ Առիւծ» պատուոյ մրցանակին՝ դարձեալ կեանքի վաստակին համար[11][12]։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 3 Նոյեմբեր 1931-ին, Հռոմ, իբրեւ Մարիա Լուիզա Չեչիարելլի՝ պոլոնիացի Ատելէ Վիթթիլիայի եւ Անճելօ Չեչիարելլիի ընտանիքին մէջ։ Ան իր բեմական անունը առած է մօր օրիորդական մականունէն[13][14]։

Վիթթի դեռ պատանի տարիքէն հանդէս եկած է սիրողական ներկայացումներու մէջ, ապա ուսանած ու վկայուած է Հռոմի Թատերական արուեստի պետական ակադեմիայէն (1953-ին) եւ Փիթմանի քոլեճէն, ուր բարեգործական ներկայացման մը ընթացքին մարմնաւորած է դեռահասի կերպար մը՝ Տարիօ Նիքոտեմիի «Թշնամին» (La nemica) գործին մէջ։ Ան իտալական թատերախումբի մը հետ շրջագայած է Գերմանիա, իսկ Հռոմի մէջ իր առաջին բեմական ելոյթը եղած է Նիքոլօ Մաքիավելիի «Մանդրագորա» (La Mandragola) ներկայացման մէջ։

Անձնական կեանք եւ մահ[15]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անթոնիոնի եւ Վիթթի ծանօթացան 1950-ականներու վերջաւորութեան, եւ անոնց յարաբերութիւնը աւելի ամրապնդուեցաւ «Արկածախնդրութիւնը» (L'Avventura) ժապաւէնի նկարահանումէն ետք, որովհետեւ այդ մէկը ձեւաւորեց երկուքին ասպարէզն ալ։ 1960-ականներու վերջաւորութեան անոնք դադրեցան միասին ֆիլմերու վրայ աշխատելէ, ինչ որ լարեց իրենց յարաբերութիւնը՝ մինչեւ անոր պաշտօնական աւարտը։ Յետագայ հարցազրոյցի մը ընթացքին, Վիթթի նշած է, թէ Անթոնիոնի՛ն վերջ տուած է իրենց յարաբերութեան։

1970-ական թուականներուն, քանի մը տարի շարունակ անոր կեանքի ընկերն էր Քարլօ Տի Փալման, որ աւելի ծանօթ էր իբրեւ բեմադրիչ-օփերաթոր, թէեւ Վիթթի գլխաւոր դերեր ստանձնած էր անոր բեմադրած երեք ֆիլմերուն մէջ[16]։ 2000 թուականին Վիթթի ամուսնացաւ Ռոպերթօ Ռուսոյի հետ, որուն հետ յարաբերութեան մէջ էր 1983-էն ի վեր[17]։

Ան իր վերջին հանրային ելոյթը ունեցաւ 2002-ին, երբ ներկայ գտնուեցաւ «Փարիզի Աստուածամօր տաճարը» (Notre-Dame de Paris) երաժշտախաղի (musical) փարիզեան առաջին ներկայացման։ 2011-ին յայտնի դարձաւ, որ Ալցհայմըրի հիւանդութիւնը զայն «հեռացուցած էր հանրութեան տեսադաշտէն նախորդ 15 տարիներուն»[18][19]։ 2018-ին իր ամուսինը հաստատեց, որ ան տակաւին իրեն հետ կը բնակէր Հռոմի իրենց տան մէջ, եւ ինք խնամակալի մը օգնութեամբ հոգ կը տանէր անոր[20]։

Վիթթի մահացաւ Լուիի մարմնիկներով թուլամտութեան բարդութիւններու պատճառով՝ Հռոմի մէջ, 2 Փետրուար 2022-ին, 90 տարեկան հասակին[21][22]։

  • «Արծաթէ ժապաւէն» (Nastro d'Argento)՝ լաւագոյն երկրորդական դերասանուհիի համար, 1962
  • «Արծաթէ ժապաւէն»՝ լաւագոյն դերասանուհիի համար, 1969 եւ 1976
  • «Տաւիտ տի Տոնաթելլօ»՝ լաւագոյն դերասանուհիի համար.
    • 1969՝ «Ատրճանակով աղջիկը» (La ragazza con la pistola) ժապաւէնին համար1971, 1974
    • 1976՝ «Բադը նարինջի թացանով» (L'anatra all'arancia) ժապաւէնին համար
    • 1979՝ «Իմ սէրերը» (Amori miei) ժապաւէնին համար
  • «Ոսկէ Սկիհ» (Grolla d'oro, Իտալիա)՝ 4 անգամ
  • «Արծաթէ Արջ»՝ բացառիկ անհատական նուաճումի համար, Պերլինի 34-րդ միջազգային շարժապատկերի փառատօն, 1984[24]
  • «Ոսկէ Առիւծ»՝ կեանքի վաստակին համար (Lifetime Achievement), 1995[25]
Տարի Ֆիլմի անուն (Հայերէն / Բնագիր) Դեր Նշումներ / Մրցանակներ
1954 Խնդա՛, խնդա՛, խնդա՛

(Ridere! Ridere! Ridere!)

Մարիա Թերեզա Տիտղոսներուն մէջ նշուած չէ
1955 Ատրիանա Լեքուվրէօր

(Adriana Lecouvreur)

1956 Ջրաքիսի մուշտակ մը

(Una pelliccia di visone)

Լուիզա Փանեթթի
1958 Ճարպիկ աղջիկները

(Le dritte)

Օֆելիա Կրանելլի
1960 Արկածախնդրութիւնը

(L'Avventura)

Քլոտիա • «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն յայտնութիւն դերասանուհիի անուանակարգին մէջ

• «Ոսկէ Սկիհ» (Grolla d'oro)՝ Լաւագոյն դերասանուհի

• Առաջադրում՝ BAFTA՝ Լաւագոյն օտարերկրեայ դերասանուհի

• Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն» (Nastro d'Argento)՝ Լաւագոյն դերասանուհի

1961 Գիշերը

(La Notte)

Վալենթինա Կերարտինի • «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն երկրորդական դերասանուհի
1962 Խաւարումը

(L'Eclisse)

Վիթթորիա • Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն դերասանուհի
1962 Սիրոյ երեք առակներ

(Le tre fiamme dell'amore / Les quatre vérités)

Մատլեն • «Նապաստակն ու կրիան» (Le lièvre et la tortue) բաժինին մէջ

• «Ոսկէ ափսէ» (Targa d'Oro)

1963 Թթու-քաղցր

(Chagrin d'amour / Dragées au poivre)

Ան
1963 Խենթ ամրոցը

(Château en Suède)

Էլէոնոր Ֆալսեն
1963 Ամառնային խենթութիւններ

(Follie d'estate)

Մարիա Թերեզա Արխիւային տեսանիւթ
1964 Մեծ անհաւատարմութիւն

(Alta infedeltà)

Կլորիա • «Հառաչող կինը» (La sospirosa) բաժինին մէջ

• Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն երկրորդական դերասանուհի

1964 Կարմիր անապատը

(Il deserto rosso)

Ճուլիանա • «Ոսկէ Սկիհ»՝ Լաւագոյն դերասանուհի
1964 Թռչող պնակը

(Il disco volante)

Տոլորես
1965 Տիկնիկները

(Le bambole)

Ճովաննա • «Ապուրը» (La minestra) բաժինին մէջ
1966 Մոտեսթի Պլէյզ

(Modesty Blaise)

Մոտեսթի Պլէյզ
1966 Սեքս-քառեակ

(Le fate)

Սապինա • «Փերի Սապինա» (Fata Sabina) բաժինին մէջ

• Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն երկրորդական դերասանուհի

1967 Շուտով սպաննէ՛ զիս, պաղած եմ

(Fai presto ad uccidermi... ho freddo!)

Ճովաննա
1967 Ես քեզի հետ ամուսնացայ հաճոյքի համար

(Ti ho sposato per allegria)

Ճուլիանա • «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն դերասանուհի

• Առաջադրում՝ «Ոսկէ Սկիհ»՝ Լաւագոյն դերասանուհի

• Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն դերասանուհի

1967 Խաչակրաց արշաւանքի ճամբուն վրայ աղջկայ մը հանդիպեցայ, որ...

(La cintura di castità)

Պոքատորօ
1968 Ատրճանակով աղջիկը

(La ragazza con la pistola)

Ասունթա Փաթանէ • «Տաւիտ տի Տոնաթելլօ»՝ Լաւագոյն դերասանուհի

• «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն դերասանուհի

• «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն դերասանուհի

• «Ոսկէ Սկիհ»՝ Լաւագոյն դերասանուհի

1969 Կարմիր հագուստով տիկինը

(La femme écarlate)

Եւա
1969 Օգնէ՛ ինծի, սէ՛րս

(Amore mio aiutami)

Ռաֆայելլա Մաքիավելի • «Ոսկէ Սկիհ»՝ Լաւագոյն դերասանուհի (նաեւ «Ատրճանակով աղջիկը» ֆիլմին համար)
1970 Սիրային եռանկիւնի

(Dramma della gelosia - tutti i particolari in cronaka)

Ատելայիտ Չիաֆրոքի • «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն դերասանուհի
1970 Նինի Թիրապուշօ

(Ninì Tirabusciò, la donna che inventò la mossa)

Մարիա Սարթի / Նինի Թիրապուշօ • «Տաւիտ տի Տոնաթելլօ»՝ Լաւագոյն դերասանուհի

• Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն դերասանուհի (նաեւ «Սիրային եռանկիւնի» ֆիլմին համար)

1970 Ամուսին եւ կին

(Le coppie)

Ատելէ

Ճուլիա

• «Սառնարանը» (Il frigorifero) բաժինին մէջ

• «Առիւծը» (Il leone) բաժինին մէջ

1970 Խաղաղասէրը

(La pacifista)

Պարպարա
1971 Գլխաւոր վկան

(La supertestimone)

Իզոլինա Փանթօ • «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն դերասանուհի
1971 Ահա թէ ինչպիսին ենք մենք՝ կիներս

(Noi donne siamo fatte così)

Նուագախումբի անդամ, Զոյի, Անունցիաթա, Թերեզա, Ալպերթա, Էլիանա, Քեթրին, Էրիքա, Փալմիրա, Ակաթա, Լաուրա, Ֆուլվիա Հանդէս եկած է հետեւեալ բաժիններուն մէջ.

«Աշխատանքային օր մը», «Վիպապաշտը», «Մայրիկը», «Սիրոյ ստրուկը», «Աշխարհը կը քալէ», «Վիեթնամ», «Եւ Տէրը եկաւ», «Մոթոսիքլէթը», «Տիրոջ սիրտը», «Երկնքի անկիւնը», «Կրակ հրահրողը», «Զանգահարեցէ՛ք Հռոմ 21-21»

1972 Կարգադրութիւնը կարգադրութիւն է

(Gli ordini sono ordini)

Ճորճիա
1973 Թոսքա

(La Tosca)

Ֆլորիա Թոսքա • «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն դերասանուհի
1973 Գող Թերեզան

(Teresa la ladra)

Թերեզա Նումա • Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն դերասանուհի
1973 Աստղափոշի

(Polvere di stelle)

Տէա Տանի • «Տաւիտ տի Տոնաթելլօ»՝ Լաւագոյն դերասանուհի
1974 Ազատութեան ուրուականը

(Le fantôme de la liberté)

Տիկին Ֆուքօ
1975 Անմահ ամուրին

(Anatra all'arancia)

Թինա Քանտելա
1975 Շիկահերը սեւ կաշիով

(A mezzanotte va la ronda del piacere)

Միելէ
1975 Բադը նարինջի թացանով

(L'anatra all'arancia)

Լիզա Սթեֆանի • «Տաւիտ տի Տոնաթելլօ»՝ Լաւագոյն դերասանուհի

• «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն դերասանուհի

1976 Միմի Պլուէթ... իմ պարտէզիս ծաղիկը

(Mimì Bluette... fiore del mio giardino)

Միմի Պլուէթ
1976 Բաւական է, որ շուրջը չիմանան

(Basta che non si sappia in giro)

Արմանտա

Լիա

• «Սիրային մեքենայ» (Macchina d'amore) բաժինին մէջ

• «Թիւրիմացութիւն» (L'equivoco) բաժինին մէջ

1977 Երկնքի միւս կէսը

(L'altra metà del cielo)

Սուսաննա Մաքքալուզօ • Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն դերասանուհի
1978 Պետական շահեր

(La raison d'État)

Անճելա Ռաւելլի
1978 Իմ սէրերը

(Amori miei)

Աննա Լիզա Պիանքի • «Տաւիտ տի Տոնաթելլօ»՝ Լաւագոյն դերասանուհի
1978 Աւելի լաւ ապրելու համար՝ զուարճացէ՛ք մեզի հետ

(Per vivere meglio, divertitevi con noi)

Վալենթինա Քոնթարինի • «Մօտիկ շփման տեսակ մը» (Un incontro molto ravvicinato) բաժինին մէջ
1979 Վագրեր շրթներկով

(Letti selvaggi)

Մարիա / Մարմնավաճառ
1979 Գրեթէ կատարեալ սիրավէպ մը

(An Almost Perfect Affair)

Մարիա Պարոնէ
1980 Օպերվալտի գաղտնիքը

(Il mistero di Oberwald)

Թագուհի
1980 Ես քեզ այլեւս չեմ հասկնար

(Non ti capisco più)

Լուիզա
1981 Հիւրանոցի սենեակը

(Camera d'albergo)

Ֆլամինիա • «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն դերասանուհի
1981 Խանդի տանկոն

(Il tango della gelosia)

Լուչիա
1982 Գիտեմ, որ դուն գիտես, թէ ես գիտեմ

(Io so che tu sai che io so)

Լիւիա Պոնեթթի
1982 Ներողութիւն, եթէ այսքան քիչ է

(Scusa se è poco)

Ռենաթա Ատորնի / Կրացիա Սիրիանի
1983 Սիրախաղ

(Flirt)

Լաուրա • «Արծաթէ Արջ»՝ բացառիկ անհատական նուաճումի համար (Պերլինի փառատօն)

• «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն դերասանուհի

• Առաջադրում՝ «Տաւիտ տի Տոնաթելլօ»՝ Լաւագոյն դերասանուհի

• Առաջադրում՝ «Արծաթէ ժապաւէն»՝ Լաւագոյն դերասանուհի

1986 Ֆրանչեսքան իմս է

(Francesca è mia)

Ֆրանչեսքա
1989 Գաղտնի սկանդալ

(Scandalo segreto)

Մարկերիթա / Կինը • «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն առաջին լիամեթրաժ ֆիլմի համար (իբրեւ բեմադրիչ)

• «Իտալական Ոսկէ Գլոբուս»՝ Լաւագոյն դերասանուհի

• Առաջադրում՝ «Տաւիտ տի Տոնաթելլօ»՝ Լաւագոյն նոր բեմադրիչ

Հեռուստատեսութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «Իսկ դուն զիս կը սիրե՞ս» (Ma tu mi vuoi bene?՝ 1992-ի կարճ հեռուստաշարք)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան
  3. 1 2 Discogs — 2000.
  4. 1 2 3 4 Porro M. È morta Monica Vitti, l’attrice aveva 90 anniMilano: RCS MediaGroup, 1876. — ISSN 1120-4982; 1128-2568; 2499-2542
  5. 1 2 Veltroni W. (unspecified title)
  6. 1 2 È morta Monica Vitti, talento smisurato del cinema italianoRoma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817
  7. 1 2 https://www.ansa.it/sito/notizie/cultura/cinema/2022/02/02/e-morta-monica-vitti_658b356e-9a12-483b-aeef-d983d2cb794a.html
  8. "Monica Vitti, Italian Film Icon, Dies at 90". The Hollywood Reporter. 2 February 2022. Retrieved 15 December 2024.
  9. Lyman, Rick (2 February 2022). "Monica Vitti, 'Queen of Italian Cinema,' Dies at 90". The New York Times. Retrieved 7 December 2022.
  10. "Monica Vitti: 'Queen of Italian cinema' dies at 90". BBC News. 2 February 2022. Retrieved 3 February 2022.
  11. (անգլերեն) Monica Vitti, 2026-05-31, https://en.wikipedia.org/w/index.php?title=Monica_Vitti&oldid=1357067854, վերցված է 2026-07-15
  12. Enrico Lancia (1998). I premi del cinema. Gremese Editore, 1998. ISBN 978-8877422217.
  13. Argentieri, Mino. "Vitti, Monica" (in Italian). Istituto della Enciclopedia Italiana fondata da Giovanni Treccani S.p.A. Retrieved 7 December 2022.
  14. Lane, John Francis (2 February 2022). "Monica Vitti obituary". The Guardian. Retrieved 3 February 2022.
  15. (անգլերեն) Monica Vitti, 2026-05-31, https://en.wikipedia.org/w/index.php?title=Monica_Vitti&oldid=1357067854, վերցված է 2026-07-15
  16. Moliterno, Gino (2009). The A to Z of Italian Cinema. Scarecrow Press. p. 115. ISBN 978-0-8108-7059-8. Retrieved 8 December 2022.
  17. Porro, Maurizio (5 November 2020). "Monica Vitti compie 89 anni: la verità sulla malattia, il marito: «Ci capiamo con gli occhi»". Corriere della sera (in Italian). Retrieved 30 May 2021.
  18. ""Ecco come sta mia moglie". Monica Vitti e la verità sulla sua malattia". 17 January 2018.
  19. "Monica Vitti, Star of Antonioni Masterpieces, Dies at 90". Variety. 2 February 2022. Retrieved 15 December 2024.
  20. "Il marito di Monica Vitti: "Basta fake news, non è in una clinica svizzera"". 18 January 2018.
  21. Lyman, Rick (2 February 2022). "Monica Vitti, 'Queen of Italian Cinema,' Dies at 90". The New York Times. Retrieved 7 December 2022.
  22. "Monica Vitti obituary". The Times. ISSN 0140-0460. Retrieved 3 February 2022.
  23. (անգլերեն) Monica Vitti, 2026-05-31, https://en.wikipedia.org/w/index.php?title=Monica_Vitti&oldid=1357067854, վերցված է 2026-07-15
  24. "Berlinale: 1984 Winners". Berlinale. Retrieved 4 January 2011.
  25. Moliterno, Gino (2009). The A to Z of Italian Cinema. Scarecrow Press. p. 362. ISBN 978-0-8108-7059-8. Retrieved 8 December 2022.
  26. (անգլերեն) Monica Vitti, 2026-05-31, https://en.wikipedia.org/w/index.php?title=Monica_Vitti&oldid=1357067854, վերցված է 2026-07-15