Jump to content

Մոնիքա Պելուչի

Մոնիքա Պելուչի
Monica Bellucci
Մոնիքա Պելուչի, 2022-ին
Ծննդեան անուն իտալ.՝ Monica Anna Maria Bellucci
Ծնած է 30 Սեպտեմբեր, 1964
Ծննդավայր Չիթա տի Քասթելօ, Բերուճիա, Իտալիա
Քաղաքացիութիւն  Իտալիա[1]
Ազգութիւն իտալացի
Մայրենի լեզու Իտալերէն
Ուսումնավայր Բերուճիայի համալսարան
Մասնագիտութիւն դերասան,
Ամուսին Գլաուտիօ Քարլոս Պասօ և Վենսան Քասել[2]
Երեխաներ Տեւա Քասել և Լէոնի Քասել

Մոնիքա Աննա-Մարիա Պելուչի (իտալերէն՝ Monica Anna Maria Bellucci, Ումպրիա, Իտալիա, 30 Սեպտեմբեր 1964), իտալացի դերասանուհի եւ նորաձեւութեան մոտել (կերպար)։ Իր ասպարէզը սկսաւ իբրեւ նորաձեւութեան մանեքէն, նախքան իտալական, ամերիկեան եւ ֆրանսական ժապաւէններու մէջ աշխատի:

Առաջին տարիները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մոնիքա Պելուչի ծնած է Իտալիոյ Ումպրիա նահանգին Չիթա տի Քասթելօ շրջանին մէջ։ Պրունելա Մրիկաթիի եւ Փասքուալէ Պելուչիի միակ զաւակն է եւ մեծցած է Սան Ճուսթինօ։

Նորաձեւութեան Դերակատար

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մոնիքա Պելուչի, նկար՝ 7-6-2009

Պելուչի իր նորաձեւութեան ասպարեզը սկսաւ 1977-ին, տասներեք տարեկան հասակին։ Դպրոցը աւարտելէ ետք, իրաւաբանութիւն կ՛ուսանի Փերուճիայի համալսարանին մէջ, սակայն 1988-ին ուսումը կը ձգէ հետեւելու համար նորաձեւութեան ասպարէզին, ստորագրելով «Elite Model Management»-ին հետ եւ Միլան կը փոխադրուի։ 1989-ին, կը սկսի աշխատիլ որպէս մանեքէն Փարիզ եւ Նիւ Եորք։ Կը նկարահանուի «Dolce & Gabbana»ի եւ Elle-ի ֆրանսական հրատարակութեան համար։ 2001-ին, կը յայտնուի «Esquire» պարբերաթերթին կողքին վրայ։

2003-ին, կը լուսանկարուի «Maxim» պարբերաթերթին համար եւ «Men's Health» զինքը կը ներառնէ «Բոլոր Ժամանակներու 100 Ամէնէն Ցանկալի Կիներուն» ցանկին մէջ՝ թիւ 21-րդ։ Նոյն տարին, երկու ազգային թերթեր զինք կ՛անուանեն իտալական սեռի (սեքսի) խորհրդանիշ։

Մոնիքա Պելուչի, նկար՝ 1990

2004-ին, երբ իր աղջիկին՝ Տեւային յղի էր, մերկ կը լուսանկարուի «Vanity Fair»ի իտալական հրատարակութեան համար, որպէսզի իր հակառակութիւնը ցոյց տայ Իտալական օրէնսդրութեան եւ սերմնահեղուկի նուիրատուութեան արգելքին, եւ դարձեալ կը լուսանկարուի նոյն պարբերաթերթին համար 2010-ին, երբ իր երկրորդ աղջիկին յղի էր։ 2006-էն մինչեւ 2010, Պելուչի եղած է «Dior»ի արտադրանքներուն դէմքը։

2012-ին, Պելուչի «Dolce & Gabbana»ի դէմքը կը դառնայ։ Փետրուար 2016-ին, կը լուսանկարուի իտալական GQ-ի համար։ 2019-ի գարնան, Միլանի նորաձեւութեան շաբթուան ընթացքին կը տողանձէ «Dolce & Gabbana»ին համար։

Անձնական կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մոնիքա Պելուչի, նկարէ 2014

1990 մինչեւ 1994 ամուսնացած էր լուսանկարիչ Գլաուտիօ Քարլոս Պասոյի հետ։

1996-ին, «Բնակարան քաղաքի կեդրոնին մէջ» ժապաւէնին նկարահանման ընթացքին, կը ծանօթանայ ֆրանսացի դերասան Վենսան Քասելին։ Անոնք կ՛ամուսնանան 1999-ին ու կ՛ունենան երկու դուստր՝ Տեւա (ծնած 2004-ին) եւ Լէոնի (ծնած 2010-ին), եւ միասին խաղցած են 10 ժապաւէններու մէջ։ Զոյգը իրենց ամուսնալուծումը կը յայտարարէ Օգոստոս 26, 2013-ին։

Կրօնքի մասին ան յայտնած է․-«Թէեւ կը յարգեմ եւ կը հետաքրքրուիմ բոլոր կրօնքներով, սակայն անաստուած եմ։ Եթէ կայ բան մը, որուն կը հաւատամ, անիկա խորհրդաւոր ուժ մըն է, այդ մէկը, որ գոյութիւն ունի ովկիանոսներուն մէջ եւ կը կապէ բնութիւնը արարածներուն հետ»։

Մրցանակներ եւ գնահատանքներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մոնիքա Պելուչի, նկար՝ 2024

2003-ին, Պելուչի կ՛արժանանայ «Արծաթէ ժապաւէն» մրցանակին (Nastro d'Argento), երկրորդական դերակատարման լաւագոյն դերասանուհիի համար, «Անհաւատարմութիւններ» (Infidelities) ժապաւէնին մէջ Ալեսիայի դերին համար։

2006-ին, ան կը մասնակցի Քաննի 59-րդ շարժապատկերի փառատօնին որպէս դատակազմի անդամ։ 2009-ին, ան կ՛արժանանայ Համաշխարհային դերասանուհիի մրցանակին Կանանց համաշխարհային մրցանակաբաշխութեան ընթացքին։

2023-ին, Թեսաղոնիկէի 64-րդ շարժապատկերի փառատօնին, իրեն կը շնորհեն «Ոսկէ Աղեքսանդր» մրցանակին, շարժապատկերի բնագաւառին մէջ իր ունեցած ցկեանս նուաճումներուն համար։

Տարի Տիտղոս Դեր
1990 Vita coi figli Էլտա
1991 La Riffa Ֆրանչեսքա
1992 Տրաքուլա
(Bram Stoker's Dracula)
Տրաքուլային հարսը
Ostinato Destino Մարինա/Անճելա
1994 Briganti - amore e liberta Գոսթանծա
I Miltici Տեպորա
1995 Snowball Մելինա
Joseph Ֆարաոյին կողակիցը
1996 Յարկաբաժինը

(L'appartment)

Լիզա
Sorellina e il principe del sogno իշխանուհի
1997 Dobermann Նաթ
Mauvais genre Գամիլ
Come mi vuoi Նելինա
1998 La Plalsir աղջիկ
Compromise Մոնիք
Kaputt Mundi Ճուլիա Ճովանի
A los que aman Վալերիա
1999 Comme un poisson hors de l'eau Միրթիլ
Méditerranées Մարկուերի
2000 Under Suspicion Շանթալ Հերսթ
Franck Spadone Լաուրա
Մալենա
(Malena)
Մալենա Սքորտիա
2001 Le Pacte des loups Սիլվիա
2002 Ասթերիքս եւ Օպելիքս՝ Քլէոբաթրա առաքելութիւն

(Astérix & Obélix: Mission Cléopâtre)

Քլէոբաթրա
Անշրջելի
(Irreversible)
Ալեքս
2003 Յիշէ զիս, սիրելիս

(Remember Me, My Lov)e

Ալեսիա
Արեւուն արցունքները

(Tears of the Sun)

Տք․Լենա Ֆոն Քենտրիքս
The Matrix Reloaded Բերսեֆոնի
The Matrix Revolutions Բերսեֆոնի
2004 Յիսուսին կիրքերը
(The Passion of the Christ)
Մարիա Մակտալենա
Գաղտնի գործակալ

(Secret Agents)

Պարպարա/Լիսա
She Hate Me Սիմոնա Պոնասերա
2005 Combien tu m'aimes? Տանիելա
2006 Նափոլէոնն ու ես

(Napoleon and Me)

Էմիլիա Սբեծիալի
The Stone Council Լորա Շիբրիեն
2007 Manuale d'amore 2 Լուչիա
Shoot 'Em Up Տոնա Քուինթանօ
Երկրորդ փչումը

(Le deuxième souffle)

Մանուչէ
2008 Sanguepazzo Լուիզա Ֆերիտա
L'uomo che ama Ալպա
2009 Ne te retourne pas Ճին
The Private Lives of Pippa Lee Ճիճի Լի
Baarìa – La porta del vento Պրիքլէյըրին ընկերուհին
Omaggio a Roma Թոսքա
2010 The Whisteblower Լաուրա ԼԵվիանի
The Sorcerer's Apprentice Վերոնիքա
2011 Manuale d'amore 3 Վայոլա
Un été brûlant Անժել
2012 Rhino Season Մինա
2013 Des gens qui s'embrassent Ճիովանա
2014 The Wonders Միլի Քաթենա
Na Quebrada Բաոլա
2015 Ville-Marie Սօֆի
Spectre Լուչիա Սքիարա
2016 On the Milky Road Նեվեսթա
Mozart in the jungle Ալեսանտրա
2018 Nektrotronic Ֆինեկան
Call My Agent! ինքզինքը
2019 The Best Years of a Life Էլենա
Spider in the Web Անճելա
2020 Radical Eye: The Life and Times of Tina Modotti Թինա Մոնթոնի
Տարի Տիտղոս Դեր Յարադէպ
2016 Mozart in the Jungle Ալեսանտրա 5 յարադէպ
2017 Twin Peaks ինքզինքը յարադէպ՝ "Part 14"
2018 Call My Agent! ինքզինքը յարադէպ՝ "Monica" & "ASK"

[3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. http://www.lefigaro.fr/flash-actu/2013/08/26/97001-20130826FILWWW00340-monica-bellucci-et-vincent-cassel-annoncent-leur-separation.php
  3. Մոնիքա Պելուչի կեսագրութիւն(անգլերէն)
  4. Մոնիքա Պելուչի կենսագրութիւն եւ դերերը՝ Persephone, The Matrix Reloaded, The Matrix Revolutions եւ The Matrix Resurrections(անգլերէն)
  5. Մոնիքա Պելուչի կենսագրութիւն, ժապաւէնագրութիւն եւ Հեռատեսիլ(անգլերէն)
  6. Getty Images> Monica bellucci cannes 2002 Մոնիքա Պելուչի Քանն, 2002(անգլերէն)[permanent dead link]
  7. The Review Interviews․ Մոնիքա Պելուչի
  8. GQ Italia-ն Օգոստոս 2015-ի իր թիւին կողքը նուիրեց հիասքանչ Մոնիքա Պելուչիին(անգլերէն)
  9. Le Figaro-Մոնիքա Պելուչի եւ Վինսենթ Քասել կը յայտարարեն իրենց ամուսնալուծութիւնը, 26-8-2013(ֆր.)
  10. [https://www.fashionmodeldirectory.com/models/monica_bellucci/ The Fashion Model Directory (FMD) Նորաձեւոթեան դերակատար, Մոնիքա Պելուչի,4-4-2022(անգլերէն) ]
  11. Մոնիքա Պելուչի կը պարգեւատրուի Ոսկեայ Ալեքսանտրով, 10-11-2023․ Նաֆթեմպորիքի(յունարէն)
  12. Մոնիքա Պելուչի - Մալենա treiler(անգլերէն)