Մշոյ բարբառ

Մշոյ Բարբառ, (անգլերէն՝ Mush dialect) արեւմտահայերէնի բարբառ է, որ կը խօսուէր Մուշ քաղաքին եւ Տարօնի պատմական տարածաշրջանին մէջ: 1915-ի Հայոց Ցեղասպանութեան օրերուն, բնիկ հայ բնակչութեան ոչնչացումին հետեւանքով բարբառը այսօր գրեթէ ամբողջութեամբ անհետացած է: Քանի մը հազար բնիկ խօսողներ կը գտնուին Հայաստանի շարք մը գիւղերուն եւ Վրաստանի Սամցխէ-Ջաւախք նահանգի երեք հայաբնակ գիւղերուն մէջ:
Խօսուած տարածք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրաչեայ Աճարեանի համաձայն, 20-րդ դարու սկիզբը Մշոյ բարբառը խօսուած է Պիթլիս, Խիզան, Խլաթ, Արճէշ, Պուլանիխ, Մանազկերտ, Խնուս եւ Ալաշկերտ քաղաքներուն մէջ: Բարբառը տարածուած է Վանայ լիճի արեւմուտքը: Ռուս-թրքական պատերազմի (1877–78) օրերուն, Մուշի եւ Ալաշկերտի հայերը գիւղեր հիմնած են Երեւանի նահանգին մէջ՝ Ապարանի եւ Պայազիտէն հարաւ: Ըստ Աճարեանի, Երեւան նահանգին մէջ կար 21 հայկական գիւղ, ուր խօսուած է Մշոյ բարբառը: Խնուսէն հայերու մէկ այլ խումբ բնակութիւն հաստատած է Ախալքալաքի մօտակայքը, յատկապէս երեք գիւղերուն մէջ՝ Հեշտիա, Թորիա եւ Ուջմանա:
1955-ին հրապարակուած յօդուածի մը համաձայն, Մշոյ բարբառը խօսուած է Խորհրդային Հայաստանի հետեւեալ շրջաններուն մէջ՝ Թալին, Ապարան, Արթիկ, Աղին, Էջմիածին եւ Մարտունի։
Շիրակի մարզի հիւսիս-արեւմուտքի մէջ գտնուող Քամօ գիւղին մէջ եւս խօսուած է Մշոյ բարբառը։ Ներկան կը կազմէ «կը» (կըգրիմ, կըկրդամ) մասնիկով։ Բաղաձայնական համակարգը՝ քառաստիճան (բ՛, բ, պ, փ), կը կատարէ բաղաձայնական համակարգի երկրորդ տեղաշարժ[1]։
Ակնառու դէմքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գեղամ Տէր-Կարապետեան (Մշոյ Գեղամ) (1856–1918), գրող, բանաստեղծ
- Արաբօ (1863–1893), ֆետայի
- Աղբիւր Սերոբ (1864–1899), ֆետայի
- Հրայր Դժոխք (1864–1904), ֆետայի
- Գէորգ Չաւուշ (1870–1907), ֆետայի
- Մախլութօ (1872–1956), ֆետայի
- Արմենակ Շահմուրատեան (1878–1939), երգիչ
- Ուիլիամ Սարոյեան (1908–1981), ԱՄՆ-ի մէջ ծնած գրող
- Խաչիկ Դաշտենց (1910–1981), գրող
Երգեր Մշոյ բարբառով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Զարթիր լաո» - աշուղ Ֆահրատ (1890-ական թթ.)
- «Տլէ Եաման» - գրած է Կոմիտաս Վարդապետը 20-րդ դարու սկիզբը, կատարողութեամբ՝ Լուսինէ Զաքարեանի, Ֆլորա Մարտիրոսեանի, Իզապէլ Պայրաքտարեանի
- «Լիլի» - Արմենոյտս (2007 թ.)
- «Քուլօ» - Յասմիկ Յարութիւնեան
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Աճարեան 1909, էջ 44–45։
- Աճարեան 1909, էջ 48:
- Սիմաւորեան, Արիստակէս (21 Մայիս 2009 թ.). «Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հայ կաթոլիկ համայնքներու խնդիրները Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններու կաթոլիկ հայկական համայնքներու խնդիրները» (հայերէն)։ «Նորավանք» ԳԿՀ. Միաւորող է այս լեզուի գործօնը՝ Մշոյ բարբառը...
- Պաղտասարեան 1955, էջ. 69:
- «Քամօ [Քամօ]». shirak.mtaes.am (հայերէն). Հայաստանի Հանրապետութեան տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակներու նախարարութիւն։ Բնակչութիւնը հիմնականօրէն հայեր են եւ կը խօսին մշոյ բարբառով:
«Թող ընպես ընեն, որ էս գիւղացին կրնանայ շունչ քաշէ, ես էլի կդառնամ հող կմշակեմ»,–ասում է Քամօ գիւղի բնակիչ Զարզանդ Գորգորեանը։ Բնակչութեան շրջանակին մէջ գերիշխած է Մշոյ բարբառը:
Մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաղտասարեան, Ս. (1955). «Դիտողութիւններ Մշոյ բարբառի մասին». ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտութիւններ (հայերէն)։ Երեւան՝ ՀՀ ԳԱԱ՝ 67–82:
- Անտոսեան, Ս. (1958). «Ուսումնասիրութիւն Մշոյ բարբառի մասին». ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր. Հասարակական գիտութիւններ (հայերէն) (11). Երեւան՝ ՀՀ ԳԱԱ՝ 99–102:
Հետագայ ընթերցումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատկանով, Քերովբէ (1875). Մուշկիի բարբառ [Մուշի բարբառ] (ռուսերէն): Սանկտ Պետերսպուրկ. Ռուսաստանի գիտութիւններու ակադեմիա. — կը ներառէ Մշոյ բարբառով բանահիւսական ժանրեր:
- Մսերեանց, Լեւոն [ռուսերէն] (1897). Этюды по армянской диалектологии (ռուսերէն)։ Մոսկուա:
- Աճարեան Հրաչեայ (1909). Classification des dialectes arméniens (ֆրանսերէն): Փարիզ. Librairie Honore Champion:
- Պաղտասարեան-Թափալցեան, Ս.Հ. (1958). Մշոյ բարբառ (հայերէն). Երեւան՝ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա. — բարբառի լայն ուսումնասիրութիւն, կը ներառէ 15 պատմութիւն, 710 ասացուածք, օրհնութիւն:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]• Л. Мсерянц, Этюды по армянской диалектологии. • Ս. Պաղտասարեան-Թափալցեան, Մշոյ բարբառը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1. Հ. Զ. Պետրոսեան, Ս. Ա. Գալստեան, Թ. Ա. Ղարակիւլեան (1975). Լեզուաբանական բառարան. Երեւան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն. էջ 219: