Մհեր Աբեղեանի Թանգարան
Մհեր Աբեղեանի Թանգարան | |
|---|---|
| Տեսակ | հուշային թանգարան? |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Վաղարշապատ |
| Հիմնադրուած է | 1990 |
| 40°09′49″N 44°17′40″E / 40.163539°N 44.294528°E | |
| Կայքէջ | ejmiatsin.am/our-city/11/ |
![]() | |
![]() | |
Էջմիածնի Մհեր Աբեղեանի թանգարան, հիմնադրուած է 1990 թուականին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էջմիածնի Մհեր Աբեղեանի թանգարանը հիմնադրուած է 1990 թուականին հայրենի քաղաքին նկարչի նուիրաբերած գեղանկարչական եւ կրաֆիկական ստեղծագործութիւններու հիման վրայ։
Մհեր Աբեղեան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մհեր Աբեղեանի արուեստը ձեւաւորուած է 1930-1940 թուականներու սկիզբը կրաֆիկական, այնուհետեւ գեղանկարի ասպարէզին մէջ ազգային գեղանկարչութեան աւանդոյթներու, մասնաւորապէս Մարտիրոս Սարեանի արուեստի ազդեցութեամբ։ Անոր բազմաժանր գործերուն բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային եւ լուսային յագեցածութիւնը։
Ցուցադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մասնաճիւղին մէջ ներկայացուած են Աբեղեանի իւղաներկ կտաւները, պարբերաբար կը ցուցադրուին նաեւ անոր կրաֆիկական աշխատանքները։ Աբեղեանի ստեղծագործութիւններու զգալի մասը կը ցուցադրուին Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրութեան մէջ։
Հասցէ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը կը գտնուի Արմաւիրի մարզի Էջմիածին քաղաքի, Կոմիտասի հրապարակին վրայ։

