Մհեր Աբեղեան
| Մհեր Աբեղեան | |
|---|---|
| Ծնած է | 26 Յունուար 1909[1] |
| Ծննդավայր | Վաղարշապատ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2] |
| Մահացած է | 20 Նոյեմբեր 1994[3] (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Ուսումնավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան[2], Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա?[2] և Վխուտեին?[2] |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ և գծանկարիչ |
| Աշխատավայր | Հայաստանի Նկարիչներու Միութիւն, Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան, Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ և Հայաստանի Նկարիչներու Միութիւն[2] |
| Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
| Ծնողներ | հայր՝ Մանուկ Աբեղյան[2] |
Մհեր Աբեղեան (26 Յունուար 1909[1], Վաղարշապատ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2] - 20 Նոյեմբեր 1994[3], Երեւան, Հայաստան), հայ գեղանկարիչ։ Հայագէտ Մանուկ Աբեղեանի որդին։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վաղարշապատ։ 1922-1927-ին ուսանած է Երեւանի գեղարուեստա-արդիւնաբերական ուսումնարանին մէջ, իսկ այնուհետեւ իր ուսումը շարունակած է Մոսկուայի (1927-1930) եւ Lենինկրատի (այժմ՝ Ս. Փեթերսպուրկ, 1930-1931) գեղարուեստի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու մէջ։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1937-1945 թուականներուն դասաւանդած է Երեւանի Փանոս Թերլէմէզեանի անուան գեղարուեստական ուսումնարանին մէջ, իսկ 1939-1945-ին վարած է Հայաստանի Նկարիչներու Միութեան նախագահութիւնը։
1954-1959 թուականներուն դասաւանդած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկին մէջ։
1960-ին Հայաստանի ժողովրդական նկարիչի տիտղոսին արժանացած է։
1967-1968-ին վերստին Նկարիչներու Միութեան նախագահ եղած է։
1990-ին բացուած է Էջմիածնի (այժմ՝ Վաղարշապատ) Մհեր Աբեղեանի թանգարանը, որ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճիւղերէն մէկն է։
Երեւանի եւ Խորհրդային Միութեան այլ քաղաքներու մէջ անհատական քանի մը ցուցահանդէսներ ունեցած է։
Անոր գործերէն նմոյշներ ցուցադրուած են Լոնտոնի, Պրիւքսէլի, Նիւ Եորքի եւ այլ քաղաքներու մէջ։
Մհեր Աբեղեանի իրապաշտ արուեստը ձեւաւորուած է ազգային գեղանկարչութեան աւանդութիւններու, մասնաւորապէս Մարտիրոս Սարեանի արուեստի ազդեցութեամբ։
Գործերը կը յատկանշուին գոյներու եւ լոյսի առատութեամբ։ Անոր արուեստին մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւէ Հայաստանը իր բնութեամբ, մարդոցմով եւ բարիքներով։ Վարպետօրէն օգտագործած է պատկերման տարբեր կարելիութիւններ իր փորագրութիւններուն մէջ, որոնք նկարազարդած են տարբեր հատորներ, ինչպէս «Սասունցի Դաւիթ» դիւցազնավէպի համահաւաք բնագիրը (1939), Յովհաննէս Թումանեանի «Ախթամար»ը (1953) եւ այլն[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 http://am.hayazg.info/index.php?curid=740
- ↑ «ՄՀԵՐ ԱԲԵՂԵԱՆ (ծնունդ՝ 26 Յունուար, 1909)»։ Armenian Prelacy։ արտագրուած է՝ 2025-09-10